RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#022, 2014-07-25 > #023, 2014-08-01 > #024, 2014-08-22 > #025, 2014-08-29 > #026, 2014-09-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-08-2014



Տեղադրվել է` 2014-08-22 00:17:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1595, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԲԻԹԼԻՍԻ ՄԱՍԻՆՙ ՖՐԵԶՆՈՅԻ ՊԵՏՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Հ. Ծ.

«Ֆրեզնոյի հայերի սրտերում եւ հոգիներում Բիթլիսը յուրահատուկ տեղ է զբաղեցնում: Այն ոչ միայն մեծանուն բարի հսկայիՙ Վիլյամ Սարոյանի ծննդավայրն էր, այլեւ բազմաթիվ հայ գաղթականների, որոնք Ցեղասպանությունից հետո հաստատվեցին Ֆրեզնոյում», գրում է Դենիզ Ալթունյանը «Հայ Շարժում» պարբերականում, որտեղից «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը արտատպել է հոդվածը:

Վերջին ամիսներին, ըստ Ա. Թունյանի լրատվության, նոր լույս է սփռվել այդ քաղաքի պատմության եւ հայերի ունեցած ազդեցության վրա, շնորհիվ լոնդոնյան «Կոմիտաս ինստիտուտի» տնօրեն Արա Սարաֆյանի նախաձեռնած ծրագրի, որը փորձում է կապեր հաստատել հայերի, թուրքերի եւ քուրդերի միջեւ: Պրոֆեսոր Բարլոու Տեր-Մկրտիչյանի եւ Հայկական ուսումնասիրությունների ծրագրի աջակցությամբ Սարաֆյանը Ֆրեզնոյի պետհամալսարանի Հենրի Մադդենի անվան գրադարանում բացել է «Վերհիշելով Բիթլիսի հայերին» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են եղել մինչ օրս անհայտ լուսանկարներ այդ քաղաքի հայերի կյանքից, ինչպես նաեւ ազգագրական եւ ժողովրդագրական քարտեզներ, որոնք վկայում են, որ հայերն ու քուրդերը Բիթլիսում եւ Վանում մեծամասնություն են կազմել:

Սարաֆյանը անցյալ տարի Բիթլիսի բնակիչների շրջանում հանդիպումներ է ունեցել եւ ուսումնասիրություններ կատարել օսմանյան, հայկական եւ ռուսական արխիվներում, որոնց արդյունքում այս տարվա մարտ ամսին «Բիթլիս Էրմենիլերի» (Բիթլիսի հայերը) խորագրով ցուցահանդես է կազմակերպել Տատվանում (Թուրքիա)ՙ Վանի ափերի մոտ, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել հատկապես քուրդերի շրջանում:

Ֆրեզնոյում ցուցահանդեսի օրերին Սարաֆյանը հանդես է եկել նաեւ դասախոսությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-08-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ