ՆՈՐ ԳԻՐՔ ՀԱՅԵՐԻ ՈՒՆԵԶՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ Ինչպես տեղեկացնում է ARMSCOOP գիտակրթական ցանցը, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը Հայաստան համահայկական հիմնադրամի օժանդակությամբ հրատարակել է Մատենադարանի ախիվային բաժնի ավագ գիտաշխատող Անահիտ Աստոյանի «Դարի կողոպուտը. հայերի ունեզրկումը Օսմանյան կայսրությունում 1914-1923 թթ.» գիրքը: Գրքում արխիվային վավերագրերի, հայկական, թուրքական եւ օտար այլ աղբյուրների հիման վրա ներկայացված է Օսմանյան կայսրությունում 1914-1923 թվականներին երիտթուրքական եւ քեմալական իշխանությունների կողմից հայերի ունեզրկման առարկայական պատմությունը: Ներկայացված պատմական անժխտելի փաստերը հաստատում են, որ դարերով կուտակված հայկական ունեցվածքի ծրագրավորված կողոպուտի եւ յուրացման միջոցով թուրքական իշխանությունները լցրել են իրենց պետական դատարկ գանձանակը, հոգացել են պատերազմական մեծագումար ծախսերը, վճարել արտաքին պարտքերի զգալի մասը, թրքացրել են երկրի տնտեսությունը եւ կազմակերպել ազգայնական շարժումը, որի հաղթանակի արդյունքում ստեղծվել է Թուրքիայի Հարապետությունը: Գիրքը նախատեսված է պատմաբանների եւ ընթերցող լայն շրջանակների համար: |