RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#023, 2014-08-01 > #024, 2014-08-22 > #025, 2014-08-29 > #026, 2014-09-05 > #027, 2014-09-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-08-2014



Տեղադրվել է` 2014-08-28 23:22:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 1530, Տպվել է` 41, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ԱՆԻ ԿԱՐՄԻՐՅԱՆԸՙ ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆՈՒՄ

Հ. Ծ.

Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հայկական համայնքների բաժինը տեղեկացնում է, որ Անի Կարմիրյանը նշանակվել է ծրագրավորման ավագ պատասխանատու: Նա սեպտեմբերի 1-ից կրթական ասպարեզում իր հարուստ փորձառությունն է ներդնելու հիմնադրամի առաջնահերթ խնդիրներիցՙ արեւմտահայերենի պահպանման գործին:

Կարմիրյանը ծնվել ու մեծացել է Ստամբուլում: Ապրել է Իտալիայում, Գերմանիայում, Անգլիայում, Ֆրանսիայում եւ Մ. Նահանգներում: Լեզվաբանության եւ մանկավարժության գծով մագիստրոսի կոչում է ստացել Հայդելբերգ համալսարանից, իսկ ավելի ուշ կրթական ոլորտում առաջատար դաստիարակի կոչումՙ Նյու Յորքի հեղինակավոր «Բենք սթրիթ քոլեջից»: Հիմնադիրն է Փարիզում «Մկնիկ» երկլեզվյան (հայերեն-ֆրանսերեն) կրթական աշխատանքային ծրագրի: Դասավանդել է երկրորդ (օտար) լեզվի ձեռք բերման մեթոդաբանություն Փարիզ III համալսարանում: 2000 թվականից Նյու Ջերսիի Հովնանյան վարժարանի տնօրենն է: Երկլեզվյա կրթության վերաբերյալ ունի հրատարակված բազմաթիվ հոդվածներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-08-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ