«ԱԼԱՇԿԵՐՏԻ» ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ ԿՏՐՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ Է ԴԻՄԵԼ Վերջին տուրերում «Ալաշկերտի» կրած խոշոր հաշվով պարտությունները խիստ բարկացրել են ակումբի հիմնադիր նախագահ Բագրատ Նավոյանին, որը հերթական անգամ դիմել է կտրուկ միջոցների: Երկկողմ համաձայնությամբ խզվել են պայմանագրերը Վարդան Պետրոսյանի, Տիգրան Գրիգորյանի, Խորեն Մանուչարյանի եւ Անդրանիկ Կարապետյանի հետ: Բրազիլացի Ասիս Գիմարաեշ Հենդերսոնի հետ պայմանագրի ժամկետն ավարտվել է եւ նա կհեռանա թիմից: Չի երկարաձգվի պայմանագիրը նաեւ ռուսաստանցի Արթուր Շահազիզյանի հետ: Ավելի խիստ միջոցներ են կիրառվել 1-ին խմբում հանդես եկող «Ալաշկերտ-2-ի» նկատմամբ, որը վերջին 5 խաղերից 3-ում պարտվել է, 2-ն ավարտել ոչ-ոքի: Թիմը փաստորեն լուծարվել է: Ազատվել են բոլոր ֆուտբոլիստները, ինչպես նաեւ մարզչական կազմը Ըստ Բագրատ Նավոյանի, հունվարին նոր թիմ է կազմավորվելու նոր մարզիչների գլխավորությամբ: Նշենք, որ մեկ տարվա ընթացքում «Ալաշկերտում» արդեն մարզչական մի քանի փոփոխություն է կատարվել: |