RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#115, 2013-07-09 > #116, 2013-07-10 > #117, 2013-07-11 > #118, 2013-07-12 > #119, 2013-07-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #117, 11-07-2013



ՈՒՈԹԵՐԹԱՈՒՆ

Տեղադրվել է` 2013-07-10 23:41:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 1073, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 20

ՔՈՒԹՈՒՋՅԱՆԸՙ ԱՊԱԳԱ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ

Հ. Ծ.

«Հպարտ եմ իմ հայկական արմատների համար: Հպարտ եմ նաեւ տարբեր համայնքներին ծառայելու իմ ձեռքբերումների համար: Կոնգրեսում ընտրվելու դեպքում խոստանում եմ շարունակել կատարել իմ ստանձնած պարտավորվածությունները ինչպես հայկական, այնպես էլ մյուս համայնքների բարօրությանը նպաստելու համար: Շնորհակալ եմ, որ Ամերիկայի Հայ ազգային (Հայ դատի) կոմիտեն ինձ նեցուկ է կանգնում», հայտարարել է Միդլսեքս շրջանային վարչության (Մասաչուսեթս) շերիֆ Պիտեր Քութուջյանը :

Ըստ Հայ դատի արեւելյան շրջանային վարչությունից ստացված հաղորդագրությանՙ Քութուջյանը հուլիսի 8-ին հանդիպել է Ուոթերթաունում «Արմինյն Ուիքլի» շաբաթաթերթի խմբագրական կազմի եւ ամերիկահայ մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետՙ քննարկելու Կոնգրեսում իր թեկնածության առաջադրման հարցերը:

Պատգամավորական 5-րդ տեղամասային աթոռը թափուր էր մնացել հանրապետական Էդուարդ Մարկիի սենատոր ընտրվելու հետեւանքով:

Հաջողության դեպքում իր լիազորությունների շրջանակներում են լինելու Բելմոնտի, Լեքսինգտոնի, Ուոլթհեմի եւ Ուոթերթաունի տարածքները, որոնցում ապրում են մեծ թվով հայեր:

Հանդիպման ընթացքում Քութուջյանը զգուշացրել է, որ քվեարկությանը մասնակցողների թիվը հավանաբար ցածր է լինելու, ուստի ամերիկահայերին խնդրել է ավելի ակտիվ լինել:

«Նա սիրում է իր համայնքը եւ հասարակական ծառայության երկարամյա փորձ ունի: Մենք ամեն ջանք գործադրելու ենք, որ աշնանը Քութուջյանը ընտրվի Կոնգրեսում», նշել է Հայ դատի արեւելյան շրջանային կոմիտեի գործադիր տնօրեն Միշել Հակոբյանը :

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #117, 11-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ