Արդեն 4-րդ օրն է, որ երկրագնդի ամենախիտ բնակեցված բնակավայրիՙ Գազայի հատվածի վրա շարունակում են տեղալ իսրայելական հրթիռներն ու ռումբերըՙ ցամաքից, օդից ու ծովից: Զոհվածների թիվը, բոլորն էլ պաղեստինցի արաբներ, ըստ պաշտոնական տվյալների, արդեն անցնում է 75-ը, վիրավորներինըՙ 600-ը: Երեկվա ռմբակոծումներից զոհվել է 8 հոգանոց մի ողջ ընտանիք, որից 5-ըՙ երեխաներ: ...
Ֆուտբոլային մարաթոնը երկու օրից կհասնի իր ֆինիշին: Վաղը Բրազիլիա-Հոլանդիա մրցախաղով կորոշվեն 3-րդ եւ 4-րդ, իսկ մյուս օրը, կիրակի, Արգենտինա-Գերմանիա խաղովՙ 1-ին եւ 2-րդ մրցանակակիրներին:
Հայաստանի քաղաքական դաշտում չնայած հարաբերական անդորր է` պայմանավորված ամառային հանգստով, ընդդիմադիր քառյակի` հարցերը մինչեւ աշուն տեղափոխելու, ինչպես նաեւ Եվրասիական Միությանը Հայաստանի անդամակցության հարցի առայժմ հետաձգումով, սակայն հատկապես վիզուալ լրատվամիջոցները դիտելիս մարդ կարող է տպավորություն ստանալ, որ մեզ մոտ շուտով նախագահական ընտրություններ են, այնքան որ մի շարք անձինք նախագահական քարոզի շարժեր ...
Նախարարներին եւ գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարվել էր ուսումնասիրել 2013-2014թթ. Գլոբալ մրցունակության զեկույցը եւ վարչապետին ներկայացնել առաջարկություններ Հայաստանի մրցունակությունը բարելավելու քայլերի վերաբերյալ: Արդյունքում, էկոնոմիկայի նախարարության համակարգմամբ ամփոփվել են ներկայացված առաջարկները եւ մշակվել է Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագիրը, որը հաստատվեց կառավարության երեկվա նիստում: Ծրագրի կատարման ընթացքը եւ արդյունքը ...
ԼՂՀ պաշտպանության բանակից տեղեկացանք, որ, երեկ, ԼՂՀ եւ ՀՀ պետական սահմանահատվածումՙ Քարվաճառի ուղղություն, հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքումՙ հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել է, անդամների մի մասը ձերբակալված է, մյուսները դիմել են փախուստի:
Այն օրերին, երբ հայաստանյան ԶԼՄ-ներից մեկը տեղեկացրեց, թե` «Երեւան քաղաքում, ամռան շոգի պատճառով, հայուհին ամբողջովին մերկացել է փողոցում եւ լոգանք ընդունել» եւ, երբ հայաստանյան քաղաքացիական հասարակության ակտիվը Ֆեյսբուք սոցցանցում քննարկում էր, թե այս տեղեկությամբ որքանո՞վ է տվյալ ԶԼՄ-ն խախտել լրագրողական ու հասարակական էթիկան, կամ խախտե՞լ է արդյոք, Հայաստանում ԱՄՆ դեսպան ...
Երբ որեւէ մեկը ընդմիշտ հեռանում է Հայաստանից, կամ հայտնում է իր այդ ցանկության մասին, ամենեւին կարեւոր չէ, թե ո՞վ է այդ մեկը. կարեւորն այն է, թե ինչո՞ւ է նա էլ մեկնում: Անցած շաբաթ Հայաստանն ընդմիշտ լքելու, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու իր որոշման մասին հայտնեց սերիալներում նկարահանվող դերասաններից մեկը: Նա իր այդ ...
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ստեղծել չին-ամերիկյան հարաբերությունների «նոր մոդել», որը կարտահայտվի ծագող բոլոր տարաձայնությունների կառուցողական կարգավորմամբ: Այդ մասին հաղորդում է Ռոյթեր գործակալությունը, վկայակոչելով Սպիտակ տան հայտարարությունը:
Դ Դաշնության խորհուրդը հուլիսի 9-ին վավերացրեց միջկառավարական համաձայնագիր, ըստ որի Մոսկվան դուրս կգրի այն 32 մլրդ դոլարը, որ Կուբան ՌԴ-ին պարտք է ԽՍՀՄ-ի օրոք իրեն տրամադրված վարկերի գծով:
Իրաքի կառավարությունը ՄԱԿ-ին հայտնել է, որ «Իսլամական պետության» ջիհադիստական ջոկատները գրավել են խոշոր ռազմակայան, որը Սադդամ Հուսեյնի օրոք օգտագործվել էր որպես քիմիական զենքի պահեստարան:
Հունիսի 7-ին Իլհամ Ալիեւը Ադրբեջանի դիվանագիտական ծառայության «մարմինների ղեկավարների» (հարեւան երկրում այդպես են անվանում դեսպաններին եւ գլխավոր հյուպատոսներին ) 5-րդ խորհրդակցությանը հանդես է եկել «ուղենշային ճառով»: Նման միջոցառումներ Ադրբեջանում անցկացվում են երկու տարին մեկ եւ «քննարկվում են արտաքին քաղաքականության նոր ուղղությունները»:
Պարբերաբար տաքսիների վարորդները իրենց դժգոհությունն են հայտնում այս կամ այն խնդրի առնչությամբ, բողոքի տարբեր միջոցառումներ իրականացնում իրենց իրավունքների պաշտպանության ուղղությամբ, պահանջներ ներկայացնում տրանսպորտի եւ կապի նախարարությանը: Որքանո՞վ են օրինաչափ նրանց պահանջները, չենք կարող ասել: Միեւնույն ժամանակ բնական ենք համարում, որ նրանք պայքարում են իրենց իրավունքների պաշտպանության համար: Սակայն, բոլոր այդ ...
Կենսաթոշակային կուտակային համակարգում կատարված փոփոխություններին եւ նոր հնարավորություններին հնարավորություն ունեցան ծանոթանալու լրագրողները ԱՄՆ ՄԶԳ (USAID) PRIP ծրագրի եւ Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնի կազմակերպած սեմինարի ժամանակ: Նկատի ունենալով, որ համակարգում փոփոխությունների մասին արդեն անդրադարձել ենք մեր թերթի նախորդ հրապարակումներում («Կուտակային նոր համակարգ` նոր մանրամասներ», 27.06.2014 եւ «Կուտակային մտնող 40-50 տարեկաններին նույնպես ...
Երկու օր Երեւանում էր ռուս ճանաչված քաղաքագետ եւ վերլուծաբան, ԵվրԱզԷՍ-ի ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը: Նա ասուլիս տվեց հայաստանյան լրատվամիջոցների համար, հանդիպեց քաղաքագետների, վերլուծաբանների, ճանաչված մտավորականների հետ եւ կիսվեց Եվրասիական տարածաշրջանում վերջին զարգացումների իր պատկերացումներով: Վերլուծականը, որը ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը, Վլադիմիր Լեպեխինի հայացքների եւ տեսակետների ամբողջությունն է, որոնք նա ինձ ...
Հայաստանի տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության եւ Նիդերլանդների անվտանգության եւ արդարադատության նախարարության հայրենադարձության եւ մեկնման ծառայության միջեւ կնքված համաձայնագրով տրամադրվող դրամաշնորհը կառավարության երեկվա որոշմամբ օգտագործվելու է Նիդերլանդներից հարկադիր վերադարձող 100 ՀՀ քաղաքացիներին, վերաինտեգրման նպատակով, փոքր բիզնես սկսելու կամ աշխատաշուկա մուտք գործելու աջակցության, ուսումնական կամ մասնագիտական վերապատրաստման, սոցիալական, իրավական, բժշկական ...
«Ա եւ Գ» ընկերության ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 40 աշխատատեղ` 110 հազար դրամ միջին աշխատավարձով: Ընկերությունը, սպիրտի արտադրության տեխնոլոգիական պրոցեսների արդյունավետությունը եւ թողարկվող սպիրտի քանակն ավելացնելու եւ որակը բարձրացնելու նպատակով, Երեւանի Արշակունյաց 127/21 հասցեում նախատեսում է տեղադրել նոր` իտալական արտադրության ժամանակակից սարքավորումներ: Այդ նպատակով կառավարությունը վաղվա նիստում հետաձգեց ...
Ֆրանսիական բանկերը օրերս իրականացրին «թափանցիկ» գործողությունՙ հրապարակելով մի ամփոփիչ փաստաթուղթ, որը բազմապիսի տեղեկություններ է պարունակում այսպես կոչված հարկային դրախտներում իրենց մասնաճյուղերի 2013 թ. գործունեության արդյունքների վերաբերյալ: «Լիբերասիոն» թերթը նշում է, որ փաստաթղթում տվյալներ կան գլխավորապես բանկերի մասնաճյուղերի դրամաշրջանառության, ծառայողական հաստիքների, եկամուտների, շահութահարկերի, պետական օժանդակության եւ այլ երեւույթների մասին: 2013 թ. ...
շխարհի բազմաթիվ երկրների կենդանաբանական այգիներ տարվա մեջ մեկ օր հատուկ կարիքներով եւ առողջական խնդիրներով երեխաների են հրավիրում` ընդունելով նրանց որպես հատուկ կարեւորության հյուրերի: «Երազանքի գիշեր կենդանաբանական այգում»` այսպես է կոչվում համաշխարհային նախաձեռնությունը, որին միացել են Նիդերլանդների, Գերմանիայի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Կանադայի եւ տասնյակ այլ երկրների կենդանաբանական այգիները:
եռահաղորդակցության առաջատար օպերատորն արդեն 9 տարի Հայաստանի շուկայում գործում է կառավարման քաղաքակիրթ մոդելով: Կորպորատիվ պատասխանատվության սկզբունքով առաջնորդվելու կազմակերպության արժեհամակարգը վաղուց կենսակերպ է դարձել նաեւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցների համար: Երկրին եւ հասարակությանն օգտակար լինելու նրանց ցանկությունը պարբերաբար դրսեւորվում է բազմաթիվ նախագծերում, որոնց իրականացման որոշումը կայացնում եւ միջոցներ են տրամադրում կազմակերպության տարբեր վարչությունների ...
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության եւ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությունը նշանավորվել է համատեղ իրականացվող նորարարական եւս մեկ ծրագրով: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ծրագրի իրականացման համար տրամադրել է իրՙ Հայաստանում ամենաընդարձակ ռադիոծածկույթը:
- Չկա մի բնագավառ, որտեղ տեղի ունեցող թեժ իրադարձություններին լրագրողներն իսկույն եւեթ չարձագանքեն: Ստեղծագործական միությունները եւս հայտնի են ժամանակ առ ժամանակ բռնկվող փոթորիկներով: Հակառակ դրանՙ ժուռնալիստների միությունում խաղաղ մթնոլորտ է: Ձեր շնորհի՞վ, տիկին Գեւորգյան, թե այնուամենայնիվ չորրորդ իշխանության պատասխանատվությունն է գերակայում:
Իրավական առումով Կողբավանը գյուղ է, սակայն գործնականում այն դժվար է գյուղ անվանել: Համայնքը ոչ միայն աշխարհից, քաղաքակրթությունից է կտրված, այլեւ կենցաղային ամենատարրական պայմաններից: Այն տպավորությունն է, որ համայնքին բոլորն են մոռացել ու գյուղը վերածվել է բոլորից հեռվացած մի հատվածի եւ ինքնուրույն ջանքեր է գործադրում որպեսզի գոյատեւի:
Պատմական գիտությունների դոկտոր, Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի երկարամյա դասախոս, վաստակաշատ գիտնական, հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյանի 90-ամյակը լրացավ այս տարի, սակայն շատ ափսոս, որ նա չի զգալու իր հոբելյանական տարելիցի բերկրանքը: Նրա ապրած կյանքի իմաստավորված 74 տարիները դեռ երկար են զգացնել տալու բեղմնավոր ...
Ողբերգական երեւույթներ լինելով, արտագաղթը Հայաստանից եւ հայրենիքը լքողների հաստատվելը Մ. Նահանգներում եւ այլ երկրներում գալիս են ապացուցելու, որ ինքնության պահպանման գերխնդիրը շարունակում է մնալ այժմեական եւ խոցելի այդ հյուրընկալ համայնքներում: Հարկ է նշել, որ մինչ այժմ սփյուռքահայ համայնքները դարեր շարունակ գոյատեւել են օտար երկրներում, նույնիսկ ի հեճուկս ձուլման հետեւանքով կրած ...
Նախ ասեմ, որ ես պաշտոնապես, ոչ մեկ կապ չեմ ունեցել ներգաղթի հետ: Իմ առաքելությունը եղել է ժամանողների անձնագրային տվյալների ճշտում, որը վերաբերում էր ինչպես մշտական, այնպես էլ ժամանակավոր եկողներին: (*
Հասարակության պահանջին ընդառաջելով Եղեռնից մազապուրծ ականավոր հայ կին գրող, թարգմանիչ եւ հրապարակագիր Զապել Եսայանի կյանքին նվիրված 40 րոպեանոց վավերագրական ֆիլմը հունիսի 12-ին ցուցադրվել է Ուոթերթաունի Հանրային գրադարանում, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը: Ֆիլմի ցուցադրումից հետո ընթերցվել են հատվածներ նրա գրքերից:
Կուլիսների ետեւում մեծ թվով հայերի հետ եմ հանդիպում, որոնք հայտնում են, թե ինչքան հպարտ են իմ կատարումներով: Ծանոթությունների շրջանակը գնալով մեծանում է», խոստովանում է Ավետիք Կարապետյանը, որն արդեն երկրորդ տարին է անցկացնում Բոստոնի բալետային խմբի հետ, հանդես գալով «Կարապի լիճ» եւ «Քնած գեղեցկուհին» բեմադրություններում:
Ռեինկարնացիա» խումբը թողարկեց նոր ձայնասկավառակ, որը կոչվում է «Սպիտակ»: Այն իր մեջ ներառում է 7 երգ, ինչպես ասաց խմբի մեներգիչ Ռոլանդ Գասպարյանը` 7 նամակ ամենատարբեր ուղղություններով. «Ամեն ինչ սկսվեց առաջին նամակից` նամակ Երեւանին: Նամակները շատացան ու ես որոշեցի CD-ի թողարկել: Կարծում եմ հետաքրքրական է ստացվել: Ամեն մի նամակ ունի կարեւոր ...