Երեկ, մինչ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկվում էր Գազայում պաղեստինցիների դեմ իսրայելական բանակի դաժան գործողություններին գնահատական տալու հարցը եւ լսվում էին UNRWA-ի (պաղեստինցի փախստականների օգնության ՄԱԿ-ի կազմակերպություն) պաշտոնյաների սարսափելի զեկույցները Գազայի գլխավոր եւ միակ էլեկտրակայանի պայթեցման հետեւանքների, Բեյթ Հանուն եւ Ջաբալիյա թաղամասերում եւ այլուր բազմամարդ ապաստարանների վերածված դպրոցների, մեծ ու փոքր ...
Մեկ օր առաջ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն էր հայտարարություն տարածել, զգուշացնելով Հայաստանի ընկերություններին` չհամագործակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տակ ընկած ռուսական ընկերությունների հետ: Երեկ էլ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունն էր մի խիստ հակահայտարարություն տարածել, որտեղ մտահոգություն էր հայտնել ռուսական բիզնեսի աշխատանքը Հայաստանում բարդացնելու ամերիկյան փորձերի վերաբերյալ եւ հիշեցրել, որ ինքնիշխան Հայաստանի գործարար ...
Մինչ մասոնները «քյանդրբազություններ» են անում Երեւանում` աշխարհը կառավարելու վերաբերյալ իրենց գեղարվեստական ժողովները նաեւ մեր մայրաքաղաքում ծավալելով, մեր սահմաններում կրակում են:
Սահմանամերձ Չինարի գյուղում մի ընկեր ունեմ` անունը Գեւորգ է. իմ տեսած ամենահայրենասեր մարդկանցից մեկն է: Հաճախ չենք տեսնվում, բայց ամսական գոնե երկու-երեք անգամ հեռախոսով զրուցում ենք: Նրա զանգերից արդեն հասկանում եմ` թշնամին կրկին կրակել է: Գեւորգը զանգում է ոչ այնքան նրա համար, որ հակառակորդի կրակոցների մասին տեղեկացնի, այլ, որ ասեմ` ...
Ըստ Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Աւագ արք. Ասատուրեանիՙ «2003 թուականին Մոսուլի մէջ կ՛ապրէին 380 հայ ընտանիքներ, բայց այսօր ոչ մէկ հայ մնացած է: Ամիս մը առաջ տեղի ունեցած դէպքերէն յետոյ 56 ընտանիքներ հեռացան Մոսուլէն եւ հաստատուեցան Իրաքի քրտական հատուածի տարբեր քաղաքներուն մէջ, ինչպէս Դհոք, Իրբիլ եւ սահմանային շրջանին մօտ եղող ...
Յոթանասուն տարի առաջ, հունիսի 6-ին, «դաշնակիցների», այսինքն` ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի համատեղ զորքը մտավ Նորմանդիա: Միացյալ Նահանգներում այդ օրը կոչվեց` D-Day (D-օր): Իրականում ԱՄՆ-ում յուրաքանչյուր ռազմական գործողությունների մեկնարկի օրը կոչվում է հենց այսպես, բայց այս D-Day-ը սկզբունքորեն տարբերվում է մյուս բոլորից: Հենց 70 տարի առաջ հունիսի 6-ին ԱՄՆ-ը, ...
Անցյալ համարում «Ազգը» գրել էր քարոզչական կեղտոտ պատերազմի մասին, որն ուղղված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ: Հետաքրքրական զուգադիպությամբ «Stratfor» գլոբալ հետախուզության առաջատար ընկերության հիմնադիր Ջորջ Ֆրիդմանի վերլուծական հերթական հոդվածը նույնպես անդրադառնում է Պուտինին եւ այն հարցին, թե արդյոք կդիմանա՞ նա քննադատություններին եւ կշարունակի՞ նախագահել: Ստորեւ թարգմանաբար հոդվածը ծանոթ իրադարձությունների ...
Վրաստանի նախկին նախագահ Մխեիլ Սաակաշվիլուն պաշտոնապես ներկայացվել է ծառայողական լիազորությունների վերազանցման մեղադրանք: Հուլիսի 29-ին Թբիլիսիում համապատասխան որոշումը փոխանցվել է Սաակաշվիլու փաստաբան Օթար Կախիձեին, քանի որ նախկին նախագահը 2013 թ. նոյեմբերից արտերկրում է: Այդ մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:
2001 թվականին ռուսաստանյան Վոլոգդայի մարզի «Սլավյանին» թերթը (N4 (321) հրապարակել էր Ռուսաստանի հրեաների հոգեւոր վարչությանՙ Սինեդրիոնի ռաբբի Ռեբե Մենախի Մենդել Շնեերսոնի 1994 թվականին ունեցած ծրագրային ելույթը «Մեր պլանները սլավոնների նկատմամբ» վերտառությամբ: Չմոռանանք, որ հետխորհրդային 90-ական թվականները ռուսական պետականության, առանց չափազանցության, լինել-չլինելու ժամանակահատված էր:
Եվրոհանձնաժողովի գնահատումների համաձայն, 2014-2015 թթ. Ռուսաստանը եվրոմիության տնտեսական պատժամիջոցների հետեւանքով կկորցնի մոտ 100 մլրդ եվրո, սակայն Եվրոպայի տնտեսությունը եւս կունենա համանման կորուստ: Այդ մասին տեղեկացնում է Euobserver հրատարակությունը, վկայակոչելով ԵՄ աղբյուրներ:
Հոնկոնգի հիվանդանոցներից մեկում մեկուսացրել են Աֆրիկայից վերադարձած մի կնոջ, որի օրգանիզմում հայտնաբերվել են Էբոլա տենդի ախտանիշներ: Անցկացվում են անհրաժեշտ հետազոտություններ, հաղորդում է The China Daily թերթը:
Այս հոդվածն ինձ առաջարկել են գրել իմ ղազախ բնապահպան ընկերներն այն հույսով, որ այս հիմնախնդրին լայն հրապարակայնություն հաղորդելը կօգնի ավելի արագ գտնել փոխադարձ ընդունելի եւ ծայրահեղ անհրաժեշտ որոշումներ: Նրանք էլ առաջարկեցին ինձ սեփական լրագրողական հետաքննություն իրականացնել եւ կատարել արդեն հրապարակված նյութերի վերլուծություն: Հիմնախնդիրը, որը ես շարադրում եմ ստորեւ, համախմբում է ...
Բնակարանների եւ անհատական տների գները Երեւանում եւ մարզերում գրեթե անփոփոխ են նախորդ տարվա ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ կիսամյակների հանդեպ: 2014-ի առաջին կիսամյակում Հայաստանի անշարժ գույքի շուկայում կատարվել է 100222 գործարք` 2,7 տոկոսով քիչ 2013-ի երկրորդ կիսամյակի եւ 14,3 տոկոսով ավելի 2013-ի առաջին կիսամյակի համեմատ: Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` ...
Այս տարվա առաջին կեսին Հայաստանի 1000 խոշոր հարկատուները պետական բյուջե են վճարել ավելի քան 326 մլրդ դրամի հարկ: Այդ ցանկը հրապարակել է ֆինանսների նախարարությունը: Դա ընդհանուր հարկային եկամուտների ավելի քան 67 տոկոսն է: Նախորդ տարվա համեմատ խոշոր ընկերությունների վճարած հարկերն ավելացել են մոտ 12,1 մլրդ դրամով կամ 3,8 տոկոսով: Ընդհանուր ...
Ամերիկյան նավթային խոշորագույն ընկերություններից մեկըՙ Exxon Mobil-ը, պատրաստվում է հորատան աշխատանքներ սկսել Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի ռուսական մասումՙ անտեսելով Ուկրաինայի ճգնաժամի պատճառով ԱՄՆ-ի ու Եվրոմիության ձեռնարկած հակառուսական տնտեսական պատժամիջոցները: Այս կապակցությամբ ֆրանսիական «Մոնդ» ազդեցիկ օրաթերթը գրում է, որ պատժամիջոցները սահմանափակ են եւ, ըստ երեւույթին, գրեթե չեն դիպչում արեւմուտքցի եւ ռուսաստանցի արդյունաբերողների ...
Էլեկտրաէներգիայի եւ գազի գների բարձրացումներն ու Հայաստանի էներգետիկ անվտանգության մարտահրավերները առավել պահանջված են դարձնում քաղաքկանության վերլուծության կարեւորությունը եւ դրանով թիրախների ճիշտ ընտրությանը: Հաշվի առնելով խնդրի հրատապությունը` ԱԶԳ-ը դիմել է ՀՀ Հանրային խորհրդի տնտեսական զարգացման եւ ներդրումների ենթահանձնաժողովի նախագահ, ԵՄ միջազգային համագործակցության մի շարք ծրագրերի փորձագետ, ԱՊՀ երկրների քիմիայի եւ նավթաքիմիայի ...
Սահմանամերձ Բագարան գյուղն ունի իր ավանդույթները, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ ու անգամ նոր բարքերն ու ժամանակաշրջանը չեն կարողանում ազդեցություն ունենալ: Այդ չգրված ավանդույթներից մեկն էլ ջուր կրելն է. Բագարանի տնային տնտեսուհիներն օրական առնվազն 15 անգամ ղանթարը դնում են ուսերին եւ քայլում 10 կիլոմետր ճանապարհ, որպեսզի տան անդամները ջրի կարիք չունենան: ...
Եթե ես լինեի Երեւանում որեւէ տեխնիկայի կամ ավտոմեքենաների խանութի տնօրեն, ապա հիշյալ բիզնեսից բացի կհիմնադրեի եւս մեկը` ուղեւորափոխադրումներ Ռուսաստանի Դաշնություն: Նախ, հատկապես ամառային այս սեզոնին, ավտոբուսներով ուղեւորափոխադրումները ռուսական քաղաքներ բավականին եկամտաբեր բիզնես են, ի տարբերություն, օրինակ, նույն այս սեզոնին, տեխնիկայի խանութի բիզնեսի: Բացի սրանից, ամռանը Ռուսաստան աշխատելու գնացողները ձմռանը լինելու ...
Առաջին անգամ Բոռին տեսա, երբ նա դեռ չէր էլ կարողանում հաչել, իսկ ես նոր էի սկսել խոսել: Վոյնիչի հայտնի` «հեղափոխական» վեպի հերոս Բոռի անունով կոչված շունը քեռուս ընկերոջ շունն էր: Բոռի հետ մեծացա, նա շնիկից դարձավ իսկական գերմանական հովվաշուն` ուժեղ եւ հավատարիմ, ես սկսեցի ավելի շատ բառեր օգտագործել, անգամ` քայլել: ...
Թյուր կարծիք կա, որ երկաթուղին դա մարդատար գնացքն է, որը տեղափոխում է ուղեւորներին, իսկ երկաթուղայինը ուղեկցողն է կամ էլ տոմսարկղում տոմս վաճառողը: Ինչ խոսք, այս երկու մասնագիտությունները եւս համարում եմ բարդ, ինչ-որ տեղ նաեւ անշնորհակալ:
Արեւմտահայ բանաստեղծ Վահան Թեքեյանի անունով են կոչվում 5 հանրակրթական դպրոց, որոնցից 4-ը ՀՀ-ում (Երեւանի թիվ 92, Գյումրիի, Ստեփանավանի եւ Կարբիի) եւ մեկը` Արցախում (Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի թիվ 1 միջնակարգ): «Թեքեյան կենտրոն» հիմնադրամն արդեն մի քանի տարի է, ինչ կազմակերպում է ամառային ճամբար հիշյալ դպրոցների աշակերտների համար: Անցած տարիներին ճամբարը գործում ...
Հուլիսի 23-ից օգոստոսի 6-ը Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման եւ երկխոսության միջազգային կենտրոնի կողմից Աղվերանում կազմակերպվում է «Մշակույթների երկխոսություն 2014» միջմշակութային փառատոնը: