Ժամանակին, արաբական որոշ երկրներ այցելելիս, սահմանում մուտքի արտոնագրի դիմում գրելիս խուսափում էի մասնագիտությունս նշելուց, փոխարենը գրում էի «ուսուցիչ» կամ «համալսարանի դասախոս»: Դառը փորձառությունը սովորեցրել էր ինձ, որ նման երկրներում լրագրողը համարվում էր լրտես, կամ նման մի բան: Ոչ միայն պետական հիմնարկներում, այլեւ առհասարակ, ընդունակ չէին ըմբռնելու, որ լրագրողը կարող է ...
Լավատեղյակ մի աղբյուրից «Ազգ»ը տեղեկացավ, որ մոսկվայաբնակ հայ բարերար եւ գործարար Լեւոն Հայրապետյանը կարող է մինչեւ շաբաթավերջ ազատ արձակվել կալանքից: Առայժմ հստակ չէ, թե ինչ հիմքով է նախադատությունը նրան ազատ արձակելու- գրավի՞, ինքնախոստովանական ցուցմունքի՞, թե՞...
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իրեն չի պահում որպես մի երկրի առաջնորդի, որը պարտվել է Հայաստանի եւ Ղարաբաղիՙ մեր պատմական Արցախի դեմ իր իսկ սանձազերծած պատերազմում: Ճիշտ հակառակը, նա սպառնում է հայերին մի նոր պատերազմով, հույսը դնելով իր երկրի զինված ուժերի ընդլայնման վրա: Նրա ակնարկներից մի քանիսը պարզապես այնքան մոլեգին են, ...
«Արգելքների պատերազմը» Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ շարունակվում է: Ռուսաստանի պատասխանը Արեւմուտքին` ԱՄՆ-ից, Կանադայից եւ ԵՄ երկրներից մի քանի տասնյակ սննդատեսակների ներմուծման արգելքի տեսքով, որոշակի հնարավորություններ է ստեղծել հայկական արտահանողների համար: Հայտնի է, որ Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքների մեջ շատ են այն ապրանքները, որոնք արգելվել են ներմուծել վերոնշյալ երկրներից: Մասնավորապես, էկոնոմիկայի ...
Սահմանային եւ շփման գծի երկայնքով տեղի ունեցած օգոստոսյան միջադեպերի առաջին դիվերսիոն քայլերը հուլիսի վերջից սկիզբ դրեցին Ադրբեջանի ճնշված ամբիցիաների իրագործման մի փորձի, որին հայկական կողմերի արձագանքն էր, որ ամենից առաջ փոխեց իրավիճակը:
Միջերկրական ծովում գտնվող ամերիկյան «Քեյփ Ռեյ» նավի վրա լիովին ոչնչացվել են Սիրիայի քիմիական զենքի վերջին պաշարները: Այդ մասին ԶԼՄ-ներին տեղեկացրել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին:
Էկվադորի նախագահ Ռաֆայել Կոռեան օգոստոսի 20-ին Գվատեմալա կատարած այցելության ժամանակ հաստատել է, որ իր երկիրը Լոնդոնում իր դեսպանատան շենքում ապաստան է տրամադրել արդեն երկու տարի այնտեղ գտնվող WikiLeaks կայքէջի հիմնադիր Ջուլիան Ասանժին: Կոռեայի խոսքերովՙ դա արվել է պատշաճ իրավական արարողակարգի բացակայության կապակցությամբ Ասանժի կյանքին սպառնացող վտանգի պատճառով, նշում է Notimex ...
Իրաքում օրերս վարչապետի պաշտոնը զբաղեցրեց Հայդեր ալ Աբադին, որը նախկին ճարտարագետ-էլեկտրատեխնիկ է, վերելակների նորոգման ու սպասարկման ֆիրմայի սեփականատեր, շիաների պահպանողական կուսակցության անդամ: Կառավարության ղեկավարի փոփոխությունը տեղի ունեցավ այսպես կոչված «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետության» գրոհայինների հերթական հարձակման պահին: Մարտեր են մղվում մայրաքաղաք Բաղդադի մատույցներում:
Անցնող յունիսէն ի վեր Իրաքի մէջ մեծ հողատարածքներ գրաւած ISIS շարժումին («Իրաքի եւ Շամի Իսլամական Տէրութիւն», որ աւելի ուշ վերակոչուեցաւ «Իսլամական Խալիֆայութիւն») «աստղը» փայլեցաւ «Ալ Ղաիդա» շարժումի առաջնորդ 54 տարեկան Ուսամա Բըն Լադէնի ֆիզիքական լուծարումէն ետք (2 մայիս 2011): Այդ օրերուն ոչ ոք գիտէր, թէ ինչ է ISIS-ը, որուն անունը ...
ԱՄՆ-ը, իսկ ավելի վաղ Գերմանիան, հրաժարվել են զենք վաճառել Ադրբեջանին: Կոնկրետ ԱՄՆ-ի որոշման հիմնավորումը հետեւյալն է.«Վաշինգտոնը էմբարգո է կիրառում հակամարտությունների մեջ գտնվող երկրներին զենքի վաճառքի վրա»: Նշենք, որ խոսքը վերաբերում է ամերիկյան «Cougar» եւ «HMMWV» տեսակի ռազմական փոխադրամիջոցների որոշակի խմբաքանակի մասին, որոնք Միացյալ Նահանգները դուրս է բերում Աֆղանստանից, ըստ էության` ...
Երբ հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերի ընթացքում տեղի ունեցան աննախադեպ` իրենց հաճախականությամբ ու, թերեւս, մասշտաբով սադրիչ-դիվերսիոն գործողություններ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը արձակուրդի մեջ էր: Համենայն դեպս, երբ այդ միջադեպերի հետ կապված, իսկ ավելի կոնկրետՙ ադրբեջանական բանակի մի քանի տասնյակ մարդկային զոհերի հետ առնչությամբ ադրբեջանական լրատվամիջոցներից որոշները դիմել էին նախագահի աշխատակազմ բացատրություն ...
«Օգոստոսի 19-ին Նախիջեւան քաղաքում համազորային բանակի շտաբում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը: Ըստ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տեղեկատվության, նախարարները դիտարկել են տարածաշրջանի ռազմա-քաղաքական իրավիճակը, մտքեր փոխանակել անվտանգության հիմնախնդիրների շուրջը եւ քննարկել ռազմական ոլորտում համագործակցության հարցերը»,- հաղորդել է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը:
Նախկին ԽՍՀՄ կազմում գտնվող երեք երկրներ` Ուկրաինան, Մոլդովան եւ Վրաստանը հանդիսավորությամբ ստորագրեցին Եվրոմիության (ԵՄ) հետ ասոցիացման համաձայնագիրը: Հիշեցնենք, որն նմանատիպ համաձայնագիր պետք է նախաստորագրվեր նաեւ Հայաստանի հետ: Սակայն, այն բանից հետո, երբ Հայաստանը որոշեց Մաքսային Միություն մտնել, ԵՄ պաշտոնյաները հայտարարեցին, որ Հայաստանը չի կարող լինել եւ Մաքսային Միության մեջ, եւ ...
- Բիզնեսի համար ինձ փող տվել է մայրս,- այսպես էր ասում որոշ ժամանակ առաջ իր հարցազրույցում Շվեյցարիայից գործարար Իլյաս Խրապունովը, իսկ այսօր նա արդեն հետախուզման մեջ է Ինտերպոլի կողմից: Ահա այսպիսի սրընթաց կարիերաՙ մամայի բալիկից եւ մայորի որդուց աճել մի քանի տարվա ընթացքում մինչեւ հանցագործ խմբավորման հաջողակ ղեկավար: Դրա համար, ...
1960-ականներին դերսիմահայերը կարծում էին, թե իրենք հայոց ցեղասպանությունից փրկված աշխարհի երեսին ապրող միակ հայերն են: Այս մտայնությունը հիմնավոր պատճառ ուներ: Բանն այն է, որ թուրքերը Դերսիմը կտրել էին արտաքին աշխարհից. տեղեկատվության անհասանելիությունն ու վերահսկողությունը թուրքերի կողմից Դերսիմը բռի մեջ պահելու եւ ենթարկեցնելու նպատակ էր հետապնդում: Թուրքական իշխանությունները պարբերաբար իսլամ են ...
Հայաստանում «Ազգը» առաջին լրատվամիջոցն էր, որ 2014 թ. մարտի սկզբներին պատմեց Արեւմտյան Աֆրիկայում սկսված Էբոլա տենդի վտանգների մասին: Թերթը հետագայում եւս անդրադարձավ այդ հիվանդության համաճարակային բնույթին, մասնավորապես նշելով, որ դրա բուժման միջոցներ առայժմ գոյություն չունեն: Այդ վիրուսով ախտահարվելու դեպքում մահանալու հավանականությունը հասնում է 90 տոկոսի: Պատահական չէ, որ մարդկանց վրա ...
Իրաքի քուրդ նախարարները օգոստոսի 20-ին հայտարարեցին, որ վերադառնում են կառավարություն: Քուրդ դիվանագետ Խոշիյար Զեբարին ասել է. «Ես Բաղդադ վերադարձա զբաղեցնելու արտործնախարարի պաշտոնը»: Կառավարությունում քրդերի առավել բարձրաստիճան ներկայացուցիչը փոխվարչապետ Ռոժ Նուրի Շավեյսն է:
Օրերս Նիւ Ճըրզիի Թէքէեան կեդրոնի մէջ առանձին ներկայացումով բեմ ելաւ արժանթինահայ տաղանդաւոր դերասան Գալուստ Ճանսըզեանը: Ան հիւրն էր, այդ երեկոյ, ԹՄՄ «Մհեր Մկրտչեան» թատերախումբին:
Սոչիում եղբայրս առաջարկեց այցելել տեղի հայկական ռեստորաններից մեկը, նախապես զգուշացնելով, որ նա նաեւ յուրօրինակ... թանգարան է: Ինքնին հասկանալի է, որ այս երկու հասկացությունները հաճախ չեն հոգեհարազատանում:
Իրաքում եւ Իրաքյան Քուրդիստանում տեղի ունեցող ահավոր իրադարձությունները, հալածանքներն ու կոտորածները, եղեռնագործությունները Արեւմուտքի երբեմնի «ձեռնասուն» Իսլամական ծայրահեղական «ԴԱՀԷՇ»ի (ISIS) կողմիցՙ ցնցել է աշխարհը: Այս եւ նախորդ տարի բազմիցս լինելով Էրբիլում, Դհոկում, Զախոյում, հայկական Ավզրուկ եւ Հավրեզ ավաններում, ինձ հիացրել էր այն մեծ հարգանքն ու պատիվը, որ վայելում էին հայկական ծաղկուն ...
«Ֆրեզնոյի հայերի սրտերում եւ հոգիներում Բիթլիսը յուրահատուկ տեղ է զբաղեցնում: Այն ոչ միայն մեծանուն բարի հսկայիՙ Վիլյամ Սարոյանի ծննդավայրն էր, այլեւ բազմաթիվ հայ գաղթականների, որոնք Ցեղասպանությունից հետո հաստատվեցին Ֆրեզնոյում», գրում է Դենիզ Ալթունյանը «Հայ Շարժում» պարբերականում, որտեղից «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը արտատպել է հոդվածը:
Երբ ասում ենք Այնշթայն, միանգամից մտաբերում ենք դեռ դպրոցից հայտնի ՙ Հարաբերականության տեսություն, տարածություն, ժամանակ, սեւ խոռոչ հասկացությունները, իսկ այն, որ հանճարի որդին տառապել է հոգեբուժարանում, որ խնամատարին հանձնված նորածին դուստրը մահացել է վաղաժամ, դրա մասին դասագրքերում տող անգամ չկա:
Մեկնարկել է «Ամառային ընթերցանություն» ծրագիր, որը բոլոր նրանց համար է, ովքեր սիրում են կարդալ եւ կիսել իրենց կարդացածը ընկերոջ, ծանոթի ու անգամ անծանոթի հետ:
ՀԲԸՄ-ՀԵԸ Լիբանանի Սկաուտական շարժումի 45 եւ ՀԵԸ-ի Սուրիոյ` Դամասկոսի, Հալէպի եւ Քամիշլիի շրջաններէն 27 սկաուտներ եւ արենուշներ, չորեքշաբթի, 9 յուլիս 2014-ին հասան մայր հայրենիք մասնակցելու ՀԲԸՄ-Անդրանիկ սկաուտական 7-րդ բանակումին Հայաստանի ՀԲԸՄ-ի սեփական Անդրանիկ բանակավայրին մէջ, որ տեւեց երկու շաբաթ: Հայաստանի մէջ անոնք միացան ՀԲԸՄ-ի զանազան մասնաճիւղերէ եկած իրենց սկաուտ եւ ...
Իրականացվեց «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի հինգերորդ «Ամառային ճամբար» նախագիծը, որի շրջանակում Հայաստանի եւ Արցախի թվով 70 թեքեյանցի աշակերտներ եւ նրանց ուղեկցող ուսուցիչներ իրենց ամառային հանգիստն անցկացրին Հանքավանի «Արագած» մանկական ճամբարում: Ծրագիրն ընդգրկում էր մասնավորապես սոցիալապես անապահով եւ գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտների: