RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#226, 2013-12-25 > #227, 2013-12-26 > #228, 2013-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #228, 27-12-2013



Տեղադրվել է` 2013-12-26 23:27:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1944, Տպվել է` 42, Ուղարկվել է էլ.փոստով` 52

ԵՐԵՎԱՆԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՍԱԿԱԳԻՆԸ ՉԻ ԹԱՆԿԱՆԱ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ

Ա. Մ.

Երեւանի քաղաքային տրանսպորտի գինը հունվարի 1-ից չի բարձրանա: Այդ մասին երեկ հայտնեց Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: Նա նշեց, որ այժմ իրականացվում է երթուղիների հետազոտություն, եւ մինչեւ չունենանք Երեւան քաղաքի ուղեւորահոսքի մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքները, չի կարող լինել տրանսպորտի սակագնի հարց: Տրանսպորտի սակագինը որոշելու ժամանակ հաշվի է առնվելու ուղեւորահոսքի ցուցանիշը: Ուսումնասիրությունը, որին մասնակցում են նաեւ միջազգային մասնագետներ, թույլ կտա տեղեկություններ ունենալ մեկ օրվա ընթացքում մայրաքաղաքի ուղեւորահոսքի, երթուղայինների կանգառների, ուղեգծի աշխատանքային օրվա մեկնարկի եւ ավարտի, չվացուցակի պահպանման մասին եւ այլն: «Հետազոտության արդյունքները պատրաստ կլինեն հունվարի վերջին», նշեց Վահե Նիկոյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #228, 27-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ