Անշուշտ թե չեմ խոսելու նոր ավարտված Մունդիալի մասին - դրա համար ունենք մասնագետներ, չհաշված ֆուտբոլասերների մեր ողջ բանակը, որը եթե մինչ այդ մասնագետ չէր, ապա անցյալ մեկ ամսվա ընթացքում հասցրեց լավապես մասնագիտանալ, տիրապետելով, ինչպես ասում են, ֆուտբոլային մարտավարության եւ ռազմավարության բոլոր հմտություններին: Չէ՞ որ հայերս ամեն ինչի մասնագետ ենք, հատկապես ...
Երեկ օդանավային ահավոր աղետ տեղի ունեցավ արեւելյան Ուկրաինայի երկնքում: Ըստ նախնական տեղեկությունների, ցամաքից արձակված հրթիռային հարվածով կործանվել է Ամստերդամից Կուալա-Լամպուրից թռչող մալայզիական «Բոինգ 777» ինքնաթիռը, որի բոլոր ուղեւորներըՙ 295 մարդ, զոհվել են, ներառյալ անձնակազմի 15 անդամները: Վթարից անմիջապես հետո ուկրաինական կողմը հայտարարեց, որ ինքնաթիռը խփվել է «Բուկ» հակաօդային համալիրի հրթիռով, ...
Երեւանում ոսկեծիրանամանիա է: Երեւանի կենտրոնը հիշեցնում է իսկական Հոլիվուդ` ամեն պահ միջազգային մասշտաբի հայտնի ռեժիսորի, դերասանի կամ կինոգետի կարող ես տեսնել: Մեկ էլ Կինոմոսկվայից կարող է դուրս գալ իր հայտնի լայնեզր գլխարկով ու մուգ ակնոցներով Հարություն Խաչատրյանը` վառվող այտերով, բուն կինոյի ու Հոլիվուդի սրտից կարծես ելնելով, նրա հետ ով ասես ...
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քարվաճառի տարածքում տեղի ունեցած դեպքերի մասին երեկ, կառավարության նիստին, վարչապետի առաջարկով զեկուցեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Եթե միակ գործիքդ մուրճն է, բոլոր հարցերը մեխի նման են դառնում»: Աբրահամ Մասլոուն, ամերիկացի այս հայտնի հոգեբանն առավել հայտնի է մարդկային պահանջմունքների «Մասլոուի բուրգի» շնորհիվ, նաեւ այս խոսքերի հեղինակն է, երբ փորձել է բնութագրել դիլետանտությունը:
Ես վստահ եմ, որ հուլիսի 18-ին` այսօր, երբ ՕԵԿ-ը` Ազատության հրապարակում «Ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման» հանրահավաք անի, հրապարակը բազմամարդ է լինելու: Ոչ թե որովհետեւ Հայաստանում շատերն են բողոքում հոսանքի սակագնի հնարավոր թանկացման դեմ, քանի որ այս մարդիկ հազիվ թե իրենց հույսերը կապեն հենց ՕԵԿ-ի հետ, այլՙ որովհետեւ ՕԵԿ-ն ունի բավարար ...
2014թ. հուլիսի 1-ի դրությամբ լուծարվել է 19 եւ կոնսերվացվել 26 հորատանցք: Այս մասին երեկ կառավարության նիստում հայտնեց բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը : Նշելով, որ Հայաստանի ստորերկրյա ջրային պաշարի ավելի քան 50 տոկոսը կենտրոնացած է Արարատյան արտեզյան ավազանում, նախարարը հայտնեց, որ ստորերկրյա ջրերն օգտագործելու նպատակով տասնյակ տարիների ընթացքում ...
5 խոշորագույն եւ արագ զարգացող երկրների` BRICS (Brazil, Russia, India, China, South Africa)-ի գագաթաժողովում, որը նախորդ օրը տեղի ունեցավ բրազիլական Ֆորտալեզա քաղաքում, որոշում ընդունվեց ստեղծել վերոնշյալ երկրների խմբի Զարգացման բանկ` 100 մլրդ դոլար կապիտալով: Առանց չափազանցման, նման բանկի ստեղծումը ոչ միայն ֆինանսա-տնտեսական, այլեւ քաղաքական կարեւոր նշանակություն ունի խմբի անդամ երկրների ...
Բոլոր հիմքերը կան հայտարարելու, որ Եվրասիական Տնտեսական Միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագիրը փաստացի ստորագրման համար պատրաստ կլինի մինչեւ սեպտեմբերի 10-ը: Ավարտվել են պայմանգրի վերաբերյալ տնտեսական եւ տեխնիկական համաձայնեցումները եւ հիմա, այլեւս, որեւէ համաձայնեցում տեղի չի ունենում: Ստորագրմանը ներկայացնելիք փաստաթղթերն այժմ գտնվում են Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի կառավարություններում, որտեղ անցնում են ...
Իրաքի երկրորդ մեծ քաղաքումՙ Մոսուլում գտնվող հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցու վրա իրագործված հարձակումից հետո տասնյակ հայ ընտանիքներ ստիպված են եղել հեռանալ քաղաքից: Ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի տվյալների, երկրում մնացել են մոտ 15-16 հազար առաքելական եկեղեցու հետեւորդ հայեր, որոնք հիմնականում ապրում են Բաղդադում, Բասրայում, Կիրկուկում եւ Մոսուլում: Երկրի հյուսիսային շրջաններում, Բաղդադում ...
Քարվաճառում վնասազերծված դիվերսիոն-հետախուզական խմբի թեմայով Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները տեսակետ արտահայտեցին միայն հուլիսի 16-ին` ՊՆ մամուլի ծառայության մակարդակով: «Ի հակակշիռ հայկական կողմի պնդումների, այդ մարդիկ (ադրբեջանցի երեք դիվերսանտները- Վ. Ա.) ոչ մի պետական սահման չեն խախտել: Տարածքը, որ վերահսկվում է «ապօրինի ռեժիմի» (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության- Վ. Ա.) կողմից, ադրբեջանական է` ՄԱԿ-ի ...
Ներգնա զբոսաշրջություն, ներքին զբոսաշրջություն եւ արտագնա զբոսաշրջություն: Սրանք կարող են շփոթություն առաջացնել` հատկապես առաջին եւ երկրորդ հասկացությունները: Հետեւաբար, նախ փոքրիկ պարզաբանում: Ներգնա զբոսաշրջությունը դա արտերկրից այցելող զբոսաշրջիկներն են: Ներքին զբոսաշրջությունը` իրենց երկրում հանգիստն անցկացնողներն են: Արտագնա զբոսաշրջությունը, երբ որպես զբոսաշրջիկ մեկնում են այլ երկրներ: Ինչպիսի՞ն են այս առումով Հայաստանի ցուցանիշները ...
Դժվար է ասել, թե 80-ամյա ծեր կինը, ով ամեն կիրակի պարտաճանաչ եկեղեցի է գնում մեղքերի թողություն ստանալու հույսով, արդյոք ամեն շաբաթ մեղք գործո՞ւմ է: Թերեւս, հակառակ պարագայում, ինչո՞ւ է նա ամեն կիրակի եկեղեցի այցելում` հենց մեղքերի թողություն ստանալու համար:
Հայաստանում զբոսաշրջությունը գերակա ճյուղ է ճանաչվել ավելի քան 6 տարի, եւ թե կառավարությունը, թե մասնավոր ներդրողները հսկայական գումար են ծախսում Հայաստանը զբոսաշրջային հետաքրքրական գոտի դարձնելու համար: Երբեմն այդ ձգտումը հասնում է անգամ ծայրահեղ քայլերի եւ մշակույթի նախարարությունը թույլատրում է անցկացնել «Կիսամերկ party-ներ»ՙ օրինակ Գառնու եւ Զվարթնեցի տաճարներում: Նախարարությունում նման որոշումը ...
Աղթամար կղզում Սուրբ խաչ եկեղեցու վերաբացումից հետո Վանում զբոսաշրջիկների թիվը տարեցտարի ավելացել է, տեղեկացնում է Մոնրեալում լույս տեսնող «Ապագայ» շաբաթաթերթը: Այսպես, Վանի մշակույթի եւ զբոսաշրջության վարչության տվյալներով առաջին անգամ տեղի ունեցած պատարագից հետո ավելի մեծ թվով մարդիկ են մասնակցել հաջորդող տարիների պատարագներին: Եթե 2009-ին Աղթամար էր այցելել 34 հազար մարդ, ...
Արմավիրի մարզում գտնվող ձիասպորտի կենտրոնում, առաջիկա ամբողջ շաբաթվա ընթացքում, նետաձգության մեջ իրենց ուժերն են չափելու 39 պետությունից ժամանած 272 մարզիկ: Նրանց մրցակցություն է սպասվում թիմային եւ անհատական պայքարում: Արդեն ձեւավորվել է տղաների 75 եւ աղջիկների 47 թիմ: Ե՛վ թիմային, ե՛ւ անհատական մրցապայքարը ծավալվելու է օլիմպիական, կամպաուտ եւ միքս ձեւերում: Առաջնության ...
Համայն աշխարհում քրիստոնյաների եւ քրիստոնեության դեմ իրականացվող հալածանքները հասել են աղետալի չափերի: Զանազան միջազգային կազմակերպությունների տվյալներով, ներկայումս ճնշումների են ենթարկվում Հիսուս Քրիստոսի ուսմունքի ավելի քան 100 մլն հետեւորդներ: Open Doors միջազգային իրավապաշտպան կազմակերպության հերթական ամենամյա հաշվետվության համաձայն, աշխարհում տարեկան մոտ 100 հազար քրիստոնյ ա է զոհվում: Դա կրոնական համոզմունքների համար ...
Սիրիական պետական զորքի եւ ընդդիմադիր ուժերի միջեւ բախումներին վարժված Քեսաբի բնակիչների համար այդ օրվա կրակոցները միայն սկզբից սովորական հնչեցին, երբ հասկացան, որ ուղղությունը ուրիշ կողմից էր` թուրքական սահմանից: Վերահաս խուճապը վերածվեց փախուստի: Այս տարվա մարտի 21 -ի առավոտյան ճակատագրի անիվը շրջեց Քեսաբի հայ բնակչության կյանքի բնականոն ընթացքը: «21 ...
Գիշերվա 2-ն անց սկսվում է կինոն, կռիվ կինոն, ինչպես սովոր էինք ասել խորհրդային տարիների կրակ ու շառաչ հնչեցնող ֆիլմերին, երբ պայթյունն ու ճայթյունն այնքան շատ էր ֆիլմում, որ ուրիշ բան ոչ հասկացվում, ոչ էլ լսվում էր: Երեւանի ոչ բանուկ փողոցներից մեկում, անգամ ցերեկային ժամերին խաղաղ փողոցներում հանկարծ ՍՈՒ ինքնաթիռներ են ...
Դեռեւս հեթանոսության շրջանում հայ ժողովուրդն ուներ պաշտամունքի ձեւեր, ծիսակարգեր ննջեցյալների համար, ինչպես նաեւ մեռնող-հառնող Արա Գեղեցիկ աստվածություն: Ըստ հավատալիքների, ննջեցյալների գերեզմանների մոտ տնկում էին նոճիներ ու սոսիներ, այն մտայնությամբ, որ նրանց հոգիները կվերակենդանանան ծառերի մեջ: Այդ ժողովրդական սովորույթները շարունակվեցին նաեւ քրիստոնեության շրջանում:
Տասնամյակներ շարունակ Արկտիկայում տնտեսական գործունեությունը խիստ սահմանափակ էր կլիմայական դաժան պայմանների եւ նավագնացությանը խանգարող սառույցների պատճառով: Սակայն վերջին տարիներին աճում է հետաքրքրությունը Արկտիկայում ածխաջրածինների վիթխարի պաշարների նկատմամբ, իսկ մոլորակի ընդհանուր ջերմացումը երկարացնում է նավարկելիության ժամկետները: Չնայած դրան, տարածաշրջանի հետ կապված իրավական հարցերը մինչեւ օրս կարգավորված չեն: Հարկավոր է հաշվի առնել ...
«Ռոյթըրզ» լրատվական գործակալության հաղորդմամբ ճանաչված դերասաններ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին Լոնդոնում մասնակցել են Մ. Բրիտանիայի արտգործնախարարության հովանավորությամբ անցկացված ընդդեմ պատերազմների ժամանակ սեռական ոտնձգությունների չորսօրյա գագաթաժողովին, որին ներկա են գտնվել ավելի քան 120 երկրներից մոտ 1200 կառավարական պաշտոնյաներ, դատավորներ, փաստաբաններ եւ հասարակական ակտիվիստներ:
Ամերիկացի միլիարդատեր Թիմ Դրեյպերը առաջարկել է Կալիֆոռնիան բաժանել 6 նահանգների: Տվյալ ծրագիրն արդեն անհրաժեշտ թվով ստորագրություններ է հավաքել հանրաքվեի դրվելու համար, որը կարող է անցկացվել 2016 թ. նոյեմբերին, տեղեկացնում է «USA Today» թերթը:
Սույնով հայտնում ենք, որ «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետՙ Ընկերություն) 2014թ. հուլիսի 30ին, ժամը 18:00ին ՀՀ Լոռու մարզի Թեղուտ գյուղի Մշակույթի տան դահլիճում կազմակերպում է հերթական հանդիպումը Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության եւ պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի (այսուհետՙ Ծրագիր) իրականացման հարցերով շահագրգիռ հանրության ներկայացուցիչների (այսուհետՙ Շահառուներ) հետ: Հանդիպմանը հրավիրվում են մասնակցելու ...