Հաջորդ էջում «Ազգ»ը ներկայացնում է անստորագիր մի նամակ, որի հեղինակը հալեպահայ է, ներկայումս բնակվում է Երեւանում եւ ինչ-ինչ նկատառումներից ելնելով չի ցանկանում հրապարակված տեսնել իր անունը: Բայց ցանկանում է հրապարակել, «Ազգ»ը նույնպես, մի ցավալի իրողություն, որը ցավալիորեն ցույց է տալիս խնդրո առարկա մարմինների անտարբերությունը մի խումբ հալեպահայ երիտասարդների նկատմամբ, ավելի ...
«Աշխարհում պարենի վտանգավորության վիճակը» ՄԱԿ-ի զեկույցի համաձայն, որը հրապարակվում է ամեն տարիՙ Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության , Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի եւ Պարենի համաշխարհային ծրագրի կողմից, Հայաստանը իրենց երկրներում բնակչության թվին համամասնաբար մեծ հաջողությամբ քաղցած մարդկանց ընդհանուր թիվը նվազեցրած երկրների առաջին տասնյակում է: Առաջին տասնյակը հետեւյալ տեսքն ունի` Հայաստան, Ադրբեջան, ...
Այսօր (թերթի լույս տեսնելու օրը) գումարված Հայաստան-սփյուռք 5-րդ համաժողովի նախօրեին կրկին հնչեցին ձայներ` այս համաժողովների զուտ ցուցափեղկային եւ ոչ առարկայական նշանակության մասին: Օրինակ, հայ լրագրողներին հանդիպած նախկինում սփյուռքահայ լրագրող, այժմ Հայաստանում հաստատված Ռուբիկ Մինասյանը գտնում էր, որ համաժողովներն ընթանում են նախօրոք գծված սցենարներով, դրանց օրակարգերը համաձայնեցված չեն ողջ սփյուռքի հետ, ...
Շուտով կլրանա կես տարին, ինչ հրաժարական տվեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ նոր վարչապետ նշանակվեց Հովիկ Աբրահամյանը: Դա գուցե մեծ ժամանակ չէ նոր վարչապետի կամ կառավարության գործունեության էական արդյունքներ արձանագրելու համար, բայց բավարար է այս ժամանակահատվածում կատարվածին անդրադառնալու տեսակետից:
Շատ գրուեցաւ սուրիահայերու երեւանեան գոյութեան, անոնց խնդիրներուն եւ լուծելի թէ անլուծելի հարցերուն մասին. յաճախ տարակարծութիւններ ստեղծուած են, «մենք այսպէս, դուք այնպէս» ըսած են իրարու, «ապերախտ» եւ «անզգամ» յորջորջած զիրար: Եւ այս բոլորէն յետոյ մնացեր է մոխրահամ մը բոլորին էութեան մէջ:
Հոկտեմբերի 10-ին Հայաստանը կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը: Կամ` դեռ չլուծված հարցերը որոշ ժամանակ էլ կհետաձգեն անդամակցության տեխնիկական` ստորագրման կողմը, բայց քաղաքական որոշումը կվերահաստատվի (որոշ տեղեկություններով` գուցե նաեւ հոկտեմբերի 9-ին), նայած ԵՏՄ խորհրդի անդամ երկրներն ինչպես կպահեն իրենց: Այս պահին արժեզրկվում է ռուսական ռուբլին, որը նոր խնդիրներ է առաջացնելու բոլորի, այդ ...
Մենք անընդհատ խոսում ենք ջիհադիստ դարձած անգլիացիների մասին: Դեյվ Քամերոնը, հատկապես, իր մաշված քաղաքական բառապաշարով շարունակ օգտագործում է «մահմեդական անգլիացի քաղաքացիներ» եզրը: Ժամանակը չէ՞ արդյոք հստակեցնել եւ ասել «Պակիստանում կամ Հնդկաստանում ծնված անգլիացի մահմեդական քաղաքացիներ», քանի որ խոսքը հենց նրանց մասին է:
Գոլանի բարձունքներում տեղաբաշխված ՄԱԿ-ի խաղաղարարները սկսել են լքել Իսրայել-Սիրիա տարանջատիչ գոտում գտնվող իրենց դիրքերը: Այդ մասին հաղորդում է Ռոյթեր գործակալությունըՙ վկայակոչելով ՄԱԿ-ի աղբյուրներ:
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ստորագրել է Եվրոմիության հետ իր երկրի ասոցիացման պայմանագիրը, որն ավելի վաղ ընդունվել էր Ուկրաինայի խորհրդարանում: Նույն օրըՙ սեպտեմբերի 16-ին, համապատասխան բանաձեւ են ընդունել Եվրոխորհրդարանի պատգամավորները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:
Նավթահանույթ, բռնաշորթումներ, փրկագներ... Իրաքում եւ Սիրիայի հյուսիս-արեւելքում զգալի տարածքներ զավթած «Իսլամական պետություն» ջիհադիստական խմբավորումը բավականաչափ փող ունի իր տասնյակ հազարավոր մարտիկներին վճարելու համար: Իսլամիստների հարստության մասին պատկերացում կազմելու համար վկայակոչենք Փարիզի «Լիբերասիոն» թերթի տվյալները: Ջիհադիստական ինքնակոչ «պետության» խալիֆ Իբրահիմը կամ Աբու Բաքր ալ Բաղդադին սիրիացիներին եւ իրաքցիներին վճարում է ամսական ...
Ինչքան էլ լրագրողներն ու գիտնականները հարցականի տակ դնեն եւ արհամարհեն 21-րդ դարի քաղաքական իրականության մեջ Օսմանյան կայսրությունը վերականգնելու թուրք ղեկավարության երազանքը, միեւնույն է Թուրքիայի նորանշանակ վարչապետ Ահմետ Դավութօղլուն եւ նրա «բոսը»ՙ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կարծես հաստատակամ են իրագործելու իրենց փառամոլական ծրագիրը:
Հոկտեմբերի 10-ին, երբ Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովում, ինչպես Ղազախստանի նախագահ Նազարբաեւն էր ավելի վաղ հայտարարել` «կորոշվի Հայաստանի եւ Ղրղզստանի մեր Միությանը միանալու հարցը», Երեւանում, ըստ ամենայնի Ազատության հրապարակում հուժկու հանրահավաք տեղի կունենա, հուժկու, եթե դատենք ՀԱԿ-ի բառապաշարից եւ ԲՀԿ-ի տեսքից: Ընդ որում, հանրահավաքի կազմակերպիչները չեն ...
Գաղտնիք չէր, որ հայտնի օլիգարխ Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Արմավիա» ազգային ավիափոխադրող հանդիսացող ավիաընկերությունն ուներ բացառիկ իրավունքներ այս ոլորտում, ինչի արդյունքում ոչ միայն լիարժեք մրցակցություն չէր ստացվում, այլեւ հենց ինքը` մենաշնորհ ունեցող ավիափոխադրողը խիստ անարդյունավետ եւ ոչ գրագետ ձեւով էր կառավարվում, միլիարդավոր դրամների պարտքեր ունենալով բոլոր գործընկերներին, պետական բյուջեին, իր աշխատակիցներին: ...
Այժմ 1 օր անսահմանափակ ներցանցային զանգեր կատարելու հնարավորություն ընձեռող ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «Super 0 օրական» ծառայությունը հասանելի է նաեւ «Բարբառ» սակագնային պլանի բաժանորդների համար:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է նորՙ «SIP Talk» հետվճարային սակագնային պլանըՙ նախատեսված հատկապես այն ընկերությունների համար, որոնք կարեւորում են անխափան եւ որակյալ հաղորդակցությունը:
Կայացավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի եւ նվագախմբի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեց նվագախմբի նորՙ 2014-2015 համերգաշրջանի, Արամ Խաչատրյանի անվան միջազգային 2-րդ փառատոնի, ինչպես նաեւ Երիտասարդականի նախաձեռնությամբ եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհիվ կյանքի կոչվող հայ իրականության մեջ նախադեպը ...
Այսօր ես կավարտեմ ամերիկացի գրող Դանիել Քիզի` «Ծաղիկներ` Էլջերնոնի համար» գիրքը: Իհարկե բնական է, որ իմ կարդացած գրքերը, առավել եւս այն, թե ինչով եմ ես զբաղված, կարող են հետաքրքրական չլինել, բայց այստեղ կարեւորը ոչ թե իմ ընթերցական ճաշակն է, այլ այն, թե ինչո՞ւ, ինչի՞ց հետո եմ ես սկսել կարդալ այդ ...
Այսօր մարտադաշտի վերածված սիրիական երբեմնի գեղեցիկ քաղաք Հալեպի մասին մամուլում հայտնված հաղորդագրությունները առնչվում են հիմնականում մարդկային կորուստների ու տառապանքների հետ: Պատերազմը Սիրիայում արդեն երեք տարուց ավելի է, ինչ շարունակվում է: Ռմբակոծությունների եւ փոխհրաձգությունների զոհ են գնացել հազարավոր անմեղ քաղաքացիներ: Բնակչության մի մասն էլ դարձել է գաղթական-փախստական:
Մարդ արարածը դիւրին ձեւով չ՛ընդունիր եւ չի տանիր անյաջողութիւնը, ձախողութիւնը, դժբախտութիւնն ու փորձանքները եւ կը յուսայ, կ՛ակնկալէ աւելի լաւը, աւելի յաջողը, աւելի պայծառը: Կ՛ակնկալէ ու կը սպասէ: Սպասելով կ՛ապրի ու երբեմն ալ սպասելով կը մեռնի.
Սեպտեմբերի 11-ին Մասաչուսեթսի «Կլարք» համալսարանում Ցեղասպանությանը վերաբերյալ դասախոսություններով հանդես են եկել գրող Քրիս Բոհջալյանն ու Ռաթգըզ համալսարանի պրոֆեսորի օգնական Խաչիկ Մուրադյանը: Ցեղասպանության եւ Հոլոքոսթի ուսումնասիրությունների Ստրասլեր կենտրոնի կազմակերպած միջոցառմանը նրանք խոսել են հայ ժողովրդի գրական եւ պատմական անցյալի մասին:
Գերմանահայկական ընկերակցության 100-ամյակի միջոցառումների ծիրում այս օրերին (սեպտեմբերի 18-19-ին) Երեւանի պետական համալսարանում սիմպոզիում է գումարվում ի հիշատակ ԵՊՀ պատվո դոկտոր, գերմանացի աստվածաբան, հայագետ Հերման Գոլցի (1946 - 2010 թթ.): Այսօր Երեւանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում առավոտյան ժամերգության ընթացքին աղոթք կհնչի հայ-գերմանական մշակութային կամուրջը հաստատած Յոհաննես Լեփսիուսի, Գարեգին Հովսեփյանցի, Հերման Գոլցի ...
Նրանք գեղեցիկ են, խելացի, նորաձեւ, նպատակասլաց ու կամային: Նրանք կոտրեցին կարծրատիպերը, թե առաջին տիկինը պետք է միայն ուղեկցի ամուսնուն պաշտոնական հանդիպումների ժամանակ, մասնակցի բարեգործական ճաշկերույթներին ու կատարի հյուրընկալի պարտականություններ: Այս կանայք բարձրացրեցին առաջին տիկնոջ սիմվոլիկ թվացող դերն ու ապացուցեցին, որ իրենց խելքով, ճաշակով, տաղանդով եւ նախաձեռնությամբ չեն զիջում ամուսիններին: Առաջին ...
Մարդ անկախ ընտրած մասնագիտությունից եւ զբաղումից` հոգով միշտ նույնն է մնում: Իմ դեպքում էլ կարծես էդպես է. տարիների ընթացքում ստանալով երկու տարբեր մասնագիտական կրթությունՙ էությամբ մնացի լրագրող, ուղեգրող կամ նման մի բան: Ու ամեն անգամ ճամփորդելիս ակամա դիմում եմ թուղթ-գրիչ կտավին, մարդկանց հետ կիսում խոհերս:
Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը վերջերս հարցազրույց էր տվել Hollywood Reporter պարբերականին ոչ որպես աշխարհահռչակ երգիչ, այլ որպես Շվեյցարիայում ՀՀ դեսպան: Հետեւաբար Շառլի այս կոնկրետ հարցազրույցին պետք է վերաբերվել ոչ թե որպես սիրելի Շառլի խոսքերի, այլ ՀՀ դեսպանի պաշտոնական հայտարարությունների:
Առաջիկա սեպտեմբերի 21-ին Կոլբըռն վարժարանի Զիպեր դահլիճում (Լոս Անջելես) տեղի երաժշտական ընկերության բաց հիմնադրամը (ԵԱԲՀ) յուրահատուկ միջոցառմամբ հարգանքի տուրք է մատուցելու վաղամեռիկ տաղանդավոր խմբավար Արամ Ղարաբեկյանի հիշատակին: «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի փոխանցմամբ միջոցառմանը մասնակցելու են Այդա Ամիրխանյանը, Նունե Բադալյանը, Սուրեն Բագրատունին, Սթիփ Ամերսոնը, Թամարա Պետրոսյանը, Արա Ղուկասյանը, Էլլա Մելիք-Հուսյանը եւ Նոնա ...