Տարօրինակ ժողովուրդ ենք. մեզ համար գրեթե միշտ ավելի կարեւոր է եղել հետեւանքը, քան պատճառը, ավելի շուտՙ պատճառի ուսումնասիրումը: Եվ հենց դրա համար է, որ չենք կարողացել ու դեռեւս չենք կարողանում խուսափել հետեւանքներից, երբեմն շա՜տ ծանր հետեւանքներից:
Կառավարության երեկվա որոշմամբ, օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը մեղմելու նպատակով` անապահով ընտանիքներին տրամադրվող ընտանեկան նպաստի չափը կավելանա 1000 դրամով: Հարցը ներկայացնող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ խոսքը նպաստառու 105 հազար ընտանիքներին է վերաբերվում:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հուլիսի 1-ի նիստում սահմանվեցին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից սպառողներին, այդ թվում բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի նոր սակագները: Համաձայն դրանց, բնակչությանը վաճառվող էլեկտրաէներգիայի նոր սակագինը օգոստոսի 1-ից կկազմի 41,85 դրամ ցերեկային ժամերին եւ 31,85 դրամ` գիշերային ժամերին, նախկինում եղած, համապատասխանաբար` 38 դրամի եւ 28 դրամի փոխարեն:
ԱՄՆ պետդեպի խոսնակ տիկին կամ օրիորդ Ջեն Փսակին տեղյակ չէ հայ- ադրբեջանական սահմանին հրադադարի խախտումներից, բայց ամեն դեպքում խորհուրդ է տալիս խաղաղություն, ընդ որում` երկու կողմերին էլ, կարեւոր չէ` ո՞վ է խախտում հրադադարը, խախտողն էլ, խախտողին իր տեղը ցույց տվողն էլ պետք է միայն ու միայն կենտրոնանան տարածաշրջանային խաղաղության բերած ...
Նյու Յորք քաղաքի հիվանդանոցներից մեկում 80 տարեկանում վախճանվել է միջազգային ճանաչման արժանացած տաղանդավոր դաշնակահարուհի Լյուսի Իշխանյանը, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը, լուրը արտատպելով «Նյու Յորք Թայմսից»: Մոսկվայում կայացած Չայկովսկու անվան միջազգային երկրորդ երաժշտական փառատոնում «Հատուկ մրցանակի» արժանանալով, Իշխանյանը 1962-1979 թվերին ինն անգամ համերգային շրջագայություններով հանդես էր եկել նախկին Խորհրդային Միության ...
Հանրահայտ է, որ մեզանում հարկեր հավաքելը որոշակիից մինչեւ լրջագույն խնդիր է համարվում: Այսուհանդերձ, գործընթացը լավ թե վատ իրականացվում է, ՀՀ-ն, թող որ աղքատիկ, այսուհանդերձ բյուջե ունի:
Ռմբակոծված տուն ու դպրոց, թալանված գրադարան ու եկեղեցի: Այդպիսին է այսօր Քեսաբը: Գյուղացին, որ աստիճանաբար վերադառնում է իր հողին տեր կանգնելու, ձեռնունայն է ու շվար. թալանված է գյուղտեխնիկան, ծառերի մեծ մասըՙ հաշմված:
«Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» արմատական խմբավորումը հունիսի 29-ին իսլամիստական կայքերում եւ Twitter-ում տարածեց հաղորդագրություն, ըստ որի Իրաքի եւ Սիրիայի գրավյալ մասերում հռչակվում է խալիֆայություն: Խմբավորման ներկայացուցիչները իրենց հայտարարության մեջ ողջ աշխարհի իսլամիստներին կոչ են անում հավատարմության երդում տալ խալիֆայությանը: Ինքըՙ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորումը, մտադիր է այսուհետեւ ...
Եվրոմիության անդամ պետությունները հուլիսի 1-ին որոշել են միառժամանակ հետաձգել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ձեռնարկումը: Դրանց ընդունումը առհասարակ պատճառաբանվում է Ուկրաինայի ճգնաժամի մեջ Ռուսաստանի խաղացած դերով: Ֆրանսպրես գործակալությունը ԵՄ աղբյուրներ վկայակոչելով հաղորդում է, որ եվրոպացի պաշտոնյաները որոշել են հուլիսի 7-ին նոր հանդիպում անցկացնել պատժամիջոցների հարցը կրկին քննարկելու համար: ԵՄ անդամ 28 ...
ԵԽ ԽՎ-ում, ապա եւ Բաքվում անցկացված` ԵԱՀԿ խորհրդարանական միջոցառման ողջ ընթացքում մարդու իրավունքների եւ ազատությունների հարցով «քոթակ» ստացած իլհամալիեւյան վարչախումբի համար Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզիի հայտարարությունը, թե իր դեմ հարուցված մեղադրանքը «քաղաքական հետապնդում է», ըստ երեւույթին, «երկնային պարգեւ» է:
Վերջին օրերի ընթացքում հայկական երկրորդ պատվիրակությունը մեկնեց Բաքու: ՆԱՏՕ-ի ԽՎ-ի աշխատանքներին մասնակցած` Կորյուն Նահապետյան, Թեւան Պողոսյան, Ռիչարդ Կիրակոսյան պատվիարակությանը Ադրբեջանի մայրաքաղաքում հաջորդեց Արտաշես Գեղամյան, Ստեփան Մարգարյան եւ Աղվան Վարդանյան կազմով պատվիրակություն. վերջինս մինչեւ հուլիսի 2-ը Բաքվում մասնակցում էր ԵԱՀԿ ԽՎ-ի տարեկան նստաշրջանին:
Մեծարգո խմբագիր, Ձեր թերթի հունիսի 27-ի համարում տպագրված «Հայ բժիշկները Ռուսաստանում մեծ հարգանք, հեղինակություն եւ պահանջարկ ունեն» հրապարակումը, որի ինտերնետային տարբերակին ծանոթացա այստեղ (http:/azg.am/AM/2014062723), ինձ մեծ բավականություն եւ հիացմունք պատճառեց մի քանի առումով. առաջինը Ձեր` պրոֆեսիոնալ լրագրողի եւ մամուլի երկարամյա գիտակի մասնագիտական հոտառությունն ու նրբաճաշակությունն է, քանի որ տպագիր մամուլի ...
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) եւ Հոլանդիայի Հայ դատի հանձնախումբը Հայոց ցեղասպանության ժխտմանը վերաբերող գանգատ են ներկայացրել Նիդերլանդների դատական ատյաններին: Հայցն ուղղված է 2014 թվականի հունիսի 1-ին Ալմելո քաղաքում տեղի ունեցած թուրքական հանրահավաքի կազմակերպիչների, հռետորների եւ մասնակիցների հակահայ գործունեության դեմ: Հանրահավաքն ուղղված էր ընդդեմ Ալմելոյի Հայ եկեղեցու սեփական հողամասում վերջերս տեղադրված ...
Հոլանդական խորհրդարանի Քրիստոնյա Դեմոկրատական Կոչ (CDA) խմբակցության պատգամավոր Պիտեր Օմզիգտի գրավոր հարցերը հոլանդական կողմի առաջին արձագանքն է 2014 թ. հունիսի 1-ին Ալմելոյում կայացած թուրքական հանրահավաքի վերաբերյալ: Գրավոր հարցերը ներկայացվել են նաեւ Սոցիալիստական կուսակցություն (SP), Քրիստոնեական միություն (CU), Բարեփոխված Քաղաքական կուսակցություն (SGP) եւ Ազատության համար կուսակցություն (PVV) խմբակցությունների անունից: Հանրահավաքը, որ ...
Նախագահ Սերժ Սարգսյանն երեկ մասնակցեց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի 2013-2014 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը:
Երբ Գալուստ Սահակյանը դեռեւս Ազգային ժողովի նախագահ չէր (այդպիսի ժամանակ էլ է եղել) խորհրդարանի հերթական քառօրյայից հետո կազմակերպվող ավանդական ճեպազրույցներից մեկի ժամանակ բավականին նեղսրտած խոսեց լրագրողներից, ենթադրելի է` հատկապես ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներից: Պարոն Սահակյանին հատկապես վրդովեցրել էր լրագրողներից մեկի այն հրապարակումը, որտեղ վերջինս, խոսելով ԱԺ-ում հերթական քննարկումներից մեկի մասին, ընդգծել ...
Օդային փոխադրումների ոլորտում «բաց երկնքի» քաղաքականության անցնելուց հետո արագ տեմպերով ավելանում են դեպի Հայաստան տարբեր ավիաընկերությունների թռիչքները, նոր ընկերություններ են մուտք գործում հայկական շուկա, իջնում են ավիափոխադրումների գները: Երեկ «Արմենիա-Մարիոտ» հյուրանոցում ազդարարվեց եւս մեկ` Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ազգային փոխադրող Etihad ավիաընկերության դեպի Հայաստանՙ Աբու-Դաբի-Երեւան կանոնավոր թռիչքներ իրականացնելու մասին: Etihad-ի ...
Հայաստանում նոր կառավարության ձեւավորման գործընթացին ցանկանում էի իմանալ, թե ով է լինելու զբոսաշրջության պատասխանատու պաշտոնյան: Ամոթ ինձ, չիմանալու համար, որ զբոսաշրջությունը ընդամենը փոքրիկ բաժանմունք է ներառված էկոնոմիկայի նախարարության մեջ, որն արդեն ունի նոր նախարար, բայց ոչ նոր փոխնախարար զբոսաշրջության գծով: (Արդեն քանի տարի պարտականությունը դրված է փոխնախարար Արա Պետրոսյանի ուսերին, ...
Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «Խոսում է քաղաքը» սակագնային պլանի I տարբերակի բաժանորդները ստանում են 3000 ներցանցային րոպեՙ նախկին 1500-ի փոխարեն եւ 1500 ՄԲ ինտերնետՙ նախկին 300-ի փոխարեն, միեւնույն ամսավճարի դիմաց:
Հունիսի 28-ին Մայր աթոռ Ս. Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում նախագահությամբ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տեղի ունեցավ Կ. Պոլսի «Ժամանակ» օրաթերթի 100-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր երեկույթ: Հանդիսությանը ներկա էին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Մայր աթոռի միաբաններ, կրթության եւ մշակույթի գործիչներ, Գեւորգյան ...
Գեղամ Քյուրումյանը մեր թերթի հավատարիմ հոդվածագիրներից է: Մասնագիտությամբ տնտեսագետ եւ գյուղատնտես, նրաՙ Երեւանից ու Ավստրիայի Գրաց քաղաքից գրած պարզ ու գործնական բնույթի հոդվածները ընթերցվում են հետաքրքրությամբ, իսկ տարբեր երկրների առաջին անհրաժեշտության ապրանքների գների մեր շուկայի հետ համեմատություններըՙ մեծ շահագրգռվածությամբ: Մեր արժեքավոր աշխատակիցը երկու օրիցՙ հուլիսի 6-ին կնշի իր ծննդյան 70-րդ ...
Լրացավ մարդկության ճակատագրի ու ապագայի համար վտանգավոր աշխարհակործան Առաջին համաշխարհային պատերազմի (հակամարտությունը ստացել է իր անվանումը միայն 1939 թ.` Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո) սանձազերծման 100-ամյա տարելիցը: Պատերազմ, որը նախադեպն ու գլխավոր փորձը պիտի դառնար ավելի հզոր, ավելի կործանիչ ու ավելի մարդատյաց համաշխարհային նոր բախումի: Պատերազմ, որն իբր թե մղվում ...
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հուլիսի 1-ին ընդունած վճռով գտնում է, որ Ֆրանսիայում մահմեդական կանանց մարմինն ու դեմքը ծածկող նիքաբի կամ փարանջայի արգելումը չի խախտում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, քանի որ օրենքի նպատակը կրոնական համոզմունքների համար մարդկանց հալածելը չէ: