RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#019, 2014-07-04 > #020, 2014-07-11 > #021, 2014-07-18 > #022, 2014-07-25 > #023, 2014-08-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 18-07-2014



Տեղադրվել է` 2014-07-17 23:38:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1372, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԿԱԼԻՖՈՌՆԻԱՆ ՄԱՍՆԱՏԵԼՈՒ ԾՐԱԳԻՐ

Պ. Ք.

Ամերիկացի միլիարդատեր Թիմ Դրեյպերը առաջարկել է Կալիֆոռնիան բաժանել 6 նահանգների: Տվյալ ծրագիրն արդեն անհրաժեշտ թվով ստորագրություններ է հավաքել հանրաքվեի դրվելու համար, որը կարող է անցկացվել 2016 թ. նոյեմբերին, տեղեկացնում է «USA Today» թերթը:

Դրեյպերի խոսքերովՙ Կալիֆոռնիայի մասնատման արշավը արդեն հավաքել է մեկ միլիոնից ավելի ստորագրություն: Քվեարկության դրվելու համար անհրաժեշտ է մոտ 800 հազար ստորագրություն:

Ամերիկացի գործարարի եւ նախաձեռնության մյուս կողմնակիցների կարծիքովՙ 38 միլիոնանոց հսկայական նահանգի մասնատումը թույլ կտա ստեղծել 6 նոր օրենսդիր ժողով ու կառավարություն, որոնք կկարողանան ավելի մեծ հաջողությամբ լուծել տեղական խնդիրները: Տարածքային նոր միավորները նաեւ հնարավորություն կստանան գրելու սեփական սահմանադրություններ: Ենթադրվում է ստեղծել հետեւյալ նահանգները. Ջեֆերսոն, Հյուսիսային Կալիֆոռնիա, Կայծքարային հովիտ, Կենտրոնական Կալիֆոռնիա, Արեւմտյան Կալիֆոռնիա, Հարավային Կալիֆոռնիա:

Կալիֆոռնիայի խորհրդարանի դեմոկրատ մեծամասնությունը արդեն խստիվ քննադատել է այդ ծրագիրը: Field Poll հաստատության սոցիոլոգիական հարցման տվյալների համաձայն, նահանգի բնակիչների 59 տոկոսը իր հերթին մերժում է տվյալ գաղափարը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 18-07-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ