RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#018, 2014-06-27 > #019, 2014-07-04 > #020, 2014-07-11 > #021, 2014-07-18 > #022, 2014-07-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 11-07-2014



Տեղադրվել է` 2014-07-11 00:59:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1577, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՍՊԻՐՏԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱԱՀ-Ն ԿՀԵՏԱՁԳՎԻ

Ա. Մ.

«Ա եւ Գ» ընկերության ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 40 աշխատատեղ` 110 հազար դրամ միջին աշխատավարձով: Ընկերությունը, սպիրտի արտադրության տեխնոլոգիական պրոցեսների արդյունավետությունը եւ թողարկվող սպիրտի քանակն ավելացնելու եւ որակը բարձրացնելու նպատակով, Երեւանի Արշակունյաց 127/21 հասցեում նախատեսում է տեղադրել նոր` իտալական արտադրության ժամանակակից սարքավորումներ: Այդ նպատակով կառավարությունը վաղվա նիստում հետաձգեց ընկերության կողմից 1,3 մլրդ դրամի ներդրումներ նախատեսող ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը:

Վերոնշյալ ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի ներդնել իտալական արտադրությամբ ժամանակակից սարքավորումներ, ինչի միջոցով ընկերությունը նախատեսում է եկող տարի արտադրել տարեկան շուրջ 20 մլրդ դրամի արտադրանք, որի շուրջ 25 տոկոսը կարտահանվի ՌԴ, Իրաք եւ Վրաստան:

Ըստ որոշ տեղեկությունների, «Ա եւ Գ» ընկերությունը պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 11-07-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ