Կառավարության երեկվա նիստում Սյունիքի մարզպետ կրկին նշանակվեց տխրահռչակ Սուրիկ Խաչատրյանը, որը հրաժարական էր տվել այդ պաշտոնից Բուդաղյան եղբայրների հետ ունեցած կոնֆլիկտի արդյունքում, որի ժամանակ Խաչատրյանի թիկնապահի կողմից սպանվեց Ավետիք Բուդաղյանը:
Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովում հնչեցրած իր ելույթում երկու առաջարկ արեց. ստեղծել համահայկական տնտեսական ֆորում` վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, ձեւավորել համահայկական երիտասարադական միություն` ընդունելով նաեւ երիտասարդության մասին օրենք: Առաջինը` լուծելու համար տնտեսական զանազան խնդիրները, որոնք Հայաստանի զարգացման եւ Հայաստանի հետ համագործակցության համար ...
Առաջ անցնելով փաստենք, որ երեւի աշխարհում նման նախադեպ չկա, երբ բողոքեն հարկային բեռի թեթեւացման ( ոչ թե ավելացման ) դեմ, պատճառաբանելով, որ դրա արդյունքում ստիպված պետք է օրենքով աշխատեն:
Այս եզրակացությամբ նախորդ շաբաթ երկու նյութ էինք տպագրել մեր թերթում ՀԲԸՄիության եւ Գ. Գյուլբենկյան հիմնարկության կողմից Երեւանի բուհերում մագիստրատուրայի 2-րդ կուրսում սովորող սիրիահայ մի խումբ ուսանողներին այս տարի կրթաթոշակ չտրամադրելու մասին: Բողոքի ու զարմանքի արտահայտություններով լի այդ գրություններին անմիջապես արձագանքեցինՙ առաջինը ՀԲԸՄիության երեւանյան ներկայացուցչական գրասենյակիցՙ բանավոր, իսկ երկրորդըՙ Գ. Գյուլբենկյան ...
Թեժ հարաբերությունների պակասից` թեժ քաղաքական գործընթացներ ակնկալողներին հայտնենք, որ ՀԱԿ-ԲՀԿ-«Ժառանգություն» կուսակցությունները, նախքան հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում արգելելը երեխաներին` հեծանիվ քշել, արդեն սեպտեմբերի 25-ից, «հուժկու» հանրահավաքին ընդառաջ, կսկսեն իրենց մարզային հանրահավաքների շարքը: Այսպես, սեպտեմբերի 25-ին եռյակի առաջին հանրահավաքը տեղի կունենա` ԲՀԿ-ի «տանը»` Աբովյան քաղաքում, ապա սեպտեմբերի 26-ին «բուրժուադեմոկրատները» կլինեն Հրազդանում, սեպտեմբերի ...
Այսպես կոչված «Իսլամական պետության» ջիհադիստ գրոհայինների հարձակումների հետեւանքով վերջին օրերին Սիրիական Քրդստանի տասնյակ հազարավոր բնակիչներ անցել են Թուրքիայի տարածք: Իրաքում ջիհադիստների դիրքերին սկսել են օդային հարվածներ հասցնել ամերիկյան եւ ֆրանսիական ռազմօդանավերը: Սեպտեմբերի լույս 23-ի գիշերը ամերիկյան օդուժը 8 հարված է հասցրել եւ Սիրիայի տարածքումՙ Հալեպի մոտ բնավորված ջիհադիստների դիրքերին: Ռոյթեր ...
Շոտլանդիայի նախարարապետ Ալեքս Սալմոնդը պաշտոնական Լոնդոնին մեղադրել է Շոտլանդիայի անկախացման դեմ քվեարկած շոտլանդացիներին խաբելու մեջ: Այդ մասին նա հայտարարել է «Սքայ նյուզ» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Շատ է խոսվում անողոք, արյունարբու, ցնորային մի նոր «պետության» հանկարծակի առաջացման մասին: Այսպես կոչված «իսլամական խալիֆայությունը» (ԻԽ) զբաղեցնում է տարածքներ խլված Սիրիայից եւ Իրաքից, որոնք մասնատված ու քայքայված լինելու հետեւանքով ենթակա են (առնվազն ներկայիս) շահագործման:
Այն մշուշը, որով Թուրքիայի իշխանությունները պատել են Մոսուլում իրենց գլխավոր հյուպատոսության աշխատակիցների ազատման հանգամանքները, բազմաթիվ հարցեր է առաջացնում փորձագետների եւ լրագրողների շրջանում: Նրանցից շատերը համոզված են, որ Թուրքիայի եւ «Իսլամական պետության» գործարքը Անկարայի եւ նոր «խալիֆայության» համագործակցության դրսեւորումներից մեկն է միայն: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե դիվանագիտական ներկայացուցչության ...
Թուրքական «Դեյլի Սաբահ» կայքէջը հաղորդում է, որ երկրի դպրոցներում թույլատրվել է կրել իսլամական գլխաշորՙ չարշաֆ: Խոսքը պետական կրթօջախների միայն բարձր դասարանների մասին է: Մասնավոր եւ կրոնական դպրոցներում աշակերտներն առաջվա պես կենթարկվեն դրանց ներքին կանոններին:
Հոկտեմբերի 1-ից Ստեփանակերտում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացումը մեծ դժգոհություն է առաջացրել ոչ միայն հասարակության շրջանում, այլեւ կուսակցությունների մոտ: Մասնավորապես, «Ազգային վերածնունդ» կուսակցությունը հանդես է եկել ուղեվարձի թանկացման դեմ հայտարարությամբ` նշելով, որ նախատեսում են իրականացնել բողոքի ակցիաներ: Ըստ կուսակցության, ուղեվարձի թանկացումն անհիմն է եւ 70-ի փոխարեն 100 դրամ սակագին սահմանելը` սխալ ...
Ի՞նչ է կատարվում Ադրբեջանում` դժվար է բնութագրել: Այնտեղ կառավարությունը որոշել է Մաոյի օրինակով «կուլտուրական հեղափոխություն» սկսել: Ոչ, հարեւան երկրում բրնձի դաշտերն ավերող ճնճղուկներ չկան, որպեսզի ոչնչացվեն: Ադրբեջանը շատ պինդ է նստել «նավթային ասեղի» վրա եւ գյուղատնտեսությամբ զբաղվելու ցանկություն չունի: Մարդիկ տասնյակ հազարներով լքում են իրենց բնակության վայրերը` Բաքվում եւ մերձակա ...
2014 թ. սեպտեմբերի 11-ին Հունաստանի խորհրդարանը ընդունեց մի օրինագիծ, որը քրեականացնում է երկրում ճանաչված բոլոր հակամարդկային ոճիրների, ներառյալ Հայոց ցեղասպանության ժխտումը:
Երուսաղեմահայ Ժորժետ Ավագյանը 9 տարեկանից նոթատետրում գրի է առնում ապրած ամեն օրը: Թեեւ հրաշալի հիշողություն ունի ու կարեւոր տարեթվերը երբեք չի մոռանում, բայց թուղթ ու գրչին ավելի շատ է վստահում: Արմատներով Կիլիկյան Հայաստանից է, որտեղից էլ ծնողները գաղթի ու դեգերումների ճամփեքով հասել ու հաստատվել են Երուսաղեմում: Տիկին Ժորժետն ամեն տարի ...
Երբ Հայաստանը ստորագրում էր Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման վերաբերյալ զույգ արձանագրությունները, ավելի ճիշտՙ երբ երկու երկրների ԱԳ նախարարներն արդեն նախաստորագրել էին դրանք եւ ընթանում էր երկու հասարակություններին արձանագրությունների վերաբերյալ իրազեկման, գուցե նաեւ այդ արձանագրությունները ստորագրելու կապակցությամբ համոզման գործընթաց, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ձեռնարկեց իր` թերեւս պատմական շրջագայությունը Սփյուռքի գաղթօջախներով: Ինչպես ...
Վերջին ամիսներին հետաքննող լրագրողները բացահայտեցին փողի, խավիարի, ոսկե ձուլածոների եւ քաղաքական կապիտալի քանակը, որ Ադրբեջանի կառավարությունը ծախսում է Արեւմուտքում եւ հատկապես Մ. Նահանգներում օրենսդիրների վրա ազդելու եւ իր քաղաքականությունը առաջ տանելու համար:
Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը երեկ կառավարության հաստատմանը ներկայացնելով 2015-ի պետական բյուջեի նախագիծը, մասնավորապես հայտնեց, որ բյուջեի եկամուտները եկող տարի կկազմեն 1 տրլն 184 մլրդ դրամ, որի գերակշիռ մասը` 1 տրլն 131 մլրդ դրամը կկազմեն հարկային եկամուտները եւ պետական տուրքերը: Ծախսերը կկազմեն 1 տրլն 298 մլրդ դրամ, դեֆիցիտը 114 մլրդ դրամ:
Հայաստանի Հանրապետության մարզերի եւ Արցախի Հանրապետության վարչական շրջանների միջեւ տնտեսական եւ մշակութային կապերի խորացման ծրագրի շրջանակներում 2014թ. սեպտեմբերի 20-22-ը տեղի ունեցավ ՀՀ Լոռու մարզի պատվիրակության հերթական այցը Արցախ: Պատվիրակությունը գլխավորում էր մարզպետ Արթուր Նալբանդյանը , կազմում ներգրավված էին Լոռու մարզպետարանի տարբեր պաշտոնատար անձինք, Արցախյան ազատամարտին մասնակցած, «Վալլեքս» ...
Հայաստանում դոլարայնացման մակարդակը, այնումենայնիվ, մնում է բարձր: Ինչո՞ւ այնուամենայնիվ, որովհետեւ դոլարայնացման որոշակի` մոտ 5 տոկոս նվազում վերջին երեք տարիներին տեղի է ունեցել, բայց առայժմ մի շարք առումներով դոլարային ցուցանիշները գերակշռում են:
Հայաստանի առեւտրային ցանցում վերջին տարիներին ավանդույթ դարձած գների հերթական բարձրացումը հիմնականում բացատրվում է համաշխարհային շուկայում համանման գործընթացներով: Առեւտրի մեր կազմակերպիչներն ու պատասխանատուները ցավոք չեն նկատում ու մտաբերում, որ իրենց կողմից հիշատակվող արտերկրում ժամանակավորապես թե մշտապես լինող ու ապրող մեր հարյուր հազարավոր հարազատներն ու բարեկամները դեպքից դեպք Հայաստան այցելելովՙ տարօրինակից մինչեւ ...
Հայաստան-Սփյուռք համաժողովում մի շարք նոր խոստումներ հնչեցին, որոնք միատեղ գուցե թե պետք է հիշատակել այն առումով, որ դրանք Հայաստանի հետագա ընթացքի հետ կապ ունեն: Նախ Սերժ Սարգսյանը, երկու դեպքում էլ տրվելով գուցե համաժողովի էյֆորիային, եւ երկու դեպքում էլ տարբեր ելույթների «ընդմեջեն», երկու նորություն հնչեցրեց: Մեկն այն էր, որ Ցեղասպանության 100-րդ ...
Թեքեյան հիմնադիրների մարմինը, Լոնդոնի Թեքեյան Տրաստը, Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը եւ Մ. Նահանգների ու Կանադայի Թեքեյան մշակութային միությունը ամենայն ուժգնությամբ եւ վճռականորեն դատապարտում են Տեր Զորի (Սիրիա) Սրբոց Նահատակաց եկեղեցու ավերման պատճառ դարձած ահաբեկչական գործողությունը:
Հայաստան-Սփյուռք երկար սպսված համահայկական հիգերորդ համաժողովը մեկնարկեց սեպտեմբերի 19-ին: Երկրի իշխանությունները եւ մասնավորապես Սփյուռքի նախարարությունը մանրակրկիտ նախապատրաստվել էին համաժողովին, որը, ըստ հայեցակարգի, հերթական քայլը պիտի լիներ Սփյուռք-Հայաստան գործակցության ընդլայնման ուղղությամբ: Նախկին համաժողովների փոխարեն, որոնք դժգոհություններ էին ծնել, առիթ տվել խոսելու, որ դրանք ձեւական լինելուց զատ, այլ խնդիրներ չեն լուծել, չեն ...
Կոմպոզիտոր Բարսեղ Կանաչյանի դուստրըՙ Սեդա Կանաչյանը Հայաստանում է: Մեկ շաբաթ առաջ նա Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանին է հանձնել իր հոր անձնական իրերըՙ ջութակը, ոսկե ժամացույցը, որ կոմպոզիտորը նվիրել է իր իսկ հիմնադրած «Գուսան» երգչախումբը: Սեդա Կանաչյանն իր հետ բերել է նաեւ որոշ նոտաներՙ դարձյալ հանձնելու թանգարանին: Տարիներ ...
Վերջին օրերին Հունաստանում գտնվող Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Առաջինը, անդրադառնալով նույն օրերին Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայոց եկեղեցու պայթեցման փաստին (ինչն իրականացրել է այսպես կոչված «Իսլամական պետությունը», դատելով Թուրքիայի հանցակից լռությունից, Անկարայի առնվազն լուռ համաձայնությամբ) հայտարարել է. «Հայոց ցեղասպանության 100-ամյակի շեմին եւ Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի օրը կատարված ...
Ռուսաստանաբնակ մեծահարուստ, հայտնի բարերար Սերգեյ Համբարձումյանին պատկանող Մոսկվայի «Ռենեսանս Մոնարխ» հյուրանոցային համալիրի շքասրահում սեպտեմբերի 23-ին տեղի ունեցավ ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն: Միջոցառմանը մասնակցում էին ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներ, ՌԴ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ, միջազգային կառույցների ղեկավարներ, քաղաքական, հասարակական եւ մշակութային անվանի գործիչներ, Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր ...
Միացեալ Նահանգներու Արեւելեան ափի մէջ միակ համայնքը Նիւ Եորքը եղաւ, որ տօնախմբեց մեր հայրենիքի անկախութեան 23րդ տարեդարձը, սեպտեմբեր 21, 2014, կէսօրէ ետք, Նիւ Եորքի առաջնորդանիստ Ս. Վարդան տաճարի «Հայկ եւ Ալիս Գավուքճեան» հանդիսասրահին մէջ, որ լեցուած էր հայրենակարօտ հայրենակիցներով: Հանդիսութիւնը կազմակերպուած էր Նոյեան Տապան ընկերակցութեան կողմէ, մասնակցութեամբ` Ռամկավար Ազատական կուսակցութեան, ...