RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#115, 2013-07-09 > #116, 2013-07-10 > #117, 2013-07-11 > #118, 2013-07-12 > #119, 2013-07-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #117, 11-07-2013



Տեղադրվել է` 2013-07-10 23:41:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 1285, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԱՅԺՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԿԻՆՈՆ» ԾՐԱԳԻՐԸ

Գ. Մ.

Ռուս կինոռեժիսոր Բորիս Խլեբնիկովի «Երկար, երջանիկ կյանք» գեղարվեստական ֆիլմի ցուցադրությամբ Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում, «Ոսկե ծիրան» տասներորդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում հուլիսի 9-ից մեկնարկել է «ԱՊՀ երկրների կինոն` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Գյումրիում» հնգօրյա ծրագիրը: Այստեղ դրա անցկացմանն աջակցել են ԱՊՀ երկրների միջպետական համագործակցության հիմնադրամը, Շիրակի մարզպետարանն ու Գյումրու քաղաքապետարանը: Ծրագրի բացմանը ներկա են եղել ԱՊՀ երկրների երիտասարդ կինոբեմադրիչներ:

Հինգ օրերի ընթացքում այստեղ ընդհանուր առմամբ ցուցադրվելու է մեկուկես տասնյակ կինոնկար, իսկ ծրագիրը եզրափակվելու է «Միմինո» հանրահայտ ֆիլմով: Դրվատելի է նաեւ, որ այս կինոնկարների դիտման համար գյումրեցի հանդիսատեսի մուտքը «Հոկտեմբեր» կինոթատրոնի դահլիճ անվճար է:

«Այն, որ Գյումրին մշակույթի եւ արվեստի քաղաք է, հայտնի է ամբողջ աշխարհին,- նշվում է ծրագրի առիթով Գյումրու քաղաքապետի հղած ուղերձում:- Մեր քաղաքն ամբողջ աշխարհին տվել է կինոյի աշխարհահռչակ դերասաններ եւ ռեժիսորներ, մեր քաղաքում են ծնվել սովետական տարիներին հասարակության կողմից սիրված եւ դասական դարձած շատ ֆիլմեր: Ես վստահ եմ, որ այս ծրագիրը եւս լուրջ խթան կհանդիսանան մեր քաղաքում կինոարտադրության բարի ավանդույթները վերականգնելու համար»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #117, 11-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ