«SIP Talk». ԶԱՆԳԵՐ ՏԵՂԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՖԻՔՍՎԱԾ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊՈՎՙ ՄԱՏՉԵԼԻ ՍԱԿԱԳՆԵՐՈՎ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է նորՙ «SIP Talk» հետվճարային սակագնային պլանըՙ նախատեսված հատկապես այն ընկերությունների համար, որոնք կարեւորում են անխափան եւ որակյալ հաղորդակցությունը: «SIP Talk» սակագնային պլանը հնարավորություն է ընձեռում ֆիքսված ամսավճարի դիմաց յուրաքանչյուր ամիս ունենալու ներառված խոսելաժամանակ դեպի ֆիքսված տեղական ցանցեր, ինչպես նաեւ կատարելու զանգեր տեղական եւ միջազգային բջջային եւ ֆիքսված ուղղություններովՙ մատչելի սակագներով: Ի դեպ, ծառայությունները հասանելի են թե՛ IP հեռախոսի հեռախոսի եւ թե՛ համապատասխան ծրագրային ապահովում ունեցող այլ սարքի միջոցով: Ծառայությունը մատուցվում է ֆիքսված հեռախոսակապի միջոցով: «SIP Talk» սակագնային պլանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի արձագանքն է IP-տեխնոլոգիաներով մատուցվող համալիր լուծումներիՙ աճող շուկայական պահանջարկին: Այս տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ստեղծել ներքին հեռախոսակապի առանձին ցանց, որը հրաշալի լուծում է գլխամասային գրասենյակի ներսում եւ դեպի մասնաճյուղեր զանգեր կատարելու համար: Բացի այդ, voice-over-IP տեխնոլոգիան քաղաքային հեռախոսակապի ապահովման գնարդյունավետ միջոց է: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage : |