RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#225, 2013-12-24 > #226, 2013-12-25 > #227, 2013-12-26 > #228, 2013-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #227, 26-12-2013



Տեղադրվել է` 2013-12-25 22:52:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 901, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ԵՎՍ ՄԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ, ԱՅՍ ԱՆԳԱՄ` ՀԱՇՎԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Մ. Խ.

Ազգային ժողովի հաշվիչ հանձնաժողովի ոչ իշխանական անդամներըՙ 4 պատգամավոր, այսօր ժամը 15-ին հանձնաժողովի նիստ են հրավիրել (հանձնաժողովը 7 անդամ ունի` 3-ը ՀՀԿ-ն եւ ՕԵԿն-ն են ներկայացնում): Արտահերթ նիստ հրավիրելու նպատակը գազային համաձայնագրերի քվեարկության հաշվարկման օրինականության խնդիրը քննարկելն է: Ըստ որոշ տեղեկւթյունների` հնարավոր է նաեւ, որ հանձնաժողովի նախագահին փոխելու հարց քննարկվի (նախագահը ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանն է): Ընդդիմադիրների կարծիքովՙ ձեռք բարձրացնելու եղանակով քվեարկության ձայները հաշվելու ժամանակ խախտում է տեղի ունեցել այն առումով, որ հանձնաժողովն իր բոլոր անդամներով պետք է նիստ գումարեր, արձանագրություն կազմեր, որը անդամները ստորագրեին` հաստատելով քվեարկության արդյունքները: Մինչդեռ 7-ից 4-ը` ընդդիմադիր պատգամավորները ներկա չեն եղել: «Ազգը» գրել է, որ մեծամասնության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը սա խախտում չի համարում, քանի որ հաշվիչ հանձնաժողովը նրա կարծիքով միայն հաշվում է, իսկ որոշում ընդունողն այդ պահին նախագահողն է: Այնպես որ, ըստ իշխանական պատգամավորի, քվեարկության կարգը չի խախտվել: Մինչդեռ ընդդիմադիրները մնում են իրենց կարծիքին:

Տեսնենք, թե ինչ դուրս կգա այս արտահերթ նիստից, որտեղ փաստորեն ոչ իշխանական պատգամավորները մեծամասնություն են. այդպես էլ է պատահում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #227, 26-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ