ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՍՈՒՐԲ ԴԻՏՈՒՄ Ֆուտբոլային մարաթոնը երկու օրից կհասնի իր ֆինիշին: Վաղը Բրազիլիա-Հոլանդիա մրցախաղով կորոշվեն 3-րդ եւ 4-րդ, իսկ մյուս օրը, կիրակի, Արգենտինա-Գերմանիա խաղովՙ 1-ին եւ 2-րդ մրցանակակիրներին: Ակնկալվում է, որ հատկապես կիրակի օրվա մրցախաղին հետեւի շուրջ 3 միլիարդ ֆուտբոլասեր ողջ աշխարհից: Նրանց շարքում են լինելու ոչ շարքային երկու ֆուտբոլասերներ, որոնք որոշել են ընդմիջում տալ իրենց կրոնաեկեղեցական ծանր աշխատանքին եւ միասին դիտել այդ խաղը, Հռոմում, ավելի շուտՙ Վատիկանում: Հավանաբար կռահեցիք. խոսքը կաթոլիկների գլխավոր հովվապետ Ֆրանչեսքո պապի եւ նախկին պապ Բենեդիկտոս 16-րդի մասին է, իրենց նախկին անուններովՙ Խորխե Մարիո Բերգոլիոն եւ Յոսիֆ Ալոյսիուս Ռացինգերը, մեկը Արգենտինայից, մյուսըՙ Գերմանիայից: Հետաքրքրական է. Արգենտինայի ու Գերմանիայի հաղթանակի թե պարտության պարագայում նրանք ինչպես են պահելու իրենց, նկատի ունենալով, որ երկուսն էլ թունդ ֆուտբոլասերներ են, իրենց ազգային թիմերի մոլի երկրպագուներ... |