RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#115, 2013-07-09 > #116, 2013-07-10 > #117, 2013-07-11 > #118, 2013-07-12 > #119, 2013-07-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #117, 11-07-2013



Տեղադրվել է` 2013-07-10 23:41:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 1702, Տպվել է` 41, Ուղարկվել է էլ.փոստով` 26

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԻՆ ՈՒ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ

Հ. Հ.

Գինեգործները միանշանակ չեն ընդունում այն հանգամանքը, որ նոյեմբերին Հայաստանը Վիլնյուսում կստորագրի ԵՄ Ասոցացման համաձայնագիրը: Բանակցությունների սեղանին դրված Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի վերաբերյալ էլ գնահատականները տարբեր են: Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանն առաջարկում է հարցը երկու կողմից ուսումնասիրել:

«Ասոցացման համաձայնագրով կազատվենք 12 տոկոս այն հավելյալ հարկից, որոնք վճարում ենք շիշ եւ խցան ներմուծելու համար, քանի որ դրանք Հայաստանի համար լուրջ խնդիրներ են: Խցան չի արտադրվում: Շիշ արտադրում է մեկ գործարան, որը չի հասցնում բավարարել մեր պահանջները: Կլինեն նաեւ որոշակի զիջումներ, որոնք կհեշտացնեն հայկական գինու մուտքը Եվրոպա: Սակայն այս ամենին զուգահեռՙ հայ գինեգործները կմտնեն մի շուկա, որտեղ առկա է վերահսկման շատ խիստ դաշտ: Մեզ կպարտադրեն անցնել որակի այլ մակարդակի, որին մենք այսօր պատրաստ չենք: Սա վերաբերում է հայկական գինի արտադրող բոլոր ընկերություններին, առանց բացառության», ասաց Հարությունյանը:

Նրա տեղեկացմամբՙ հայկական գինին դանդաղ սպառման միտում է արձանագրում: Հայկական գինի նախատեսված է բոլորի համարՙ ովքեր նախընտրում են մրգային կամ խաղողի համերով: Մրգայինի առումով հայկական գինու գլխավոր մրցակիցը Ադրբեջանն է, սակայն խաղողի գինին շատ ու լուրջ մրցակիցներ ունի: Հարությունյանը շեշտում է, որ եվրոպական շուկա մուտք գործելու համար պետք է առավել բարձրացնել որակն ու անդադար աշխատել:

Խնդիրներին զուգահեռ հայ գինեգործները գրանցել են փոքրիկ հաջողություն: Այս տարվանից գինեգործների կողքին է կանգնել նաեւ կառավարությունը: Թեպետ գումարը խորհրդանշական է, այնուամենայնիվ կուղղվի «Հայկական գինի» բրենդի կառավարմանն, ու այդ ծրագրի շրջանակներում միությունը երեք նախագիծ կանցկացնի: Առաջինը նոյեմբերին Շանհայում կայանալիք «Հայկական գինիներ» ընդհանուր բրենդի ներքո Հայաստանի մասնակցությունն է 4-5 կազմակերպությունների միջոցով: Մյուս երկուսը Մոսկվայում եւ Ստրասբուրգում կայանալիք միջազգային ցուցահանդեսներն են:

Այժմ հայ գինեգործները բանակցում են ֆրանսիացիների հետ, որպեսզի Վայոց Ձորում հիմնվի գինեգործական համալսարան: Նպատակն այն է, որ գինեգործները առավել մասնագիտանան, անցնեն վերապատրաստում եւ մագիստրոսական կրթություն ստանան:

2013-ի առաջին եռամսյակում գրանցվել է գինու արտադրության 20 տոկոս աճ: 2011-ին Հայաստանում խաղողի մթերման ծավալը կազմել է 157.000 տոննա, իսկ 2012-ինՙ 129.000 տոննա: 2012-ին մեկ կիլոգրամ խաղողի գինը կազմել է 142, իսկ 2011-ինՙ 132 դրամ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #117, 11-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ