RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#027, 2014-09-12 > #028, 2014-09-19 > #029, 2014-09-26 > #030, 2014-10-03 > #031, 2014-10-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 26-09-2014



ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2014-09-25 23:32:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1322, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԴՈԼԱՐԱՅՆԱՑՈՒՄԸ ԳՆՈՒՄ Է ԴԵՊԻ ՆՎԱԶՈՒՄ, ԲԱՅՑ ԴԵՌԵՎՍ ՄՆՈՒՄ Է ԲԱՐՁՐ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հայաստանում դոլարայնացման մակարդակը, այնումենայնիվ, մնում է բարձր: Ինչո՞ւ այնուամենայնիվ, որովհետեւ դոլարայնացման որոշակի` մոտ 5 տոկոս նվազում վերջին երեք տարիներին տեղի է ունեցել, բայց առայժմ մի շարք առումներով դոլարային ցուցանիշները գերակշռում են:

Համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տեղեկագրի, այս տարվա 2014-ի հուլիսին, Հայաստանում ռեզիդենտների (մշտական բնակվող եւ գործողների) արտարժութային (դոլարային) ավանդների եւ փողի զանգվածի հարաբերակցությունը 45,9 տոկոս է կազմել: Համեմատելու համար նշենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին այդ ցուցանիշը 1 տոկոսով ցածր էր: Սակայն այս տարվա հունվարին բարձրանալով, կազմել է 46,6 տոկոս, հաջորդող ամիսներին փոփոխական տատանումներով` բարձրանալով եւ իջնելով, հուլիսին հասել է վերոնշյալ կետին, որն այս տարվա ամենացածր մակարդակն է կազմել այս ցուցանիշի առումով:

Դոլարայնացման մակարդակի մեկ այլ ցուցիչի` արտարժութային ավանդների եւ ընդհանուր ավանդների հարաբերակցությունը հուլիսին կազմել է 59 տոկոս: Այսինքն, ընդհանուր ավանդների 59 տոկոսը Հայաստանում պահվում են դոլարով: Այս ցուցանիշի առումով ունենք դոլարայնացման մակարդակի նվազում` թե անցյալ տարվա վերջի` դեկտեմբերի, թե այս տարվա սկզբի` հունվարի, թե հուլիսին նախորդող բոլոր ամիսների նկատմամբ:

Ավելի ցածր է դոլարայնացման ցուցանիշը ցպահանջ ավանդների պարագայում: Մասնավորապես, ֆիզիկական անձանց ցպահանջ արտարժութային ավանդների եւ ընդհանուր ցպահանջ ավանդների հարաբերակցութունը հուլիսին կազմել է 51,2 տոկոս: Այստեղ թեեւ անցյալ տարվա տարեվերջին արձանագրված 47,7 տոկոսի հանդեպ դոլարայնացման ավելացում կա, բայց այս տարվա մարտից սկսած այն սկսել է նվազել:

Ֆիզիկական անձանց արտարժութային ավանդների եւ ընդհանուր ավանդների հարաբերակցութունը հուլիսին կազմել է 69,6 տոկոս: Այս ցուցանիշի առումով նույնպես արձանագրվել է դոլարայնացման մակարդակի նվազում անցյալ տարվա դեկտեմբերի, այս տարվա հունվարի եւ անցած վեց ամիսների նկատմամբ:

Ինչ վերաբերում է բանկերի տրամադրած վարկերին, ապա ռեզիդենտ իրական հատվածին արտարժույթով տրամադրված վարկերի եւ ռեզիդենտ իրական հատվածին տրամադրված ընդհանուր վարկերի հարաբերակցությունը 62,1 տոկոս է: Այն չնչին փոփոխություններով պահպանվում է գրեթե նույն մակարդակի վրա անցյալ տարվա դեկտեմբերին եւ այս տարվա յոթ ամիսներին:

Այսպիսով, արձանագրենք, որ դոլարյանցման մակարդակը ընդհանուր առմամբ դեպի նվազում է գնում, ինչը դրական երեւույթ է: Դոլարայնացման բարձր մակարդակը որպես ռիսկ մեր տնտեսության համար բազմիցս մատնանշել են թե միջազգային ֆինանսական կազմակերպությունները, թե հայտնի մասնագետները: Այդուհնադերձ, տարբեր ցուցանիշների առումով 50-70 տոկոս դոլարայնացման մակարդակը դեռեւս բարձր է եւ իր մեջ պարունակում է արտերկրի ազդեցությամբ պայմանավորված վտանգներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 26-09-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ