RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#225, 2013-12-24 > #226, 2013-12-25 > #227, 2013-12-26 > #228, 2013-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #227, 26-12-2013



Տեղադրվել է` 2013-12-25 22:52:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 849, Տպվել է` 29, Ուղարկվել է էլ.փոստով` 20

ՀԱԿՈԲՅԱՆՆ ՈՒ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԱՂՅՈՒՍԱԿԸ

Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող շախմատի աշխարհի պատանեկան առաջնության 8-րդ տուրում մինչեւ 12 տարեկանների մրցաշարի առաջատար Արամ Հակոբյանը ոչ-ոքի խաղաց Անդրեյ Եսիպենկոյի հետ ու վաստակեց 7 միավոր: Նրան միավորներով հավասարվեց հնդիկ շախմատիստ Սրիհարի Ռագհունանդանը: Շանթ Սարգսյանը հաղթելով Հարիկրիշնանին, 6 միավորով 8-րդ տեղում է:

Մինչեւ 18 տարեկանների մրցաշարում Հովհաննես Գաբուզյանը հաղթելով Թադեաս Կրիբելին, վաստակած 6 միավորով 2-րդ տեղում է: Առաջատարը 7 միավոր ունեցող Պոույա Իդանին է: Առաջին պարտությունը կրեց Կարեն Գրիգորյանը, որի մրցակիցը Մարտին Մարտինեզն էր: Կարենն ունի 4,5 միավոր:

Հաջող է հանդես գալիս նաեւ ամենակրտսեր տարիքային խմբի մասնակից Ռոբերտ Մուրադյանը, որը 6,5 միավորով 5-րդ տեղում է: Նա հաղթեց Մաքսիմիլիան Լուին: Առաջատարը ՖԻԴԵ-ի վարպետ, հնդիկ շախմատիստ Պրագնանանդհանն է, որը 8-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց:

Մինչեւ 16 տարեկան աղջիկների մրցաշարում Անի Հարությունյանը ոչ-ոքի խաղալով Սարասադաթ Խադեմալշարիեհի հետ, 6,5 միավորով 6 շախմատիստների հետ գլխավորում է աղյուսակը: Տարիքային նույն խմբի տղաների մրցաշարում Մանուել Պետրոսյանը հաղթելով Ռիչարդ Էգինկին, 6 միավորով 9-րդ տեղում է: Աղյուսակը գլխավորում է 7 միավոր վաստակած Կիրիլ Ալեքսեենկոն: Նրան կես միավոր է զիջում Ռուսաստանը ներկայացնող Դավիթ Պառավյանը, որը հաղթեց Տիգրան Հարությունյանին: Վերջինս առաջին պարտությունը կրեց ու 5,5 միավորով նահանջեց 27-րդ հորիզոնական:

Մինչեւ 14 տարեկանների մրցաշարում էլ Հայկ Մարտիրոսյանը 6 միավորով 8-րդ տեղում է: Նա հաղթեց Կան Գոկերկանին:

Հաջող է խաղում նաեւ մինչեւ 18 տարեկան աղջիկների մրցաշարի մասնակից Սուսաննա Գաբոյանը, որը պարտության մատնելով Բոդդա Պրատուշային, 6 միավորով 9-րդ տեղում է: Նա ընդամենը կես միավոր է զիջում Լիդիա Տոմնիկովային եւ Նաստասիա Զիազյուլկինային:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #227, 26-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ