RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#015, 2014-06-06 > #016, 2014-06-13 > #017, 2014-06-20 > #018, 2014-06-27 > #019, 2014-07-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 20-06-2014



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2014-06-19 23:36:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1785, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՎԱՆԱՆԴ ԳՅՈՒՂԻ ԴՊՐՈՑԻՆ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի համագործակցության արդյունքում Վանանդի դպրոցում բացվել է ստեղծագործարան, գրադարան եւ ռեսուրս կենտրոն

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) համագործակցության արդյունքում բացվել է հերթական` 3-րդ ստեղծագործարանը: Էլեկտրոնային գրատախտակով (smart board), ժամանակակից համակարգիչներով եւ շարժական հատուկ կահույքով հագեցած ստեղծագործարանում սովորելու են Արմավիրի մարզի Վանանդի գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները: Այս դպրոցում գործելու են նաեւ կրթության ժամանակակից պահանջներին համապատասխանող գրադարան եւ ռեսուրս կենտրոն:

Ստեղծագործականությունը խթանող եւ տեխնոլոգիաների ուսուցումը խրախուսող արդի այս դասասենյակներիՙ ստեղծագործարանների ստեղծման գաղափարը COAF-ինն է: Գյուղական համայնքների հավասարաչափ զարգացման եւ տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաներով դպրոցները համալրելու ծրագրերը կյանքի են կոչվում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսական աջակցությամբ` կորպորատիվ սոցիալական պատասխանատվության տրամաբանության շրջանակներում:

Մեկ տարի առաջ մեկնարկած ծրագրի շահառու են դարձել նաեւ Արմավիրի մարզի Սարդարապատ եւ Արագածոտնի մարզի Արտենի համայնքների երեխաները: Նորաբաց ստեղծագործարաններում ձեւավորված կրթական միջավայրը եւ տիրող մթնոլորտը թույլ են տալիս իրականացնել բազմանպատակ գործունեություն եւ աշխատանքների համադրում: Մասնավորապես` համակարգչի օգտագործում եւ տեխնոլոգիայի կիրառմամբ դաս, քննարկում եւ դասախոսություն, ընթերցանություն եւ խաղ:

«Երեխաներին տվեք բացահայտվելու հնարավորություն, եւ նրանք շատ արագ կգերազանցեն ձեր ակնկալիքները: Շատ կարեւոր է դասապրոցեսը սովորական գործընթացից ստեղծագործական մոտեցման վերածելը: Ուզում եմ հավատալ, որ ստեղծված միջավայրը կմեծացնի ուսման նկատմամբ աշակերտների հետաքրքության աստիճանը եւ կտա ցանկալի արդյունք»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը կարեւորում է կրթական հաստատություններում անհրաժեշտ ենթակառուցվածքների եւ կրթական ժամանակակից միջավայրի ապահովումը:

«Բոլոր այն ծրագրերը, որոնք նախաձեռնում եւ իրականացնում է COAF-ը` ուղղված են գյուղական համայնքներում կրթության որակի բարձրացմանը: Մենք կրթությունը դիտարկում ենք որպես երիտասարդների զարգացման շարժիչ ուժ: Իրականացվող ծրագրի նպատակը գյուղական դպրոցներում կրթության որակի բարձրացումն է: Ստեղծագործարանը, գրադարանն ու ռեսուրս կենտրոնը միավորող այս կրթասրահը, օգնելու է ոչ միայն ուսումնատենչ աշակերտներին, այլեւ բոլոր այն ուսուցիչներին, ովքեր ցանկանում են տեխնոլոգիաների կիրառումն ինտեգրել դասապրոցեսում եւ այն դարձնել ավելի հետաքրքրական ու ուսանելի»,-ասել է Անուշ Եդիգարյանը:

Նորաբաց գրադարան-ռեսուրս կենտրոնը թույլ կտա տեխնոլոգիաների կիրառմամբ` բարելավել տեղեկատվության հասանելիությունը եւ երիտասարդների շրջանում սեր սերմանել` ընթերցանության նկատմամբ: Այստեղ իրենց հետաքրքրող գրականություն եւ մասնագիտական զարգացման նյութեր կգտնեն ե՛ւ երեխաները, ե՛ւ դեռահասները, ե՛ւ մանկավարժները, ե՛ւ համայնքի ներկայացուցիչները: Գրադարանի յուրահատկություններից է գրքերի, դասագրքերի եւ տեղեկատվական այլ նյութերի թվային տարբերակների հասանելիությունը:

Ստեղծագործարան-գրադարան-ռեսուրս կենտրոնի զարգացման ծրագրին զուգահեռՙ Հայաստանի մանուկներ հիմնադրամը Վանանդի միջնակարգ դպրոցում մեկնարկում է նաեւ «Առողջ սնուցում» եւ «Ատամների խնամք» ծրագրերը: Դպրոցում ստեղծվել է ատամների մաքրման կետ եւ կահավորվել է ճաշարանը: Նոր ուսումնական տարում ամեն օր տաք եւ առողջ սնունդ է մատուցվելու տարրական դպրոցի երեխաներին: Իսկ տարրական դպրոցի ուսուցիչների եւ բուժքույրերի համար կազմակերպվելու են դասընթացներ` ատամների մաքրման թեմայով:

Ավելի վաղՙ 2013թ. դեկտեմբերին, Հիմնադրամի առողջապահական ծրագրի շրջանակներում վերանորոգվել էր Վանանդի բուժկետը, 2014թ. մարտինՙ բացվել դպրոցի խաղահրապարակը, իսկ վերջերսՙ մայիսին, Վանանդի դպրոցն ընդգրկվել է «Առողջությունը խրախուսող դպրոցների եվրոպական ցանցում»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 20-06-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ