Առաջիկա տոների առիթով «Ազգի» բաժնետերերի խորհուրդը, տնօրենությունն ու խմբագրակազմը ջերմորեն շնորհավորում են թերթի ընթերցողներին, հեղինակներին, գործընկերներին, գովազդատուներին եւ առհասարակ մեր ժողովրդինՙ Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում, մաղթելով երջանկություն եւ ամենայն հաջողություններ ազգային, պետական եւ անձնական գործերում:
Տարին ավարտվում է այնպեսՙ ինչպես սկսվել էր. բուռն, շատ բուռն: Սկիզբը, հասկանալի է, նախընտրական էր, բայց մանավանդՙ հետընտրական: Եվս մեկ անգամ իշխանությունն օգտագործեց իր վարչական, նյութական, նաեւ ապահով ու նախատեսելի լինելու ռեսուրսները եւ հաղթանակ տարավ: Մինչդեռ նախագահական գահի մյուս հավակնորդը անսպասելիորեն բարձրացավ դժգոհության ալիքների վրաՙ առանց սըրֆինգի մասնագետ լինելու եւ, ...
«Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոների ներկայացրած 2013-2017թթ. մաստեր պլանը` ի կատարումն ՀՀ կառավարության ու «Կորպորասիոն Ամերիկա Ս. Ա.» ընկերության միջեւ 2001թ. դեկտեմբերի 18-ին ստորագրված պայմանագրի պահանջների, երեկ հաստատվեց կառավարությունում: «Ենթադրվում է, որ կոնցեսիոները 102 մլն դոլարի ներդրում կկատարի օդանավակայանում, որը լավագույնն է ճանաչվել ԱՊՀ-ում: Այդ ներդրումը հնարավորություն կտա մի կողմից բարձրացնել մատուցվող ...
Շատ հակասական տարի ապրեցինք` եթե հիշենք նախագահական ընտրությունները, այնտեղ հնչած այժմ արդեն գործող նախագահի խոստումները, որոնց բոլորի ուղղվածությունն ու բովանդակությունը կարելի է սեպտեմբերի 3-ից հետո փոխված համարել (այսինքնՙ ձայն տրվել է այլ տեսակի խոստումների, հիմա այլ բան է իրականացվում), Րաֆֆու «հեղափոխությունը», ասոցիատիվ համաձայնագրից կտրուկ շրջադարձը` սեպտեմբերի 3-ով, վերջին` գազային համաձայնագրերը: ...
Կառավարության երեկվա որոշմամբ հիմնական կենսաթոշակի չափը սահմանվեց 14 հազար դրամը, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը առաջին 10 տարվա համար` 700 դրամ, 10 տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար` 450 դրամ: Աշխատանքային կենսաթոշակի միջին չափը 2013-ի շուրջ 31 հազարի փոխարեն 2014-ին կկազմի շուրջ 36 հազար դրամ: Կաճեն նաեւ շարքային կազմի զինծառայողների եւ ...
Հայաստանն այժմ Մաքսային միությանն անդամակցության «ճանապարհային քարտեզ» ունի, որտեղ միջոցառումների մի հսկայածավալ շարք է, բայց որոնք հրթիռային արագությամբ պատրաստվում են Հայաստանում իրականություն դարձնել: Սակայն խոսքը տվյալ դեպքում ոչ թե այդ քարտեզն է, այլ այն հանգամանքը, որ Ղազախստանը վերապահումով է մոտենում այդ փաստաթղթին, չնայած ստորագրել է, վերապահումն էլ վերաբերում է Լեռնային ...
Տաջիկստանում էլեկտրականությունն անբավարար է: Հանրապետությունը Վախշ գետի վրա կառուցում է Ռոգունի հիդրոէլեկտրոկայանը: Սակայն Վախշը թափվում է Ամուդարյայի մեջ, որն Ուզբեկստանի գլխավոր գետն է: Ուզբեկներն արդեն այժմ ոռոգման ջրի պակաս են զգում: Հէկի հակառակորդների կարծիքով, դրա կառուցումը կարող է խորացնել ջրի պակասը: Բացի դրանից, ամբարտակը կառուցվում է սեյսմավտանգ գոտում: Փլուզման դեպքում ...
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի լույս 26-ի գիշերը հայտարարել է, որ ինքը նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ խորհրդակցելուց հետո փոխել է կառավարության 10 անդամների: Այդ մասին հաղորդում է BBC հեռուստառադիոկորպորացիան:
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին եւ «Գովազդի մասին» օրենքում փոփոխությունների համաձայն, որոնք երեկ հավանության արժանացան կառավարության կողմից, Հանրային հեռուստատեսությամբ արգելվում է ցուցադրել գովազդ, բացառությամբ սոցիալական գովազդի, ինչպես նաեւ մշակութային եւ սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ հովանավորների մասին տեղեկություններ նշելու դեպքերի, բայց ոչ ավելի, քան մեկ հովանավոր ...
Երեւանի քաղաքային տրանսպորտի գինը հունվարի 1-ից չի բարձրանա: Այդ մասին երեկ հայտնեց Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: Նա նշեց, որ այժմ իրականացվում է երթուղիների հետազոտություն, եւ մինչեւ չունենանք Երեւան քաղաքի ուղեւորահոսքի մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքները, չի կարող լինել տրանսպորտի սակագնի հարց: Տրանսպորտի սակագինը որոշելու ժամանակ հաշվի է առնվելու ուղեւորահոսքի ցուցանիշը: Ուսումնասիրությունը, ...
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնղոլիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Պեկին): Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Քաղաքային մետրոյից օգտվող յուրաքանչյուր մեկը ճանաչում է տարբեր ժամերին վագոն մտնող, ձեռքի ապրանքըՙ գրիչ, ծամոն, անձեռոցիկ, ուղեւորներին առաջարկող մանրավաճառներին, հազվադեպ նրանցից ինչ-որ բան գնում են:
2013 աստղագիտական տարին ամփոփվում է ՀՀ ԳԱԱ-ում: Սույն թվականի դեկտեմբերի 27-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահությունում (Բաղրամյան 24) գիտական հասարակությունը կծանոթանա Հայաստանում 2013-ին աստղագիտության ոլորտում տեղի ունեցած կարեւորագույն գիտական արդյունքներին եւ նվաճումներին:
Լսափողի մյուս կողմից հնչող տարիքով կնոջ խոսքերը երկար ժամանակ հանգիստ չէին տալիս: Ես վաղուց արդեն որոշում էի կայացրել տանս դուռն անծանոթի առաջ չբացել, անգամ եթե ներկայանան որպես կոմունալ որեւէ ծառայության տեսուչ (ինչ իմանա՞ս):
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում չորրորդ անգամ անցկացվեց գրքին, ընթերցողին նվիրված «2013 թվականի լավագույն ընթերցող» միջոցառումը: Այս տարի միջոցառման համակազմակերպիչն էր նաեւ համալսարանի ուսանողական խորհուրդը:
- Պարոն Պետրոսյան, Դուք Հայաստանի առաջին Հանրապետության դիվանագիտության պատմության մասնագետ եք: Եթե կարճ ձեւակերպենք այդ պատմության դասերը, ի՞նչ զուգահեռներ կանցկացնեիք մեր օրերի հետ:
Ամփոփելով 2013թ. գրահրատարակչական աշխատանքները, հարկ է նշել, որ ակտիվ են եղել «Անտարես», «Զանգակ 97», «Սարգիս Խաչենց», «Էդիթ պրինտ» հրատարակչությունները:
Դեկտեմբերի 5-ին, Թորինո քաղաքին մէջ տեղի ունեցաւ հայագիտական ժողով մըՙ «Կիլիկեան Հայաստանը Բիւզադիոնի սահմաններուն վրայ. Կիլիկիոյ կորուսեալ փառքը (Թ.-ԺԵ. դդ.)» բնանիւթով: Գիտաժողովին այսպիսի խորագիր տալով, կազմակերպիչներըՙ պրոֆ.ներ Կլաուդիա Բոնարդի եւ Դոնատելլա Թավերնա, ուզած էին շեշտել Կիլիկեան Հայաստանի մշակութային եւ քաղաքական միջնորդի դերը Բիւզանդիոնի եւ Մահմետական աշխարհի միջեւՙ սկսեալ Թ. դարէն ...
Հայաստանի եւ Վրաստանի պարարվեստի միությունների միջեւ դեկտեմբերի 26-ին ստորագրվեց համագործակցության հուշագիր: Ըստ ստորագրված համաձայնագրի, կողմերի նախաձեռնությամբ 2014 թ. մայիսին Հայաստանում կանցկացվի պարարվեստի փառատոն, որին կմասնակցեն պարախմբեր Հայաստանից, Վրաստանից, Աբխազիայից եւ Հյուսիսային Օսեթիայից:
3-4 տարի առաջ թարգմանիչ-մշակութաբան Արամ Թոփչյանը կարելի է ասել խիզախություն ունեցավ մտահղանալ Վ. Շեքսպիրի «Համլետի» հայերեն նոր թարգմանությանը, հայ թարգմանական մշակույթի մեջ լավագույններից մեկը համարվող Հովհ. Մասեհյանի հայտնի թարգմանությունից հետո: Ինչ խնդիր էր լուծում թարգմանիչը. այդ մասին նրա հետ հետագա ունենալիք մեր զրույցում: Ա. Թոփչյանը, սակայն, հավակնում էր ոչ միայն ...
Պոլսահայ նշանավոր մանկավարժ Հովհաննես Հինդլյանը անցյալ դարասկզբին` 1909թ., իր գաղափարակից ընկեր Գալուստ Մալաթյանի հետ Պոլսի Բանկալթի թաղամասում հիմնեց «Նոր դպրոց» անունով վարժարան`անկյունադարձ ապահովելով Թուրքիո հայոց կրթական կյանքում: «Նոր»ը սոսկ ածական չէր դպրոցի համար: Այն նշանակում էր ուսուցման ու դաստիարակության եվրոպական նորագույն մեթոդների որդեգրում, որոնք կոչված էին աշակերտների մոտ զարգացնելու մտավոր ...
Ռուսական «Նովոստի լիտերատուրի» կայքն օրերս տեղեկացրել է, որ Մոսկվայում առանձին գրքով ներկայացվել է լեգենդար հետախույզ Գեւորգ Վարդանյանի կենսագրությունը: Գիրքը հրատարակվել է «Նշանավոր մարդկանց կյանքը» (''Жизнь замечательных людей'') մատենաշարով, Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) կազմակերպած շնորհանդեսին ներկա են եղել Գեւորգ Վարդանյանի այրինՙ Գոհար Լեւոնի Վարդանյանը, ռուսական հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ եւ կինոգործիչներ: Կա ...
Ինչպես հայտնի է, այս տարի ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն առաջին անգամ հատուկ չափորոշիչներ էր մշակել Հայաստանի 10 լավագույն մարզիկներին որոշելու նպատակով: Անցկացված քվեարկության արդյունքում Հայաստանի լավագույն մարզիկ է ճանաչվել ազատ ոճի ըմբիշ, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը: Լավագույն տասնյակում տեղ են զբաղեցրել նաեւ աշխարհի առաջնության մրցանակակիրներ, հունահռոմեական ...
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ֆուտբոլի ՀՀ ազգային հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խոսել է հավաքականից իր հեռանալու դրդապատճառների մասին:
Հայտնի է դարձել 2014-ի հունվարի 10-26-ը հոլանդական Վեյք Ան Զեե քաղաքում կայանալիք շախմատի ավանդական մրցաշարի մասնակիցների վերջնական կազմը: Այս անգամ 14-ի փոխարեն մրցաշարին կմասնակցեն 12 շախմատիստներ, որոնց թվում է նաեւ Լեւոն Արոնյանը: Նրա մրցակիցները կլինեն Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան, Բորիս Գելֆանդը, Սերգեյ Կարյակինը, Լեյնիեր Դոմինգուեսը, Անիշ Գիրին, Ուեսլի Սոն, Արկադի ...
«Սպորտ Էքսպրեսի» տեղեկացմամբ, «Փյունիկի» եւ ՀՀ հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը մոտ օրերս պայմանագիր կկնքի ՌԴ պրեմիեր լիգայի առաջնության մասնակից «Ռոստովի» հետ: Պայմանագրի ժամկետն ու ֆուտբոլիստի տրանսֆերային գինն առայժմ անհայտ են:
Առողջական խնդիրների պատճառով Հենրիխ Մխիթարյանը երեկ չկարողացավ մեկնել Ստեփանակերտ: Նա ներկա չէր նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կազմակերպած մեծարման երեկոյին: