ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ Սեպտեմբերի 21-ին, ՀՀ անկախության տոնի առթիվ պարգեւատրվածների թվում կան նաեւ լրագրողներ: ՀՀ վաստակավոր լրագրողի կոչմանն է արժանացել «Ազգ»-ի հիմնադիր կազմի անդամ, «The Noyan Tapan Highlights» անգլա/ֆրանսալեզու շաբաթաթերթի թղթակից Գուրգեն Խաժակյանը : Հիշեցնենք նաեւ, որ Գ. Խաժակյանը 2010-2014 թթ հեղինակել է երեք գիրք (հայերեն, ռուսերեն) նվիրված խորհրդային հայազգի լեգենդար հետախույզներ Գեւորգ եւ Գոհար Վարդանյաններին: «Մովսես Խորենացի» մեդալով է պարգեւատրվել «Առավոտ» օրաթերթի թղթակից Ռուզան Մինասյանը : Օրերս նաեւ իր հոբելյանն է նշել ՀՀ վաստակավոր լրագրող, «Մովսես Խորենացի» մեդալակիր, «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր Ֆլորա Նախշքարյանը : «Ազգ»-ը սրտանց շնորհավորում է իր գործընկերներին եւ ցանկանում նրանց քաջառողջություն եւ ստեղծագործական նորանոր հաջողություններ: |