RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#023, 2014-08-01 > #024, 2014-08-22 > #025, 2014-08-29 > #026, 2014-09-05 > #027, 2014-09-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-08-2014



Տեղադրվել է` 2014-08-28 23:22:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 2885, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՀԱՅԱԶԳԻ ԾՈՎԱԿԱԼԸ. ԼՐԱՑԱՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻՍԱԿՈՎԻ ԾՆՆԴՅԱՆ 120 ԱՄՅԱԿԸ

ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հայ զինհրամանատար, գիտնական, գրող, Խորհրդային Միության ռազմածովային նավատորմի ադմիրալ, Խորհրդային Միության հերոս Հովհաննես Ստեփանի Իսակովը ծնվել է 1894թ օգոստոսի 22-ինՙ Գարդմանքի Հաջիկհենդ գյուղումՙ երկաթուղային բանվորի ընտանիքում: Իսակովը պատկանում է այն մարդկանց թվին, որոնց կյանքն անհամեմատ ավելի հարուստ է, քան նրանց մասին հյուսված լեգենդները: Մեծ է նրա ավանդը խորհրդային նավատորմիՙ հատկապես Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Բալթիկ եւ Սեւ ծովերի նավատորմերի ստեղծման գործում: Ռազմական գործչից բացի, Իսակովը նաեւ գրող էր: 1958 թվականից Խ. Միության Գիտությունների ակադեմիայի օվկիանոսագիտության կոմիտեի անդամ է եղել, իսկ 1967 թվականիցՙ Հայաստանի ԳԱԱ պատվավոր անդամ:

Նախ սովորել է Թիֆլիսի վարժարանի մաթեմատիկայի եւ գիտության բաժնում: 1913 թ. ընդունվել է Սանկտ-Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտը: 1917 թ. Իսակովը մեկնել է Պետրոգրադ եւ ընդունվել ծովային դպրոց: Ավարտելովՙ ստացել է սպայի կոչում: Ռուսական հեղափոխությունից հետո ծառայությունը շարունակել է Բալթիկ ծովի նավատորմում, ուր ծառայել է "Իզյասլավ", "Ռիգա", "Կոբչիկ" ռազմական նավերի վրա: 1918 թ. մինչեւ Բրեստ-Լիտովսկի համաձայնագրի կնքումը մասնակցել է գերմանական նավատորմի դեմ մղված բազմաթիվ մարտերին: 1920 թվականից տեղափոխվել է Կասպից ծով եւ ծառայել որպես "Դյատելնըստ" հեծելավաշտային ականակիրի հրամանատար: 1922-23 թթ. ղեկավարել է Սեւ ծովի կապի եւ հետաքննության ծառայության հարավային ստորաբաժանումը: 1923-27 թթ. աշխատել է սեւծովյան նավատորմի ռազմածովային ուժերի շտաբի պետի տեղակալ: 1928 թ. Իսակովն ավարտել է Լենինգրադի ռազմածովային ակադեմիայի բարձրաստիճան հրամանատարական կազմի կատարելագործման դասընթացները: 1932 թվականից դարձել է Լենինգրադի ռազմածովային ակադեմիայի օպերատիվ արվեստի ամբիոնի պրոֆեսոր եւ դասավանդել է միեւնույն ուսումնական հաստատությունումՙ մինչ բալթյան նավատորմի հրամանատար նշանակվելը: 1938 թ. ստացել է լեյտենանտ-գնդապետի կոչում եւ նշանակվել ռազմածովային գլխավոր վարչությունների ղեկավար:

Երկրորդ Աշխարհամարտի ժամանակ Իսակովը ղեկավարել է հյուսիսկովկասյան ճակատը: 1942 թ. հոկտեմբերի 4-ին գերմանացիների հարձակումից Իսակովը վիրավորվել է Տուափսեում, որի պատճառով ստիպված են եղել մի ոտքն անդամահատել: Պատերազմի մնացած ժամանակահատվածը անց է կացրել ռազմական հոսպիտալում: 1944 թ. մայիսի 31-ին Իսակովին շնորհվել է Խորհրդային Միության ռազմածովային ադմիրալի կոչում:

Մեծ է նրա ավանդը նաեւ ռազմական ոլորտում գիտական ուսումնասիրություններ իրականացնելու գործում: Արժանացել է բազմաթիվ մրցանակների ու պարգեւների: Մահացել է 1967 թ. հոկտեմբերի 11-ինՙ Մոսկվայում:

Ծովակալի մասին գրվել են գրքեր, ակնարկներ, ստեղծվել են նկարներ, փաստագրական ֆիլմեր:

Իսակովի անունով են կոչվել Ռուսաստանի Դաշնության ՌԾՈւ-ի մի հածանավ, ստորջրյա լեռ Խաղաղ օվկիանոսում, փողոցներ ՀՀ եւ ԼՂՀ քաղաքներում: Երեւանի համանուն պողոտայում կանգնեցվել է Իսակովի հուշարձանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-08-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ