RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#016, 2014-06-13 > #017, 2014-06-20 > #018, 2014-06-27 > #019, 2014-07-04 > #020, 2014-07-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 27-06-2014



ՍԻՆԳԱՊՈՒՐ

Տեղադրվել է` 2014-06-27 00:45:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 1763, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՉՔԱՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ

Լ. ԱԲՐԱՀԱՄԵԱՆ, Yerepouni.com

Սինկափուրի հայկական ժառանգութիւնը աւելցաւ եւս մէկով: Օրերս Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ բակին մէջ տեղադրուեցաւ Հայկական խաչքար` ի յիշատակ Հայոց ցեղասպանութեան նահատակներուն: Եկեղեցւոյ Յիշողութեան պարտէզը, ուր ամփոփուած են բազմաթիւ հայկական տապանաքարեր, հարստացաւ եւս մէկ հայկական ներկայութեամբ:

Սա առաջին հայկական խաչքարն է, որ տեղաղադրուած է Ասիոյ մէջ (2013 թ-ի նոյեմբերին հայկական խաչքար տեղադրուած էր Չինաստանի մէջ ՀՀ դեսպանատան տարածքին մէջ): Նախաձեռնողը Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ հոգաբարձուներու խորհուրդի նախագահ Արմէն Բուդաղեանն է:

«Քանի մը տարի առաջ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ հոգաբարձուներու խորհուրդի ժողովի ժամանակ Կրեկ Պասմաճեան, որ Սինկափուրի հայկական համայնքի հնաբնակներէն է, առաջարկեց եկեղեցւոյ բակին մէջ խաչքար տեղադրել: Միտքը ինծի ներշնչեց իրականացնելու այդ գաղափարը»,- մեզի հետ զրոյցին ըսաւ Արմէն Բուդաղեան:

Ամիսներ անց` Երեւան կատարած այցի ժամանակ, Մայր աթոռ Սուրբ Էջմիածինի Միջեկեղեցական յարաբերութիւններու բաժինի տնօրէն,Արթիկի թեմի առաջնորդ Յովակիմ եպս. Մանուկեանի խորհուրդով Արմէն Բուդաղեան հանդիպում ունեցած է քանդակագործ Վարազդատ Համբարձումեանի հետ, որ եւ խորհրդանշական խաչքարի հեղինակն է:Խաչքարի տեղադրումը Սինկափուրի պէս երկրի մէջ հայկական փոքրաթիւ համայնքի հերթական յաղթանակը կարելի է համարել, ինչ որ, սակայն,ինչպէս իր խօսքին մէջ նշեց Արմէն Բուդաղեան, հնարաւոր չէր ըլլար կեանքի կոչել առանց աջակիցներու. «Միայնակ հնարաւոր չէր այս ամէնը իրականութիւն դարձնել: Շատ օգնողներ եղան. Կուզեմ շնորհակալութիւն յայտնել հայ համայնքին, հոգաբարձուներու խորհուրդի անդամներուն, Յովակիմ եպս. Մանուկեանին, «Արեւա գրուպ» ընկերութեան ներկայացուցիչ Պաւել Կարապետեանին, Երեւանի «Կիլիկիա» գարեջուրի գործարանին, որ օժանդակած է խաչքարը տեղափոխել Սինկափուր»:

Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին ամենահին քրիստոնէական կառոյցն է Սինկափուրի մէջ. կառուցուած է 1835 թուականին, օծուած` 1836-ին:Եկեղեցւոյ բակին մէջ բազմաթիւ հայկական տապանաքարեր կան, որոնք ամփոփուած են Յիշողութեան պարտէզին մէջ: Եկեղեցին կը գտնուի Սինկափուրի «Հիլլ» եւ «Արմենիա» փողոցներու միջեւ: Այն ազգային պատմական կոթող է (National Historical Monument), նշուած է Սինկափուրի բոլոր քարտէզներուն վրայ: ճարտարապետը իրլանտացի Ճորճ Քոլմանն է: Եկեղեցին հեղինակի ամենայայտնի գործերէն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 27-06-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ