Նախորդ օրը ելույթ ունենալով Նյու Յորքի Ուեստ Փոյնթ ռազմական գլխավոր ակադեմիայում, նախագահ Օբաման ասաց. «Մենք ունենք հրաշալի մի մուրճՙ մեր հզոր բանակը, սակայն ամեն հարց չի կարող մեխ լինել մեզ համար»: Ելույթը հիմնականում նվիրված էր այս օրերին ողջ աշխարհը առավել հետաքրքրող (անշուշտ Մունդիալից հետո) իրաքյան վերջին իրադարձություններին, ճշգրիտՙ ջիհադիստների արշավանքին, ...
Վերջերս ռուսական «Կուլտուրա» ալիքով ցուցադրվեց Արմեն Պետրոսյանի «Առեղծվածի հետքերով» ֆիլմաշարի հերթական ֆիլմը` նվիրված մարդկության պատմության առեղծվածների նաեւ հայկական հետքին: Այս անգամ ֆիլմում պատմվում է 1939 թվականին Էջմիածնի կաթողիկոսարանից ձեռագրերը Երեւան տեղափոխելու ընթացքում գտնված միջնադարյան հայկական մի ձեռագիր քարտեզի մասին, որտեղ պատկերված են եղել Մարս մոլորակը, Մարսի մակերեւույթի ընդհանուր պատկերը եւ ...
- «Ազգ»-ը գրել է «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի եւ դրա հետեւանքների մասին: Մեր ընթերցողը տեղյակ է, որ Եվրոպայի մարդու իրավունքների դատարանի վերաքննիչ ատյանը բեկանեց առաջին ատյանի որոշումը: Ի՞նչ կասեք այդ մասին:
Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցավ այն, ինչ կանխատեսվում էր ՕԵԿ-ի` կոալիցիայից դուրս գալու փաստով` մեծամասնություն ՀՀԿ-ից պատգամավորների գործուղումների, հիվանդության եւ այլ պատճառներով բացակայության դեպքում խորհրդարանում կարող է քվորումի խնդիր լինել: Կառավարության հրավիրած արտահերթ նիստով, որն ի դեպ կարող է շարունակվել մինչեւ եկող շաբաթվա առաջին երկու օրերը ներառյալ, խորհրդարան են բերվել ...
Վերջին օրերին Երեւանում բուռն կերպով քննարկվում է խորհրդային ականավոր պետական գործիչ եւ հայ ժողովրդի պանծալի ներկայացուցիչ Անաստաս Իվանի Միկոյանի հուշարձանի կանգնեցման գաղափարը: Ինչպես հայտնի է, Երեւանի քաղաքապետարանի Ավագների խորհուրդը ապրիլի 30-ին Հայաստանի մայրաքաղաքում Ա.Ի. Միկոյանի հուշարձանը կանգնեցնելու որոշում ընդունելովՙ մայիսի 8-ին համապատասխան առաջարկությամբ դիմեց ՀՀ կառավարությանը:
Բաքու մեկնած հայկական պատվիրակության կազմը որոշելուց առաջ չի բացառվում, որ այն ձեւավորողները եւս մեկ անգամ դիտել են «Հարսնացուն հյուսիսից» հայտնի ֆիլմը: Հատկապես այն դրվագը, երբ որոշվում է, թե ո՞վ պետք է մեկնի Ռուսաստան` «Արտակի համար աղջիկ բերելու»:
Հունիսի 16-18-ը հայերս հետեւում էինք Բաքվում ընթացող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Rouse-Road սեմինարին մասնակցող հայկական պատվիրակության եւ ադրբեջանցի պատվիրակների, այսպես ասենք, մինի-պատերազմներին: Հայկական կողմից մասնակցում էին Ազգային ժողովի պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ եւ պատվիրակության ղեկավար, ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանը, «Ժառանգությունից» Թեւան Պողոսյանը եւ տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ ...
ՌԴ արտգործնախարար Լավրովի այցի նախօրեին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը տարածել էր Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական հաղորդագրությունը, ըստ որի «կողմերը կքննարկեն տարածաշրջանային եւ միջազգային օրակարագի առանցքային ասպեկտները, ուշադրություն կդարձվի կասպյան խնդիրներին` Աստրախանում Կասպյան գագաթաժողովի նախապատրաստման համատեքստում»: Նույն աղբյուրը նաեւ ծանուցել էր, որ «բանակցությունների օրակարգում է ղարաբաղյան կարգավորման հարցը` ստեղծված իրավիճակի ապաշրջափակման եւ կոնկրետ ...
Թարգմանաբար ներկայացվող հոդվածը 5-րդՙ վերջինն է հեղինակի «Սահմանատարածքներ» շարքի, որը նա գրել է Բալթյան երկրներ, արեւելյան Եվրոպա, Թուրքիա եւ Ադրբեջան կատարած այցելությունների ընթացքում: «ԱԶԳ-ի» մայիսի 23-ի համարում հրատարակել էինք շարքի երկրորդ հոդվածըՙ «Հայացք Ադրբեջանից» խորագրով:
Եվրոպական Միությունում վերջապես ընկալեցին, որ ամեն օլիգարխ չէ, որ դեմոկրատ է եւ ոչ ամեն դեմոկրատ անպայման օլիգարխ պետք է լինի: Ավստրիայի մայրաքաղաքում ղազախստանցի նախկին խոշոր պաշտոնյա եւ միլիարդատեր Ռախաթ Ալիեւի հերթական աղմկոտ ձերբակալությունը նշանավորեց կարեւոր միտումՙ Արեւմուտքը դադարեց հովանավորել Արեւելքից փախած հանցագործներին:
Իրաքի զգալի մասը գրաված եւ դեպի Սիրիա ձգտող «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետության» ջիհադիստների մի մասին օրերս հաջողվեց ավազուտների միջով թափանցել իրաքյան տարածք: Դրանով իսկ նրանք ճեղքեցին գրեթե մեկ դար առաջ հաստատված մի խորհրդանշական սահմանագիծ: Խոսքը 1916 թ. մայիսի 16-ին անգլիացիների եւ ֆրանսիացիների ստորագրած Սայքս-Պիկոյի համաձայնագրի մասին է, որով երկու ...
Օրերս հայրենիքում էր ՌԱԿ, ՀԲԸՄ եւ ԹՄՄ երկարամյա անդամ, սփյուռքի հայտնի մտավորականներից Հակոբ Վարդիվառյանը: Հունիսի 21-ին, վաղը, Նյու Ջերսիում հանդիսավորությամբ նշվելու է նրա ծննդյան 65 եւ ազգային ու մշակութային գործունեության 45-ամյակները, ուստի, օգտվելով առիթից, հանդիպեցինք նրան եւ զրուցեցինք մի քանի հարցերի շուրջ:
Հայաստանը մի անգամ եւս ընկել է համաշխարհային քաղաքական մեքենայությունների ծուղակը, գլխավորապես իր մեկուսացված լինելու եւ վտանգավոր աստիճանի հասած արտագաղթի հետեւանքով: Գործընթացը լավ բան չի խոստանում երկրին: Տարիներ շարունակ Եվրոմիության հետ բանակցություններ վարելուց հետո, անցյալ սեպտեմբերին Երեւանը, շրջադարձ կատարելով, միացավ Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը, որն այսօր արդեն ընդարձակվելով դարձել է Եվրասիական ...
Կուտակային կենսաթոշակային նոր համակարգում ընդգրկվել են մի շարք սոցիալական երաշխքիներ, որոնք չկային նախկինում: Միաժամանակ, այն որոշակի նահանջ է նախկին համակարգից որպես բարեփոխում, քանի որ համակարգի ամբողջական գործարկումը երկարաձգվում է մի քանի տարով, ինչը ենթադրում է, որ դրա արդյունավետությունն ավելի նվազ եւ ավելի ուշ նկատելի կլինի: Անդրադառնանք հիմնական փոփոխություններին, որ կատարվել ...
ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) համագործակցության արդյունքում բացվել է հերթական` 3-րդ ստեղծագործարանը: Էլեկտրոնային գրատախտակով (smart board), ժամանակակից համակարգիչներով եւ շարժական հատուկ կահույքով հագեցած ստեղծագործարանում սովորելու են Արմավիրի մարզի Վանանդի գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները: Այս դպրոցում գործելու են նաեւ կրթության ժամանակակից պահանջներին համապատասխանող գրադարան եւ ռեսուրս կենտրոն:
Ս.թ. հունիսի 16-ից սեպտեմբերի 16-ը Վրաստանում, Ավստրիայում, Բուլղարիայում, Իտալիայում, Իսպանիայում, Հունաստանում եւ Ֆրանսիայում ռոումինգում գտնվելիս կարելի է զանգեր ստանալ եւ «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով զանգահարել Հայաստան ընդամենը 55 դրամ/րոպե սակագնով:
Ռուսաստան ելումուտ անող հայ միգրանտների խնդիրները օրակարգային են հայ-ռուսական միջկառավարական եւ միջխորհրդարանական հանձնաժողովների , ինչպես նաեւ զույգ երկրների միգրացիոն ծառայությունների աշխատանքում: Նկատի ունենալով հետաքրքությունը խնդրի նկատմամբ` ընթերցողին տեղյակ պահենք, որ ավարտին են հասցվում մի շարք համաձայնագրերի նախապատրաստումը, որոնցով այս տարեսկզբից հայ միգրանտների առջեւ ծագած խնդիրները պետք է որ լուծվեն:
Սանկտ Պետերբուրգում, 74 տարեկանում վախճանվել է տեղի հայ գաղութի ճանաչված անձնավորություն, աշխարհագրագետ-ֆիզիկոս, լրագրող-հրապարակախոս Գուրգեն Աբելի Իվանյանը: Այնտեղ տեղի է ունեցել հանգուցյալի վերջին հրաժեշտի արարողություն:
«Կոմիտաս փառատոնը Փրյոթցելը դարձնում է միջազգային հանդիպավայր» վերնագրել է տեղական «Մերկիշե օնլայն ցայթունգը»ՙ իրազեկելով, թե հունիսի 7-ին կայացած 3-րդ փառատոնն արդեն մշակութային այդ բարձրարժեք միջոցառումը ավանդական է դարձնում։ Եվ որ պակաս կարեւոր չէՙ շրջակա բնակիչների առավել մեծ մասնակցությունը վկայում է հետաքրքրության նկատելի աճ։ «Բախից Կոմիտաս» անվանյալ երաժշտական մրցույթին հայտ են ...