RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#025, 2014-08-29 > #026, 2014-09-05 > #027, 2014-09-12 > #028, 2014-09-19 > #029, 2014-09-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 12-09-2014



Տեղադրվել է` 2014-09-11 23:37:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1390, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԱՐԱԲԱԿԱՆ ԼԻԳԱՆ ԿԴԻՄԱԿԱՅԻ «ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ»

Պ. Ք.

Արաբական պետությունների լիգայի անդամ երկրների արտգործնախարարները Կահիրեում կայացած խորհրդակցությունում պայմանավորվել են բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել դիմակայելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Ռոյթեր գործակալությունը հաղորդում է, որ ընդունված բանաձեւը կոչ է անում «կասեցնել օտարերկրացի գրոհայինների թափանցումը Իրաք եւ Սիրիա, ինչպես նաեւ իսլամիստների ծայրահեղական խմբավորումների ֆինանսավորումն ու օժանդակումը»:

Դիվանագիտական աղբյուրները նշում են, որ արտգործնախարարները սկզբում հակված էին պաշտպանելու ԱՄՆ-ի ռազմարշավը «Իսլամական պետության» դեմ, սակայն բանաձեւի վերջնական տարբերակում բացահայտ պաշտպանություն չի արտահայտվում: Այդուհանդերձ արաբական երկրներին կոչ է արվում համագործակցել ԱՄՆ-ի եւ Իրաքի հետ:

Արաբական պետությունների լիգայի ղեկավար Նաբիլ ալ Արաբին իր ելույթում նշել է ահաբեկչության դեմ ռազմական, քաղաքական, տնտեսական եւ մշակութային պայքար մղելու անհրաժեշտությունը:

Ավելի վաղՙ սեպտեմբերի 5-ին կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման առաջարկել էր միջազգային կոալիցիա ստեղծել ընդդեմ «Իսլամական պետության» գրոհայինների: Ամերիկացիները Իրաքի իշխանություններին օգնում ենՙ օդից հարվածներ հասցնելով ջիհադիստ ահաբեկիչների դիրքերին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 12-09-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ