Թե՛ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը , թե՛ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը փաստորեն հաստատել են, որ տրանսպորտի սակագների բարձրացումը լինելու է: Ակնհայտ է, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի կանխատեսումը, թե գազի գնի ...
Ադրբեջանական լրատվամիջոցներից virtualaz.org-ը, առանց աղբյուր մատնանշելու, մեջբերել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խոսքերը, որոնց համաձայն` «փոխանակ այս տարի կառույցն ավարտելու (Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի- Վ. Ա.), ցավոք, այն հետաձգվել է երկու տարով»: Վրաստանի նախագահի կարծիքով` դա իր երկրի համար վտանգավոր է, քանի որ նա «կարող է կորցնել իր տարածաշրջանային կենտրոնի գործառույթը»:
Վերջին տասնամյակներին Ֆրանսիան հայտնվել է միգրացիոն հոսքերի խաչմերուկում: Ներկայումս երկրի 66 միլիոնանոց բնակչության գրեթե 20 տոկոսը կազմում են առաջին սերնդի ներգաղթյալները կամ նրանց անմիջական ժառանգները: Ներգաղթյալների մեծամասնությունը սերում է Հյուսիսային եւ Հասարակածային Աֆրիկայի նախկին ֆրանսիական գաղութներից, նշում է Ռոյթեր գործակալությունը: Սակայն երկրում ամենամեծ համայնքը իտալականն էՙ գրեթե 5 միլիոն մարդ: ...
Գորիսում հնչած կրակոցների հետեւանքով հարուցված քրեական գործի շրջանակներում զինդատախազությունը հրապարակել է գործով առգրավված զենքերի վերաբերյալ տեղեկատվություն:
Ամառը կես եղավ` չիմացանք: Սկանդալ սկանդալի հետեւից ` մեր քաղաքական արեալում ամառվա ու շոգի մասին մտածելու ժամանակ չեն թողել: Էս շոգ-կրակին երկրիս քաղաքական մեծամասնությունը հանգստանալու փոխարեն ներսի խնդիրներ է լուծում, մյուսները ինտրիգներ են փնտրում սովորական մեծամասնության եւ այլընտրանք-մեծամասնության ներսերում: Մյուս կողմից` հասարակության ուշադրությունը կենտրոնացած է Լիցկայի եւ Բուդաղյանների շուրջը տեղի ...
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» ընկերությունը նախորդ տարվա սեպտեմբերից մինչեւ այս տարվա մարտը 107 երկրում կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի հարցում է կազմակերպել, որին յուրաքանչյուր երկրից մասնակցել է 18 տարեկանից բարձր 1068 անձ: Հարցմանը մասնակցել է 114.000 մարդ: Պարզվել է, որ յուրաքանչյուր չորրորդ անձը որեւէ դեպքի առնչությամբ կաշառք է տվել: Հարցվածների 90 տոկոսն էլ հայտարարել ...
Եվրոգոտու 17 երկրների ֆինանսների նախարարները համաձայնել են Հունաստանին հերթական խոշոր վարկը տրամադրել ֆինանսական օգնության ծրագրի շրջանակներում: BBC-ն հաղորդում է, որ խոսքը 6,8 մլրդ եվրո գումարի մասին է: Բրյուսելում հայտարարվել է, որ 2,5 մլրդ եվրո կհատկացվի եվրոգոտու հատուկ արտակարգ հիմնադրամից, 1,5 մլն եվրոՙ Եվրոպայի Կենտրոնական բանկից: Մասնակցություն կունենա նաեւ Արժույթի միջազգային ...
Ինչպես նշել էինք նախորդ համարում, հուլիսի 8-ի վաղ առավոտյան եգիպտական բանակի զինվորները կրակել էին ազգային գվարդիայի կենտրոնակայանին հարող հրապարակում նստացույց անող պաշտոնանկ նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցների վրա: Կրակոցներից, ինչպես «Մուսուլման եղբայրներն» են հայտարարել, սպանվել է 55 մարդ եւ շուրջ 1000-ը վիրավորվել:
Բախչիսարայի շրջանի Պուտիլովո գյուղում վերջերս սպանվեց Անժելա Ստրելա անունով մի աղջնակ: Եվպատորիայի շրջանի Ույուտնոյե գյուղում գլխատվեց Արտյոմ անունով մի մանուկ; Նման դեպքեր այժմ հաճախ են պատահում: Կազակ ակտիվիստներից մեկը, որը Ղրիմի Գերագույն խորհրդի մշակույթի կոմիտեի նախկին խորհրդատու է, ՌԻԱ գործակալության թղթակցին հայտնել է, որ իսլամիստ արմատականները բաժան-բաժան են արել Ղրիմի ...
Թեպետ Խարբերդի մասնագիտացված մանկատունը նախատեսված է մինչեւ 18 տարեկան մտավոր եւ ֆիզիկական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների համար, մանկատանն այսօր ապրում են մինչեւ 35 տարեկան շուրջ 100 հոգի:
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Ա.Աշոտյանը ստորագրել է հրաման «Պետության կողմից ուսանողական նպաստի ձեւով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառող ուսանողների միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաստատելու մասին»: Համաձայն հրամանիՙ ուսանողական նպաստի ձեւով ուսման վճարի մասնակի փոխհատուցում կտրամադրվի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` Հայաստանի Հանրապետության կառավարության ...
Ցեղասպանության եւ առհասարակ Հայ դատի հարցում իրավական թղթապանակի հավաքագրումն ու պատրաստ, բայց եւ միշտ համալրվող իրավիճակում պահելը խիստ անհրաժեշտություն է Հայաստանի համար: Նախ, որովհետեւ, գուցե մի օր, Հայաստանը` որպես հայցվոր, միջազգային դատարանի առջեւ կանգնեցնի Թուրքիային, ապա եւ, գուցե մի օր, Թուրքիան` որպես հայցվոր, նույն միջազգային դատարանում զրպարտանքի համար մեղադրանք ներկայացնի ...
Հունիսի 22-ին «Ազգում» տպագրված «Դատական խարդախությունների կծիկում» վերնագրով հոդվածն օրերս ստացավ արձագանք, որը հերքում է ամերիկահայ Քարոլին Բաղումյանի տեղեկատվությունը Նունուֆար Հովհաննիսյանի ու վերջինիս կատարած աշխատանքների մասին: Նունուֆար Հովհաննիսյանը, գալով մեր խմբագրություն, ինքը նույնպես հարցազրույց տվեց մեզ:
«Ոսկե ծիրան» տասներորդ միջազգային կինոփառատոնի «Երեւանյան պրեմիերաներ» արտամրցութային ծրագրում երեկ տեղի ունեցավ Մարգարեթե ֆոն Թրոթանի «Հաննա Արդենդտ» ֆիլմի ցուցադրությունը հրեական ծագմամբ գերմանացի փիլիսոփա Հաննա Արդենդտի մասին:
Երեւանում ինձ հրավիրեցին Լոս Անջելեսից եկած երիտասարդական պարախմբի համերգին: Անկեղծ ասած, գնացի անորոշ տրամադրվածությամբ: Բանն այն է, որ Մոսկվայում էլ են փորձեր արվում տեղի հայ երիտասարդության շրջանում տարածելու ազգային երգը, պարարվեստը, թատրոնը եւ այլն: Հաջողություններ կան, սակայն ասել, թե մոսկվահայության մշակութային կյանքում դրանք արդեն էական դեր են խաղում, դեռ վաղ ...
Ձայնագրման «Պոմեգրանիտ մյուզիք» մրցանակակիր ստուդիան վերջերս հրապարակ է հանել բրազիլահայ կլասիկ ժանրի կիթառահար Խոան Գույումջյանի ռաջին «Surfboard: Solo Guitar Works qrom Brazil» ալբոմը, որն ընդգրկում է Գույումջյանին նվիրված ստեղծագործություններ եւ գործիքավորումներ այնպիսի հայտնի երգահանների եւ արվեստագետների կողմից, ինչպիսիք են Ռայմոնդ Պենաֆորտը, Ռիկարդո Կալդերոնին, Կառլոս Բարբարա-Լիման, Անտոնիո Կառլոս Խոբիմը եւ Վիլլա-Լոբոսը:
Ինչպես տեղեկացնում է ARMSCOOP գիտակրթական ցանցը, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը Հայաստան համահայկական հիմնադրամի օժանդակությամբ հրատարակել է Մատենադարանի ախիվային բաժնի ավագ գիտաշխատող Անահիտ Աստոյանի «Դարի կողոպուտը. հայերի ունեզրկումը Օսմանյան կայսրությունում 1914-1923 թթ.» գիրքը:
Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում «Միկային» չհաջողվեց ռեւանշի հասնել առաջին խաղում Չեռնոգորիայի «Ռուդարից» կրած պարտության դիմաց եւ մտնել հաջորդ փուլ, թեեւ հայկական ակումբը հիանալի հնարավորություն ուներ իրականացնելու թիմի երկրպագուների սպասելիքները: Հանդիպման սկիզբը շատ խոստումնալից էր «Միկայի» ֆուտբոլիստների համար, որոնք արդեն առաջին րոպեին կարող էին հավասարեցնել երկու խաղերի ընդհանուր արդյունքը: Սակայն ...
Դոնեցկի «Շախտյորը» երեկ պաշտոնապես հայտարարել է Հենրիխ Մխիթարյանի «Բորուսիա» տեղափոխության մասին, նշելով, որ գործարքը կազմել է 27,5 մլն եվրո: Ակումբի պաշտոնական կայքում թիմի ղեկավարությունը շնորհակալություն է հայտնել Հենրիխին եւ նրան հաջողություններ մաղթել:
Վարուժան Հակոբյանը դարձավ ԱՄՆ-ի Արլինգտոն քաղաքում անցկացված շախմատի մրցաշարի հաղթող: Ավարտական տուրում ոչ-ոքի խաղալով Վիկտոր Լազնիչկայի հետ, Հակոբյանը 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր: Նույնպիսի արդյունքի հասան նաեւ Կեսադա Յունիեսկին, Լազարո Բրուզոնը, Վիկտոր Լազնիչկան, Սերգեյ Էրենբուրգը, Թամազ Գելաշվիլին, Պարիմարջան Նեգին, Ալեխանդրո Ռամիրեսը, Յուրի Շուլմանն ու Կոնրադ Հոլթը:
Կազանում ընթացող 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերում Հայաստանին առաջին մեդալը պարգեւեց մինչեւ 56 կգ քաշային բռնցքամարտիկ Հենրիկ Մոքոյանը, որն արժանացավ բրոնզե պարգեւի: Հենրիկը պայքարը սկսեց քառորդ եզրափակիչից, որտեղ հաղթեց կորեացի Բյունգոկ Օհին: Իսկ կիսաեզրափակիչում հայ բռնցքամարտիկը պարտություն կրեց ռուսաստանցի Սերգեյ Վոդոպյանովից:
Բարսելոնի շախմատի մրցաշարի 4-րդ եւ 5-րդ տուրերը հաջող էին Հովիկ Հայրապետյանի համար, որը հաղթանակներ տոնեց Խոսե Սեգուարայի եւ Քրիստինա Սալազարի հետ մրցախաղերում: Դրանց շնորհիվ Հովիկը 4 միավորով ընդգրկվեց առաջատարների խմբում: Նա ընդամենը կես միավոր է զիջում աղյուսակը գլխավորող պերուացի Քրիստիան Կրուզին:
Իսպանական Բենասկ քաղաքում անցկացվող շախմատի մրցաշարի 5-րդ տուրում Կարեն Մովսիսյանը 4-րդ հաղթանակը տոնեցՙ առավելության հասնելով Ալբերտո Նավարոյի նկատմամբ: Կարենը 5 հնարավորից 4 միավոր է վաստակել: Առաջատարը Իսրայելի ներկայացուցիչ Մաքսիմ Ռոդշտեյնն է, որը հաղթելով Վիկտոր Մոսկալենկոյին, վաստակեց 5 միավոր:
Ֆուտբոլային նոր մրցաշրջանում Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը Մոսկվայի «Սպարտակում» հանդես կգա 10 համարի մարզաշապիկով: Այն նախկինում պատկանում էր Արտյոմ Ձյուբային, որը վարձավճարով խաղալու է «Ռոստովում»: Նշենք, որ Մխիթարյանն էլ «Բորուսիայում» կրելու է 10 համարի մարզաշապիկը: