RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#115, 2013-07-09 > #116, 2013-07-10 > #117, 2013-07-11 > #118, 2013-07-12 > #119, 2013-07-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #117, 11-07-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-07-10 23:41:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 1471, Տպվել է` 28, Ուղարկվել է էլ.փոստով` 23

PKK-Ի ԱՌԱՋՆՈՐԴ ՕՋԱԼԱՆՆ ԱԶԱ՞Տ Է ԱՐՁԱԿՎՈՒՄ

Հ. Չ.

Թե՞ դա քրդական շրջանակների ցանկատեսությունն է

Այդ մասին հուլիսի 9-ի հաղորդագրությամբ կայքէջում տեղեկացրել էր «Դունիա բուլթենի» լրատվական գործակալությունըՙ ավելացնելով, որ արձակման պատճառաբանությունը PKK-ի առաջնորդ Աբդուլլա Օջալանի առողջական խնդիրներն են: Թուրքական գործակալությունն այս տեղեկությունը քաղել է Իրաքյան Քուրդիստանի հայրենասերների միության պաշտոնական կայքէջիցՙ «Փուքմեդիայից»:

Ի դեպ, այս միությունը գլխավորում է Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին: Ինչ վերաբերում է «Փուքմեդիային», ապա այս կայքէջը նշել է, որ Իմրալի կղզում կալանված Օջալանի առողջական վիճակը վատթարացել է, հետեւաբար նա բժշկական եզրակացությամբ կարող է ազատ արձակվել, հատկապես այն դեպքում, երբ վերջերս Թուրքիայում վատառողջ բանտարկյալների արձակման կամ պատժամիջոցների կասեցման փաստեր են գրանցվում:

PKK-ն, հիմք ընդունելով այդ փաստերը, սկսել է ձեռնամուխ լինել Օջալանին ազատելու աշխատանքներին: Քրդական կայքէջը աշխատանքների մասին պարզաբանումներ ստանալու ակնկալիքով դիմել է Քուրդիստանի ընդհանրությունների միությանՙ KCK-ի խոսնակ Դիար Ղամիշլոին: Ահա թե ինչ ասել. «Թուրքիայում քրդական հարցի կարգավորման գործընթացը ներառում է 3 փուլ: Առաջին փուլը ենթադրում էր հրադադարի հաստատումը, PKK-ի հեռացումը Թուրքիայից, դրանք արդեն իրականացվել են: Երկրորդ փուլում Էրդողանի կառավարությունը պարտավորվել էր գնալ օրենսդրական եւ սահմանադրական փոփոխությունների, բայց առ այսօր ոչինչ չի արել: Մինչդեռ քուրդ կալանավորների թիվը Թուրքիայում 10 հազարի է հասնում, որոնց մի մասը վատառողջ է, պետք է ազատ արձակվեն: Մենք պահանջում ենք, որ Օջալանին զննի բժիշկների անկախ հանձնաժողովն ու բուժի: Օջալանի ազատումը կնպաստի կարգավորման գործընթացին եւ կարագացնի հաշտության հաստատումը»:

Օգտվելով առիթից, նշենք, որ «Դեմոկրատական հասարակության կոնգրեսը», CNN-turk-ի վկայությամբ, Օջալանին զննելու նպատակով բժշկական հանձնաժողով է կազմել: Ավելին, երեկ կոնգրեսի նախագահ Ահմեդ Թյուրքը դիմել է Թուրքիայի արդարադատության նախարար Սադուլլահ Գյուլենին, որ հանձնաժողովին թույլատրվի այցելել Իմրալիՙ Օջալանի կալանավայր:

Թուրքական իշխանությունները հազիվ թե ազատ արձակեն Օջալանին: Բայց որ նրա ազատման հարցը օրակարգ է մտել, եւ դա Իրաքյան Քուրդիստանի հայրենասերների միության կայքէջի հետ հաստատում են նաեւ թուրքական «Դունիա բուլթենի» գործակալությունն ու CNN-turk-ը, լրացնելով կայքէջին, ակնհայտ է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #117, 11-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ