Մինչ Հայաստանում որոշ լրատվամիջոցներ իրենց լրագրողներին գործուղել էին խորհրդարան` դրա ապակե պատուհանները թխթխկացնելու, մինչ բոլորովին այլ լրատվամիջոցներ մեզ բոլորիս բացատրում էին, թե ո՞վ է լրագրողը, ի՞նչ մասնագիտություն է սա իրականում, եւ վերջապես, մինչ Հայաստանը Ռուսաստանին հանձնեց «ազգային հարստություն», ոմանց համար էլ «ազգային արժեք»` «Հայռուսգազարդ»-ի 20 տոկոս բաժնետոմսերը, Մոսկվայում տեղի ունեցած ...
Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության կասկածանքով կալանավորված, նույն գյուղի բնակիչ Արայիկ Պետրոսյանը երեկ ազատ է արձակվել` գործը վերահսկող դատախազի որոշմամբ, նրա փաստաբանների միջնորդություններից հետո: Ի՞նչ է դուրս գալիս` այն, ինչ ասում էին պռոշյանցիները 10 ամիս առաջ, երբ ձերբակալում էին Ա. Պետրոսյանին, թե կապ չունեցող մարդու եք ազատությունից զրկում, իրական մարդասպանները ...
Տնտեսական մրցակցության հանձնաժողովն այս տարի շարունակել է իր ակտիվ գործունեությունըՙ բացահայտելով գերիշխող դիրքի չարաշահման եւ անբարեխիղճ մրցակցության բազմաթիվ դեպքեր: Ամփոփելով անցնող տարինՙ այդ մասին երեկ ասաց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը : Նա թվարկեց այն ոլորտները, որտեղ բացահայտվել են գերիշխող դիրքի չարաշահումները` դեղերի ներմուծում եւ իրացում, ջրամատակարարում, տրանսպորտ, ...
Ազգային ժողովի հաշվիչ հանձնաժողովի ոչ իշխանական անդամներըՙ 4 պատգամավոր, այսօր ժամը 15-ին հանձնաժողովի նիստ են հրավիրել (հանձնաժողովը 7 անդամ ունի` 3-ը ՀՀԿ-ն եւ ՕԵԿն-ն են ներկայացնում): Արտահերթ նիստ հրավիրելու նպատակը գազային համաձայնագրերի քվեարկության հաշվարկման օրինականության խնդիրը քննարկելն է: Ըստ որոշ տեղեկւթյունների` հնարավոր է նաեւ, որ հանձնաժողովի նախագահին փոխելու հարց քննարկվի ...
Թուրքիայում երկու նախարար հրաժարական է տվել այն կապակցությամբ, որ իրենց որդիները օրերս ձերբակալվել էին կաշառակերության գործով: Այդ մասին հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը:
Հայաստանի գյուղատնտեսության համար անցնող տարին բարենպաստ էր եւ բերքառատ: Այս մասին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը : Նա նշեց, որ գյուղատնտեսության նախարարությունը կարողացավ իրականացնել իր առջեւ դրված բոլոր ծրագրերն ու գերակա խնդիրները, եւ ոլորտը կարողացավ ապահովել տնտեսական աճ: Համաձայն գյուղնախարարի ներկայացրած ցուցանիշներիՙ ...
Միջին Արեւելքն ու Կովկասը քաղաքական եռուզեռի մեջ են: Իրադարձությունները գլխապտույտ առաջացնող արագությամբ են ընթանում, եւ զարգացումներից հետ մնացողները դառնում են պարտվողներ: Այս հաշվարկված հողմապտույտի մեջ, իհարկե, մեծ է դերը գլխավոր գերտերությունների, բայց տարածաշրջանային պետությունները նույնպես ուշի-ուշով հետեւում են իրադարձություններին` հնարավորությունները բաց չթողնելու եւ ընդհանրապես խաղից դուրս չմնալու նպատակով:
Գաղտնիք չէ, որ պաշտոնական Ադրբեջանն ու Թորքիան երբեք էլ զուսպ չեն եղել իրենց արտահայտություններում եւ անթաքույց, առանց որեւէ հիմնավորման, բազմիցս են հայտարարել, թե իրենց առաջին թշնամին սփյուռքում ապրող հայերն են:
Ավելի քան երկու տասնամյակ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Կարեն եւ Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, կյանքի է կոչում տասնյակ միլիոնավոր դոլարների բարեգործական ծրագրերՙ ընդգրկելով ոչ միայն Հայաստանը, այլեւ Արցախը, Ջավախքն ու Սփյուռքը: Որպես հավատամք ունենալով մտավոր ներուժի զարգացման, հոգեւոր արժեքների ամրապնդման, մեր հայրենակիցների կենսապահովման պայմանների բարելավման գերակայություններըՙ Կարապետյանները, ի թիվս բազմաթիվ այլ բնագավառների, ...
Արագածոտնի մարզի Կոշ համայնքում կսկսի գործել 40 երեխայի համար նախատեսված` ցերեկային խնամքի նորաստեղծ կենտրոն: Այդ նպատակով, նորագույն սարքավորումներով հագեցած գյուղի բժշկական միակ կենտրոնն իր մասնաշենքից հատկացրել է 900 քմ մակերեսով տարածք: Հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքը լիարժեք կազմակերպելու համար իր պատրաստակամ աջակցությունն է դրսեւորել ՎիվաՍել-ՄՏՍ-ն:
«Ազգ»-ի ընթերցողներին պարբերաբար ենք ներկայացրել տարբեր մայրցամաքներում պարենային զանազան խմբերի, այդ թվումՙ հիմնականների շարքին դասվող մթերքների գները, դրանք համեմատել հայաստանյան առեւտրային ցանցում վաճառվող համեմատաբար բարձր գների հետ: ԱՄՆ-ում թե Չինաստանում, Ավստրիայում թե Ֆրանսիայում մարդիկ ՀՀ աշխատողի ու կենսաթոշակառուի բազմապատիկը ստանալու պարագայում առավել մատչելի գներով են ձեռք բերում առաջին անհրաժեշտության մթերքները, ...
Շան հաչոցը ճեղքում է ձմեռվա երեկոյացող օդի սառնությունը: Փողոցի մյուս ծայրից սուր լսվում է հոգեկան հավասարակշռությունը խախտված կնոջ ցրտից տարուբերվող ձայնի անհոդաբաշխ խոսքը: Երկուսն էլ անօթեւան են: Սառած փողոցների երեւանյան երեկոն կատարյալ անկենդանության նշաններ է ցույց տալիս: Ընդամենը 8-ն անց է, բայց տիրող խոր լռությունը լքված բնակավայրի տպավորություն է թողնում: ...
Օրերս հեռուստացույցով հարցազրույց էր ակադեմիկոս Հենրիկ Հովհաննիսյանի հետ, որը թղթակցի այն հարցին, թե ո՞վ է նրա կյանքում անջնջելի հետք թողել, պատասխանեց. «Իմ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչը»:
Հունվարի 13-16-ը Հայաստանում տեղի կունենա Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը, որի առթիվ մեծ երաժիշտը կլինի Հայաստանում եւ կմասնակցի իրեն նվիրված համերգաշրջանին:
Վերջին տարիներին ձեւավորված ավանդույթի համաձայն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տարեվերջյան մրցանակաբաշխությունն անցկացնում է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում:
Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող շախմատի աշխարհի պատանեկան առաջնության 8-րդ տուրում մինչեւ 12 տարեկանների մրցաշարի առաջատար Արամ Հակոբյանը ոչ-ոքի խաղաց Անդրեյ Եսիպենկոյի հետ ու վաստակեց 7 միավոր: Նրան միավորներով հավասարվեց հնդիկ շախմատիստ Սրիհարի Ռագհունանդանը: Շանթ Սարգսյանը հաղթելով Հարիկրիշնանին, 6 միավորով 8-րդ տեղում է:
Հունվարի 29-ից փետրվարի 4-ը շվեյցարական Ցյուրիխում կանցկացվի ՖԻԴԵ-ի տղամարդկանց 23-րդ կարգի շախմատի մրցաշար 6 հեղինակավոր գրոսմայստերների մասնակցությամբ, որոնց թվում է նաեւ Լեւոն Արոնյանը: Նրա մրցակիցները կլինեն աշխարհի ներկայիս չեմպիոն, ՖԻԴԵ-ի դասակարգման ցուցակի առաջատար Մագնուս Կառլսենը, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, դասակարգման ցուցակի տասնյակում գտնվող Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան եւ Բորիս ...
Արաբական Միացյալ Էմիրությունների շախմատի մրցաշարում 6-րդ տուրից հետո հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Լեւոն Բաբուջյանը, որը վաստակել է 4,5 միավոր: Նա հաղթեց Սինիցա Դրազիչին: 4 միավոր ունի Արման Փաշիկյանը, որը հաշտություն կնքեց Շարդուլ Գագարեի հետ: Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Ս. Պետրոսյանն ու Հովիկ Հայրապետյանը վաստակել են 3,5-ական միավոր: 2,5 միավոր ունի ...
Գրոնինգենի շախմատի մրցաշարի 4-րդ տուրում Զավեն Անդրեասյանը հաղթելով Դավիթ Քլեյնին, 3,5 միավորով 8 շախմատիստների հետ գլխավորում է աղյուսակը: Տիգրան Սիմոնյանն էլ հաղթեց Ստեֆան Բոյկեմային ու վաստակած 3 միավորով 16-րդ տեղում է: Իսկ ահա Էլինա Դանիելյանն առաջին պարտությունը կրեց Ալեքսանդր Կովչանի հետ պարտիայում:
Ինչպես հայտնի է, 2014-ի մարտի 5-ը ՖԻՖԱ-ի խաղացանկով ընկերական հանդիպումների օր է: Հնարավոր է, որ այդ օրը Հայաստանի ազգային հավաքականը մրցի ուկրաինացիների հետ: Այս մասին տեղեկացնում է Terrikon.com-ը: Բացի ՀՀ հավաքականից, Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան քննարկում է նաեւ Բուլղարիայի, Շոտլանդիայի եւ Ռուսաստանի հետ հանդիպելու տարբերակները: