RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#225, 2013-12-24 > #226, 2013-12-25 > #227, 2013-12-26 > #228, 2013-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #227, 26-12-2013



Տեղադրվել է` 2013-12-25 22:52:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 1009, Տպվել է` 33, Ուղարկվել է էլ.փոստով` 25

ՊՌՈՇՅԱՆԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՍԿԱԾՅԱԼԻՆ ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ.

Մ. Խ.

Ո՞վ է մարդասպանը

Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության կասկածանքով կալանավորված, նույն գյուղի բնակիչ Արայիկ Պետրոսյանը երեկ ազատ է արձակվել` գործը վերահսկող դատախազի որոշմամբ, նրա փաստաբանների միջնորդություններից հետո: Ի՞նչ է դուրս գալիս` այն, ինչ ասում էին պռոշյանցիները 10 ամիս առաջ, երբ ձերբակալում էին Ա. Պետրոսյանին, թե կապ չունեցող մարդու եք ազատությունից զրկում, իրական մարդասպանները դրսում են, փաստորեն ճիշտ դուրս եկավ, քանի որ սպանությանը նրա առնչության վերաբերյալ ապացույցները չեն հաստատվել: Ու մարդու հավատը մի տեսակ չի գալիս, որ իրավապահներն ուղղում են իրենց սխալը` քննչական մարմինը Ա. Պետրոսյանի առնչությունն այս գործին չի հաստատել, չնայածՙ քրեական հետապնդումը չի դադարեցվել: Մի կողմից` հավանաբար Ա. Պետրոսյանի ընտանիքը աշխարհով մեկ է եղել ու, եթե ընհանրապես քրեական հետապնդումը դադարեցվի, ուրախությունից չի բողոքի 10 անհույս ամիս իրենց հարազատի` նախնական կալանքի վայրում անցկացնելու վերաբերյալ: Մյուս կողմից` արդարադատությունը կատարյալ կլինի ու կկարողանանք ասել, թե այս մի գործով ի վեջո ճշմարտությունը հաղթանակեց, եթե իրավապահները ոչ միայն ներողություն խնդրեն, այլեւ փոխհատուցեն 10 ամիս իզուր ազատազրկված մարդու բարոյական ու նյութական վնասը: Իսկ իրական արդարադատության հաղթանակի մասին կարելի է խոսել միայն իրական մարդասպանների բացահայտումից հետո:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #227, 26-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ