Հանգամանքների բերումով, տարիներ առաջ, զուգահեռաբար աշխատում էի «Բրիտանական ավիաուղիների» Երեւանի գրասենյակում որպես հասարակական կապերի պատասխանատու: Քարոզչական տարբեր ձեռնարկների շարքում տարին մեկ անգամ, հունվարի 25-ին, կազմակերպում էինք շոտլանդացի ազատատենչ բանաստեղծ Ռոբերտ Բյորնսին նվիրված բարեգործական ճաշկերույթ: Այդ օրը Լոնդոնից ժամանած ինքնաթիռի կապիտանը պարկապզուկ նվագող շոտլանդացի կարճափեշ երաժշտի սուր նվագի տակՙ հանդիսավոր բերում-հանձնում ...
Հայաստանի քաղաքական գործիչների համար սովորություն է դառնում սեփական լրատվամիջոցներին հարցազրույց տալը: Ահա եւ ոչ իշխանական քառյակի դոմինանտ ուժ հանդիսացող ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանն է հարցազրույց տվել Zham.am կայքին, որի` քառյակի հեռանկարին վերաբերող պատասխանից ներկայացնում ենք մի հատված.«Կա հնարավորություն` խնդիրները իրար հետ քննարկել, միասնական փոխզիջումային որոշումներ կայացնել: Ու դա շատ լավ ...
Մինչ ողջ ամառ սպասվում էր քառյակի կողմից աշնան թեժացմանը, թեժի աշնանային մեկնարկը տվեց նախագահ Սերժ Սարգսյանը ` ՀՀԿ խորհրդի նիստում անցած շաբաթավերջին հետագա վերծանումների դուռ բացող մի ելույթ արտասանելով: Անցնող մեկ շաբաթում հենց այդ ելույթի նյուանսներն էլ քննարկում էին ԶԼՄ-ները` հասկանալու համար, թե որո՞նք էին բուն շարժառիթը ...
Մեծ Բրիտանիայում կայացած ՆԱՏՕ-ի վերջին գագաթաժողովը, ինչպես գիտենք, հռչակագիր ընդունեց, որտեղ մի քանի բառ կա մեր Ղարաբաղի մասով: Հռչակագրի մեզ հետաքրքրող մասում մասնավորաբար կարդում ենք. «ՆԱՏՕ-ի անդամ երկրները շարունակում են աջակցել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանը եւ ինքնիշխանությանը: Մենք կշարունակենք աջակցել Հարավային Կովկասում եւ Մոլդովայում խաղաղ կարգավորմանն ...
Բաքվում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն սեպտեմբերի իննին ադրբեջանցի լրագրողներին հայտնել է, որ գալիք նոյեմբերի վերջին նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում սպասում է նախագահներ Սարգսյանին եւ Ալիեւին: Դեսպան Մոնյեն նշել է, որ Ֆրանսիան` որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր` «անում է ամեն ինչ, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն խնդրի խաղաղ լուծմանը եւ ունենան ...
Արաբական պետությունների լիգայի անդամ երկրների արտգործնախարարները Կահիրեում կայացած խորհրդակցությունում պայմանավորվել են բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել դիմակայելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Ռոյթեր գործակալությունը հաղորդում է, որ ընդունված բանաձեւը կոչ է անում «կասեցնել օտարերկրացի գրոհայինների թափանցումը Իրաք եւ Սիրիա, ինչպես նաեւ իսլամիստների ծայրահեղական խմբավորումների ֆինանսավորումն ու օժանդակումը»:
Սեպտեմբերի 8-ին Մ. Նահանգների սենատի աշնանային նիստերի վերսկսման կապակցությամբ Իլինոյս նահանգից հանրապետական սենատոր Մարկ Քըրքը հինգ կետից բաղկացած հարցաթերթիկ է հանձնել Թուրքիայում Մ. Նահանգների նոր դեսպանի առաջադրված թեկնածու Ջոն Բասին, տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի կոմիտեն: Հարցաթերթիկի նպատակն է անհրաժեշտ հստակություն մտցնել Հայոց ցեղասպանության եւ Թուրքիայի կողմից առգրավված քրիստոնեական եկեղեցիների ...
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի հետ քննարկում է մեծ հեռահարության պաշտպանական հրթիռահամակարգի ձեռքբերման հարցը: Թուրքական կողմը նախապես պայմանագիր էր ստորագրել Չինաստանի հետ, բայց գործարքը ձախողվել էր տարաձայնությունների պատճառով, տեղեկացնում է «Մոնդ» թերթը: Անցյալ տարի նախապատվությունը տալով China Precision Machinery Import and Export Corp-ին (CPMIEC)ՙ Թուրքիան հիասթափեցրել էր ՆԱՏՕ-ի գծով ...
Պարտադիր չէ գերվերլուծաբան լինել, որպեսզի ամերիկյան առաջատար վերլուծական կենտրոնների մեկ տասնյակ նյութեր ընթերցելով հասկանանք, որ ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը լրջորեն մտահոգված է հետխորհրդային տարածք վերադառնալու եւ այնտեղ ազդեցությունն ուժեղացնելու Ռուսաստանի ակտիվ գործողություններից:
Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) ղեկավար Իգոր Պլոտնիցկին հայտարարել է, որ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) եւ ԼԺՀ իշխանությունները Կիեւի հետ կքննարկեն երկու ինքնահռչակ հանրապետությունների պետական կարգավիճակի հարցը:
2014 թվականի հուլիսի 10-ին «Իրաքի եւ Լեւանտի Իսլամական խալիֆայության» (ISIS) կողմից հարձակման ենթարկվեց եւ այնուհետեւ նրանց ենթակայության տակ անցավ Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլը: Բավական կարճ ժամանակահատվածում իսլամական ջիհադիստներին հաջողվեց վերահսկողություն հաստատել Իրաքի հյուսիսային շրջանների մեծ մասի նկատմամբ: Փոքր ինչ դժվար է պատկերացնել, թե ինչպես ԱՄՆ կողմից զինված եւ պատրաստություն ...
Լիբանանեան բանակի շուրջ 30 զինծառայողներ գերեվարուած կը մնան Սուրիոյ պատերազմին մասնկացող ահաբեկչկան խմբաւորումներու մօտ (ISIS եւ «Ալ Նուսրա ճակատ»): Ամիս մը առաջ, երբ լիբանանեան բանակը կը ձերբակալէր Ահմադ Ժումհա անունով իսլամիստ ծայրահեղական պատասխանատուն, ջիհադիստները արագ հակահարուած մը տալով գերի վերցուցին բանակայինները:
Նախորդ` «Էրդողանը չի համոզել Իլհամ Ալիեւին» հոդվածում մենք ենթադրել էինք, որ Թուրքիայի նորընտիր նախագահի այցը Բաքու երկու երկրների հարաբերություններում նոր էական զարգացումների մեկնարկ չդարձավ: Պատճառները մի քանիսն են, բայց հիմնականը, թվում է, բացահայտվեց ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում Էրդողան- Օբամա հանդիպմամբ:
«Քաղաքակրթության իսկական ցուցանիշը կարելի է պարզել ոչ թե մարդահամարի, ոչ թե քաղաքների մեծության, կամ բերքի առատության, այլՙ տվյալ երկրի դաստիարակած մարդու կերպարի միջոցով»: Մեջբերումը ամերիկացի փիլիսոփա եւ բանաստեղծ Ռալֆ Ուոլդո Էմերսոնից (1803-1882) է, ով այդ խոսքերն ուղղեց բոլոր երկրներ, կազմակերպություններ կամ համայնքներ կառավարողներին:
Երբ Հայաստանի քաղաքացի, ասենք, Պարգեւ Ղեւոնդյանը մետրոյի, օրինակ, «Գործարանային» կայարանում իջնում է գնացքից եւ քաղաք բարձրանալու ժամանակ լուսա եւ տեսա նկարահանվում լրագրողների խմբի կողմից, ապա նա կարող է բողոքել` երկու պատճառով: Նախ, որովհետեւ մետրոպոլիտենում լուսա եւ տեսա նկարահան(վ)ել չի կարելի, ապա եւ Պարգեւ Ղեւոնդյանը ունի անձնական կյանքի եւ դրա գաղտնիության ...
Երեւանաբնակների ու նրանց հոգսերը թեթեւացնելու կոչված պաշտոնյաների մտահոգությունները բազմաթիվ ու բազմաբնույթ են: Դրանց թվում են երեւանյան առօրյայի բաղկացուցիչ մաս հանդիսացող տրանսպորտային խցանումները, որոնք թերեւս մեծ քաղաքներին բնորոշ երեւույթներ են: Սակայն մեր համաքաղաքացիներից շատերը, որոնք եղել են Երեւանից մի քանի անգամ մեծ քաղաքներում, կվկայեն, որ երեւանյան խցանումները շատ հաճախ արհեստածին են, ...
ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից դեպի Հայաստան կատարված ոչ առեւտրային նպատակով դրամական փոխանցումները, կամ ինչպես ընդունված է ասել` մասնավոր տրանսֆերները, շարունակել են Հայաստան մտնել: Հակառակ աշխարհաքաղաքական իրադարձություններին, տնտեսական արգելքների (սանկցիաներ) պատերազմին եւ դրանց թողած ազդեցությանը, մեր հայրենակիցները արտերկրում ամեն ինչ անում են Հայաստանում ապրող իրենց հարազատների ապրուստը հոգալու ...
Լուկաշին համայնքի բնակիչների համար ամենաթանկ բանը ջուրն է: Ամենաթանկը ոչ միայն գաղափարական, այլեւ ֆինանսական առումով: Այստեղ վաղուց չեն լսել ծորակից հոսող ջրի ձայնն ու մոռացել են, թե ինչ համ ունի առավոտյան աղբյուրից եկող սառնորակ ջուրը: Այստեղ ջրի ամեն կաթիլը հաշվարկված է ու տանտիրուհիները ջուր օգտագործելուց առաջ տաս անգամ չափում ձեւում ...
Eurostat վիճակագրական հաստատության տվյալների համաձայն, եվրոգոտու երկրներում վերջին մեկ տարում (2013 թ. օոստոս - 2014 թ. օգոստոս) գներն աճել են 0,3 տոկսով: ՀՏրրՑՈՑ-ի տվյալների համաձայն, Ռուսաստանում գնաճը 0,2 տոկոս է կազմել միայն վերջին մեկ ամսում: Տարեկան հաշվարկով Ռուսաստանում սղաճի տեմպերը սեպտեմբերի սկզբին հասել են 7,6 տոկոսի: Այսպիսով, Ռուսաստանում ներկա պահին ...
Այսօր Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության, Սինոփսիս Արմենիա ընկերության եւ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի (ԵԿՏԱ) համագործակցության շրջանակներում ԵԿՏԱ-ում բացվել է ժամանակակից ուսումնական լաբորատորիա:
Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Home-Zone Turbo» եւ «Office-Zone» փաթեթների թե՛ ընթացիկ բաժանորդները, եւ թե՛ նրանք, ովքեր նոր կդառնան դրանցից որեւէ մեկի բաժանորդ, յուրաքանչյուր ամիս ստանում են համապատասխանաբար 75ԳԲ եւ 25ԳԲ ծավալով գերարագ ինտերնետի փաթեթներ: Ավելինՙ նոր բաժանորդներին տրամադրվող 4G երթուղիչը հնարավորություն է ընձեռնում գերարագ ինտերնետ-փաթեթները սպառելու ներբեռնման մինչեւ 150Մբիթ/վրկ եւ վերբեռնման մինչեւ ...
Յոհաննես Լեփսիուսի (1858-1926) անունը քաջ ծանոթ է հայերիս, որպես գերմանացի մի հոգեւորականի, հասարակական գործչի, որն երկար տարիներ զբաղվել է հայկական հարցով: Համաշխարհային առաջին պատերազմի սկզբներին փորձել է ազդել երիտթուրքերի ղեկավարների վրաՙ վերջ տալու հայկական կոտորածներին: Բայց մերժվել է: 1914 թվի հունիսին լրագրող Պոլ Ռորբախի եւ մեծանուն գրող բանաստեղծ Ավետիք Իսահակյանի ...
Սիբիրի բնական հրաշալիքներից մեկըՙ Բայկալ լիճը, վերջերս լրջորեն մտահոգում է բնապահպաններին: Ամեն շաբաթ կամավորները աշխարհի ամենախոր լճի ափերից տոննաներով աղբ են հավաքում, իսկ չինովնիկները փորձում են հաղթահարել ափամերձ ցելյուլոզի-թղթի կոմբինատի փակման հետեւանքները: Սակայն տագնապահարույց նորագույն վտանգն այն է, որ լիճը սկսել է ճահճանալ:
Հեռահաղորդակցության ոլորտի երեք օպերատորները` «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, «Օրանժ Արմենիան» եւ «Արմենտելը» պարտավոր են տեղեկատվություն հրապարակել այն մասին, թե ինչպես են ապահովում շարժական կապի ծածկույթը Հայաստանի Հանրապետության տարածքում: Ավելի կոնկրետ, ընկերություններն իրենց գործառնական գրասենյակներում եւ ինտերներտային կայքերում պետք է հրապարակեն յուրաքանչյուրն իր կողմից էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ծածկույթով ապահովված բնակավայրերի ցանկը, այդ բնակավայրերում ...
Մթնոլորտում ածխաթթու գազի պարունակության աճի պատճառով 2013 թ. ջերմոցային գազերի կուտակումը հասել էր աննախադեպ բարձր մակարդակի, զգուշացնում են Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության (ՀՕԿ) փորձագետները:
Ճապոնացիները իրենց ողջ պատմության ընթացքում պահպանել ու սերնդե- սերունդ փոխանցել են այն գեղեցիկ ու հատկանշական արժեքները, որոնք կարեւոր ու բնութագրական են իրենց ժողովրդի ու պատմության համար: