Եռում է մեր տարածաշրջանը: Երեւանում նստած, առօրյա դժվար հոգսերով ու մտահոգություններով ծանրաբեռն, թվում էՙ Իրաքում, Սիրիայում, Հորդանանում ու Լիբանանում այս օրերին տեղի ունեցող իրադարձությունները կապ չունեն կամ քիչ կապ ունեն մեզ հետ ու դրանց կարելի է հետեւել ընդամենը միջազգային առօրյա լրահոսի պատուհանից եւ, ապա, ասենք, կրկին վերադառնալ ֆուտբոլային իրադարձություններին եւ, ...
Վաղվանից մինչեւ հուլիսի 2-ը Բաքվում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանն է տեղի ունենալու, որին մասնակցելու է նաեւ Հայաստանի պատվիրակությունը: Պատվիրակության հիմնական կազմի անդամները Արտաշես Գեղամյանը, Ստեփան Մարգարյանը եւ Ստեփան Դեմիրճյանն են: Վերջինս չի մեկնել Բաքու, նրա փոխարեն պատվիրակության կազմ է ընդգրկվել ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանը: Նախօրեին «Ազգի» հետ զրույցում Ա. Վարդանյանը ...
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ «Ազգի» հարցազրույցը տեղի Է ունեցել չորեքշաբթի օրը եւ շոշափել է մի շարք հարցեր, այդ թվում` խորհրդարանում լրագրողների հավատարմագրման կարգը փոխելու վերաբերյալ: Վերջինի առումով լրատվամիջոցներ էր թափանցել այն լուրը, թե Ազգային ժողովում մտմտում են կրճատել հավատարմագրված լրագրողների թիվը, արտաքին հագուկապի հետ կապված սահմանել դրես-կոդ, ոլորտում ...
Հուլիսի 1-ից պետական համակարգում աշխատողների աշխատավարձերը բարձրանալու են: Թեեւ նախապես ասվում էր, որ դա պետք է տեղի ունենար հունվարի 1-ից, բայց ամենայն հավանականությամբ, տնտեսական աճի` նախատեսվածից ցածր ցուցանիշն անցյալ տարի հնարավորություն չտվեց դա իրագործել: Բացի աշխատավարձի բարձրացումից, պետական աշխատավարձերի համակարգում որոշակի կարգավորում է մտցվել: Ներկայումս խառնաշփոթ վիճակ է այստեղ տիրում, ...
Վրաստանում Հայաստանի դեսպանատունը, ինչպես դեսպանատները մի շարք այլ` հայաստանյան իրողությունների ու շահերի համար կարեւորագույն երկրներում, մշտապես լավ կադրերի, հաճախ էլ ուղղակի նորմալ դեսպանի կարիք ունեցել է: Չգիտես ինչ տրամաբանությամբ, եւ ընդամենը եզակի բացառություններով, Վրաստանում դեսպան են նշանակվել մարդիկ, որոնք չեն եղել ամենակարեւորներից մեկը ներկայացնելու մակարդակին:
1964 թվականի հունվարի 1-ից մինչեւ 1974 թվականի հունվարի 1-ը ծնված եւ համակարգին կամավոր միացած անձանց համար եւս կլինի պետական մասնակցությունՙ ընդհանուր կանոններով: Այսինքն, 40-50 տարեկան այն անձինք, որոնք մինչեւ 2017-ի հուլիսի 1-ը կամավոր կընդգրկվեն կուտակային համակարգում եւ կկատարեն սոցիալական վճարներ իրենց ապագա կենսաթոշակների համար, պետական բյուջեից կստանան նույն ...
«Սայպրըս Մեյլ» թերթից արտատպելով լուրը «Արմինյն միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը տեղեկացնում է, որ մայիսի 11-ին Կիպրոսի հանրապետության թուրքական գրավյալ հատվածում գտնվող Սբ. Աստվածածին հայկական եկեղեցում վերջին հիսուն տարիների ընթացքում առաջին անգամ պատարագ է մատուցվել ձեռամբ Վարուժան արք. Հերգելյանի եւ ի ներկայությամբ օտարազգի դեսպանների, տարբեր հարանվանությունների ներկայացուցիչների եւ երկրի տարբեր քաղաքներից ժամանած կիպրահայերի:
Ինչպես ռուսական լրատվամիջոցներին երեքշաբթի օրը տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը` «Նախագահ Պուտինը նամակ է ուղղել Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին` առաջարկելով չեղյալ հայտարարել Խորհրդի` ավելի վաղ կայացրած որոշումը` Ուկրաինայի տարածքում ռուսական զինուժի օգտագործման թույլտվության վերաբերյալ»: Պեսկովը հավելել է, որ նախագահ Պուտինի այս քայլի նպատակն է` «կարգավորել ...
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հունիսի 23-ին անակնկալ այց կատարեց Բաղդադ, որտեղ այս օրերին մեծ անհանգստությամբ սպասում են «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորան ջիհադիստների հնարավոր հարձակմանը: «Լը Մոնդ» թերթը տեղեկացնում է, որ Բաղդադում շիա վարչապետ Նուրի ալ-Մալիքիի եւ իրաքցի քաղաքական ու կրոնական այլ գործիչների հետ զրուցելուց հետո Քերրին երեքշաբթի օրը ...
Սիրիայի քիմիական զինանոցի վերջին մասը դուրս է բերվել երկրից եւ պատրաստ է ոչնչացման: Այդ մասին հայտարարել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության ղեկավար Ահմեդ Ուզյումջյուն Հաագայում կազմակերպված մամլո ասուլիսում:
Հունիսի 23-ին ԵԽԽՎ-ում Իլհամ Ալիեւի ստեղծած «ֆուրորն» ադրբեջանական մամուլն անվանել է նրա «առաջին ազատ թռիչքը»: Իշխող վարչախմբի քարոզչական սպասարկուները ջանք ու եռանդ չեն խնայել` «ինքնիշխան երկրի նախագահի» բառիս բուն իմաստով տգետ բռիությունը մատուցելու իբրեւ « արժանապատիվ ինքնավստահություն»:
Ադրբեջանում ահագնանում է իսլամական արմատականությունը: Ոստիկանությունն ստիպված է եղել «ժամանակավորապես» փակել Բաքվում հայտնի «Լեզգի մզկիթը»: Դա իսլամի սուննի աղանդի հետեւորդների ամենահեղինակավոր մզկիթն է ամբողջ Ադրբեջանում: Տեղեկություններ կան, որ «Լեզգի մզկիթում» են հավաքագրվում Սիրիա, այժմ արդեն` նաեւ Իրաք, «սրբազան պատերազմի» գնացող ադրբեջանցի երիտասարդները:
Հայաստանի խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը վերջերս ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե պետք է արյան «անալիզ» հանձնեն բոլոր հայ քաղաքական գործիչները` պարզելու, թե ով է հայրենասեր, եւ` որքանով:
Կառավարության երեկվա նիստը բացելով վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետեւյալ հայտարարությունն է արել. «Ուզում եմ անդրադառնալ ինձ խիստ անհանգստացնող մի երեւույթի. հասարակության որոշ անդամներ սկսել են իրենց դժգոհությունն արտահայտել ծայրահեղ սանձարձակ եւ սադրիչ եղանակներով: Ես անընդունելի եմ համարում ամբոխային մեթոդներով իշխանության ներկայացուցիչներին նվաստացնելու եւ ճնշելու փորձերը: Ինչպես օրինակՙ պատգամավորների կամ նախարարների վրա ...
Եվրոպական միությունն ու Ուկրաինան կստորագրեն Ասոցիացման համաձայնագրի, այսպես կոչված տնտեսական հատվածը, իսկ Վրաստանի հետ կստորագրվի ասոցիացման համաձայնագիրը, նույնը նաեւ Մոլդովայի հետ: Եվրոպական խորհրդի պաշտոնական հաղորդագրության համաձայն, դա տեղի կունենա այսօր` հունիսի 27-ին, Բրյուսելում` Եվրոպական խորհրդի հանդիպմանը, քանի որ Եվրոպական միության խորհուրդն արդեն ավարտել է այս երկրների հետ ասոցիացման համաձայնագրի ստորագրման ...
Հուլիսի 15-ից, զբոսաշրջային սեզոնի ամենաեռուն ժամանակահատվածում, հիմնանորոգման նպատակով երթեւեկության համար կփակվի Սեւան-Դիլիջան ճանապարհը: Ավելի կոնկրետՙ Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Ծովագյուղից մինչեւ Դիլիջանի թունելի սկիզբը` 73-րդ կմ-ից մինչեւ 83-րդ կմ հատվածը: Ճանապարհի փակման տեւողության եւ պատճառների մասին «Ագգի» հարցադրմանն ի պատասխան, տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից հաղորդեցին, որ ավտոտրանսպորտային ...
Ամառային հանգիստն անհոգ կազմակերպելու եւ, առհասարակ, օրվա վազքը կրճատելու համար, ֆինանսական նորարարական ծառայություններ առաջարկող ՄոբիԴրամ ընկերությունը շարունակում է ընդլայնել մատուցվող ծառայությունների ցանկը` հաճախորդներին օգնելով տեխնիկայի հնարավորությունները ծառայեցնել սեփական կարիքներին: Բջջային հեռախոսը հաղորդակցվելու միջոցից բացի նաեւ ֆինանսական հրաշալի գործիք է` ժամանակը գնահատողի համար: ՄոբիԴրամն իր ծառայությունների փաթեթով թույլ է տալիս ակնթարթային ...
Այժմ, բաժանորդագրվելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «ՄՏՍ կոնեկտ LTE» հետվճարային սակագնային պլաններից մեկին` կարելի է վճարել միայն ֆիքսված ամսավճար եւ օգտվել անսահմանափակ ինտերնետից: Իսկ առնվազն 18 ամսով բաժանորդագրվելու դեպքում «ՄՏՍ կոնեկտ LTE» USB մոդեմը տրամադրվում է անվճար:
Հերթական անգամ Երեւանի «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամն իրականացրեց «Այցելություն թանգարաններ եւ տեսարժան վայրեր» ծրագիրը, որի շրջանակում Հայաստանում Թեքեյան դպրոցների թվով 120 սոցիալապես անապահով, ինչպես նաեւ դպրոցում գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտները եւ նրանց ուղեկցող ուսուցիչները հնարավորություն ունեցան այցելելու մեր հայրենիքի պատմամշակութային կենտրոններ: Հայաստանի` Երեւանի, Գյումրիի, Ստեփանավանի եւ Կարբիի թեքեյանցի դպրոցականների համար կազմակերպվեց ...
Ապրում ենք անմիջական վարձահատուցման մի ժամանակաշրջանում: Մեր աչքերի առաջ կյանքը, մահը, աղետներն ու հաճույքները ակնթարթային արագությամբ իրար են հաջորդումՙ մեզ դնելով ճակատագրապաշտության ուղու վրա:
Արտասահմանյան խոշոր գրադարաններում եւ գիտական կենտրոններում Հայաստանը ներկայացնող գրքեր համարյա թե չկան: Սփյուռքահայ մտավորականները տարիներ շարունակ կոչ ու հորդոր են անում հայաստանյան իշխանություններին դիվանագիտորեն մոտենալ խնդրին, մեր երկրի պատմությունը, ծագումնաբանությունը, մշակույթը, աշխարհագրությունը ներկայացնող օտարալեզու գրքեր տպագրել ու տարածել աշխարհով մեկ: Եթե օտարերկրացիներն ուզում են որեւէ տեղեկություն իմանալ Հայաստանի մասին, գրադարանի ...
Բժշկությունը աշխարհի չափ հին է: Բժշկական հնագույն մշակույթ ունեցող Հայաստանում անվանի բժիշկների մասին առաջին հիշատակությունները դեռեւս 5-րդ դարից են, ինչպես հայկական, այնպես էլ` օտար աղբյուրներում: Ըստ այդ աղբյուրներից մեկի` հայ մեծանուն գիտնական, բժիշկ, հայկական դասական բժշկության հիմնադիր Մխիթար Հերացու ապրած ժամանակաշրջանում` 12-րդ դարում, Հայաստանում թույլ է տրվել ուսուցողական նպատակներով կատարել ...
Վեցամյա Լիզա Պողոսյանը արդեն մեկ տարի է կենաց ու մահու կռիվ է տալիս: Մեկ տարի առաջ նրա երջանիկ մանկությունը վերածվեց անվերջ պայքարի: Բժիշկները երեխայի մոտ նախորդ տարի մայիսին ախտորոշեցին գլխուղեղի քաղցկեղ:
Սակայն հայերի փոքր թիվը մարզում չի խանգարում նրանց ակտիվորեն ներգրավված լինել մարզի հասարակական, քաղաքական, սոցիալ-տնտեսական, գործարար եւ մշակութային կյանքում: Հայերը արժանի կերպով ներկայացված են ազգային փոքրամասնությունների տարածաշրջանային կառույցներում, պետական եւ ռեգիոնալ կառավարման մարմիններում, խոշոր գործարարության մեջ: Այսպես, «Արխանգելսկի օդանավակայան» ԲԲԸ նախագահը մեր հայրենակից, գործարար Վահե Պետրոսյանն է, ով իր անձնուրաց ...
Սինկափուրի հայկական ժառանգութիւնը աւելցաւ եւս մէկով: Օրերս Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ բակին մէջ տեղադրուեցաւ Հայկական խաչքար` ի յիշատակ Հայոց ցեղասպանութեան նահատակներուն: Եկեղեցւոյ Յիշողութեան պարտէզը, ուր ամփոփուած են բազմաթիւ հայկական տապանաքարեր, հարստացաւ եւս մէկ հայկական ներկայութեամբ: