Քաղաքագիտության մեջ կա մի այսպիսի տեսությունՙ քաոսի քաղաքականություն: Վերջին տարիներին միջազգային մամուլը շատ է գրում այս մասին, առնվազն մեկ անգամ գրել է նաեւ մեր թերթը: Էությունը հետեւյալն էՙ օգտագործելով առկա հակասությունները, աշխարհի որեւէ տարածաշրջանում հրահրում կամ սրում ես հակամարտություններ, դրանք հասցնում շիկացման եւ կողմերի ուժասպառ լինելուց հետո միջամտումՙ նախապես ապահովելուց ...
Օգոստոսի 27-ին Կալիֆոռնիայի նահանգային սենատն ընդունեց ԼՂՀ անկախության ճանաչման եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման մասին բանաձեւ, որով նաեւ կոչ էր արվում ԱՄՆ նախագահին եւ Կոնգրեսին` ջանքեր ներդնել եւ աջակցել ԼՂ Հանրապետության ինքնորոշման եւ անկախության ճանաչմանը: Սա, կարելի է ասել, Արցախի եւ հայության համար աննախադեպ նշանակության մի բանաձեւ է, որ կարող է ...
Արդեն երկրորդ տարին է, որ ամառն անակնկալ է մատուցում մեր իրականությանը` գնում ենք ամառային արձակուրդ մեկ, սեպտեմբերին վերադառնում բոլորովին այլ իրավիճակում: Անցած տարի սեպտեմբերի 3-ի` Եվրասիական տարածքին Հայաստանի անդամակցության ցանկության բարձրաձայնմամբ ամեն բան փոխվեց 360 աստիճանով , այս տարի օգոստոսյան սահմանային լարումները ոտնիգլուխ շուռ տվեցին մեր կյանքը, ակտուալ դարձնելով լրիվ ...
Մեր ներկա համարում (էջ 11) տպագրում ենք Հայաստանի հանրակրթական դպրոցներում անցկացվող «Երգը բարեկամության կամուրջ է» վերտառության ներքո ռուսական երգի հանրապետական 3-րդ փառատոնի կանոնակարգը ամենայն մանրամասնությամբ: Ռուսաստանի հայերի միության գլխավորությամբ եւ Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնի, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության, Երեւանի քաղաքապետարանի եւ տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ ...
Երբ գրվում էր այս հոդվածը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռ ձեռքը չէր դրել թուրքական պետության սրբությունների կամ խորհրդանիշերի վրա ու չէր ստանձնել Թուրքիայի նախագահի պաշտոնը: Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին Անկարայում տեղի ունեցավ Էրդողանի նախագահական երդմնակալությունը, որին մասնակցելու համար Հայաստանի պատվիրակությունը` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ղեկավարությամբ մեկնել էր Թուրքիայի մայրաքաղաք:
Ամենեւին էլ ոչ բրիտանացի գիտնականները պարզել են, որ մասնագիտություններ կան, որոնց կրողները անգամ ամառային հանգստի պայմաններում շարունակում են մնալ իրենց մասնագիտության կրողը: Ասենք, եթե գերմանական բժշկական կլինիկայի առաջատար բժիշկը մեկնում է Պորտուգալիա` հանգստանալու, նա Ատլանտյան օվկիանոսի ափին էլ շարունակում է մնալ բժիշկ, կամ երբ New York Times-ի մեկնաբանը արձակուրդն անցկացնում ...
Շոտլանդիայում այս տարվա գարնանը սկսված անկախության հանրաքվեի նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին. սեպտեմբերի 18-ին կայանալիք հանրաքվեին հաշված օրեր են մնացել: Վարչապետ Ալեքս Սալմոնդը օրերս Աբերդինում շոտլանդացի ձախամետ ընտրազանգվածին եւ մասնավորապես անկախացման հարցում հոռետեսորեն տրամադրված կանանց կոչ արեց միավորվել «Շոտլանդիանՙ շոտլանդացիներին» կարգախոսի շուրջը:
Նոր սառը պատերազմի եւ տարբեր պատժամիջոցների կիրառման հետեւանքով տուժում են Եվրոպայի երկրները: Stratfor աշխարհաքաղաքական էլեկտրոնային հանդեսի հիմնադիր Ֆրիդմանի հոդվածը անդրադառնում է Եվրոպայի երերուն տնտեսությանը:
Թուրքիայի նախագահի երդմնակալությանն Ադրբեջանը մասնակցեց Միլլի մեջլիսի խոսնակի մակարդակով: Դա անսպասելի, երկու երկրների «եղբայրական հարաբերություններին» անհարիր որոշում էր, եթե, մանավանդ, նկատի առնվի, որ Ադրբեջանի սահմանադրությամբ նախագահից հետո պետական հիերարխիայի երկրորդ դեմքը վարչապետն է: Բայց, կրկնենք` հաշվի առնելով Բաքու-Անկարա ավանդական բարեկամության հանգամանքը, սպասելի էր, որ Էրդողանի պաշտոնամուտն իր ներկայությամբ պետք է ...
Արդեն մի քանի տարի Արցախի «Հայկի սերունդ» երիտասարդական հասարակական կազմակերպության սկաուտական բաժանմունքը օգոստոս ամսին համահայկական հավաք է կազմակերպում Շուշի քաղաքի նախկին Գագարինի անվան ճամբարում: Կազմակերպությունն այս տարի իր առջեւ խնդիր էր դրել Արցախի բոլոր շրջաններից ներգրավել դպրոցահասակ երեխաներին ու նրանց ծանոթացնել սկաուտական կամ «Հայորդիների» շարժմանը: Այդ իսկ պատճառով ճամբարը կազմվել ...
Նախագահ Օբաման Ռիչարտ Մ. Միլզ կրտսերին է նշանակել Հայաստանում Մ. Նահանգների հաջորդ դեսպանի պաշտոնին, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը: Սենատի կողմից հաստատվելուց հետո Միլզը փոխարինելու է Ջ. Հեֆերնին, որն այդ պաշտոնը զբաղեցնում է 2011 թվից: Միլզի թեկնածութությունը նախ քննարկվելու է Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նիստում, որին նախագահելու է սենատոր Ռոբերտ ...
90-ականներին Հայաստանից գրեթե ոչինչ չէր արտահանվում, բացառությամբ սեփականաշնորհած ձեռնարկությունների հաստոցների ու սարքավորումների, որոնք այդ տարիների իշխանությունների լուռ համաձայնությամբ կամ գուցե նաեւ աջակցությամբ, դուրս էին բերվում երկրից եւ վաճառվում մետաղի ջարդոնի գնով: Խորհրդային Հայաստանի արդյունաբերական հսկաները, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, դադարեցին գործել: Արդյունաբերական երկրի համբավ ունեցող Հայաստանը, որի արտադրանքը հիմնականում սպառվում ...
Հայաստանից Ռուսաստան տանող ցամաքային միակ ուղին անցնում է Վրաստանով` Վերին Լարսի անցակետով, որի գոյությունը Ռուսաստանում ապաստան գտած կամ բնակություն հաստատած հայերի, նաեւ հայաստանյան գործարար աշխարհի համար բացառիկ նշանակություն ունի: Այդ բացառիկության պատճառով էլ ամեն անգամ, երբ ինչ-որ բան է տեղի ունենում ռազմա-վրացական ճանապարհին կամ թեկուզ Վրաստանում, որ կարող է վտանգել ...
Համայնքում առկա հիմնախնդիրներից մեկի` խմելու ջրի մատակարարման համակարգի նորացման համար, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն անձնական միջոցներից հատկացրել է 16 մլն դրամ: Կամավորության սկզբունքով հայրենակիցներին օգտակար լինելու մոտեցումը` աշխատավայրում անձնական օրինակով առաջնորդելու լավագույն տարբերակներից է: Ներդրման շնորհիվ փոխվել է ավելի քան 1600 մ երկարության մայր ջրագիծը: Իրականացված ծրագրի արդյունքից օգտվելու ...
Սահմանամերձ Երվանդաշատ գյուղում սպասված բնակարանամուտ էր: Երկրորդ ընտանիքը եւս մոտ է երազանքի իրականացմանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ընկերությանՙ կամավոր անդամագրված աշխատակիցները, Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմը եւ ԱՄՆ-ից ժամանած «Գլոբալ Բիլդերս» կամավորական խումբը միավորել են ուժերըՙ Մուրադյանների ընտանիքի կիսակառույց տան շինարարությունն ավարտին հասցնելու համար: Շինարարական աշխատանքներին հաջորդել է նույն ...
Տարիներ առաջ ամերիկյան ոչ հայտնի համալսարաններից մեկում պրոֆեսոր Ադամ Հերիֆիլդը ապագա բժիշկ ուսանողների համար իր դասախոսությունը սկսեց հետեւյալ նախադասությամբ. «Չնայած մարդկանց մեծամասնությունը հիվանդ է, բայց մարդկանց մեծամասնությունը որեւէ հիվանդություն չունի»: Այս նախադասությունից հետո պրոֆեսորը դադար վերցրեց ու շարունակեց. «...Նրանց ուղղակի թվում է, որ իրենք հիվանդ են. իսկ դա արդեն հիվանդություն ...
Երեւանում բացվելու է Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղը: Նման համաձայնություն արդեն կայացրել են երկու երկրները, որը հաստատվել է Հայաստանի կառավարության կողմից: Թե ի՞նչ նշանակություն ունի վերոնշյալ համալսարանը խորհրդային շրջանում ապրածների համար, երեւի հարկ չկա բացատրելու: Այսօրվա բնորոշումներով, այն խորհրդային երկրի «պաշտամունքային» բուհն էր, Մոսկվայի «էլիտար» միջազգային հարաբերությունների պետական ...
Երբ Հայաստանը անկախություն ձեռք բերեց, սփյուռքահայ մի շարք կազմակերպություններ եւ փորձառու լրագրողներ Երեւան փոխադրվեցին «ազատագրելու» խորհրդային ոճի լրատվությունն իր անհամ ձեւաչափից եւ վերականգնելու նրա իսկական առաքելությունը: Թերթերը, ռադիոն եւ հեռուստահաղորդումները մեծապես բարելավեցին իրենց թողարկումները, լուրերը հավաքելու, ներկայացնելու եւ մանավանդ ազատ մեկնաբանելու ձեւերը: Դրանով սփյուռքահայերը իրենց հայրենասիրական լուման ներդրեցին հայրենիքում:
Թեպետ գրեթե ամեն օր հեռուստատեսությամբ հնչում ու ամենատարբեր միջոցառումների ժամանակ կարեւորվում է սահմանամերձ գյուղերում կենսամակարդակի բարձրացումը, պայմանների ապահովումն ու կառավարությունը պատեհ-անպատեհ խոսում է սահմանամերձ բնակավայրերի կայացման եւ համաչափ զարգացման մասին, այնուամենայնիվ, խոսքը գործի այդպես էլ չի վերածվում: Հանրապետության բոլոր սահմանամերձ գյուղերն էլ գտնվում են սարսափելի վիճակում ու զրկված անգամ տարրական ...
Հայ զինհրամանատար, գիտնական, գրող, Խորհրդային Միության ռազմածովային նավատորմի ադմիրալ, Խորհրդային Միության հերոս Հովհաննես Ստեփանի Իսակովը ծնվել է 1894թ օգոստոսի 22-ինՙ Գարդմանքի Հաջիկհենդ գյուղումՙ երկաթուղային բանվորի ընտանիքում: Իսակովը պատկանում է այն մարդկանց թվին, որոնց կյանքն անհամեմատ ավելի հարուստ է, քան նրանց մասին հյուսված լեգենդները: Մեծ է նրա ավանդը խորհրդային նավատորմիՙ հատկապես ...
Սույն կանոնակարգը սահմանում է 2014 թվականին Հայաստանի դպրոցներում անցկացվող «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի հանրապետական երրորդ փառատոնի կարգավիճակը, նպատակներն ու խնդիրները, ընթացակարգը:
Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հայկական համայնքների բաժինը տեղեկացնում է, որ Անի Կարմիրյանը նշանակվել է ծրագրավորման ավագ պատասխանատու: Նա սեպտեմբերի 1-ից կրթական ասպարեզում իր հարուստ փորձառությունն է ներդնելու հիմնադրամի առաջնահերթ խնդիրներիցՙ արեւմտահայերենի պահպանման գործին: