Մեկ ապտակը կոչվում է դաստիարակչական, իսկ մի քանի ապտակը` ծեծ: Գեորգի Վանյանը ժամանակին Հայաստանում «ադրբեջանական կինոյի փառատոն» էր ցանկանում կազմակերպել, այդպիսով մի քանի ադրբեջանական ֆիլմեր բերել Երեւան: Հայ հասարակությունը` կոնկրետ Վանաձորում, այս նախաձեռնության համար Վանյանին ծեծեց` պիտակելով նրան` «ազգի դավաճան»:
Արտակ Բուդաղյանին մեղադրանք առաջադրելու եւ Սուրիկ Խաչատրյանին` Լիցկային տուժող կողմ ճանաչելու միտումը հանդիպել է հասարակության չըմբռնմանը: Միամիտ չթվալու համար կարելի է ենթադրել, որ Բուդաղյանների եւ Խաչատրյանի հարաբերությունների պարզումը հազիվ թե այդքան մակերեսում եւ միագիծ լիներ, որքան ներկայացվում է` որքան էլ զոհված Բուդաղյանը եւ հատկապես հրամանատար Բուդաղյանը վայելեին իրենց շրջանակների սերն ...
Մինչեւ վերջերս ադրբեջանական լրատվամիջոցները Իլհամ Ալիեւի հետ գրեթե հավասարի իրավունքով տեղեկատվություն էին տարածում նաեւ առաջին տիկնոջ հանրային-քաղաքական գործունեության, հանդիպումների մասին: Շուրջ 10 օր է` պատկերը կտրուկ փոխվել է: Մեհրիբան Ալիեւայի մասին վերջին տեղեկությունն այն է, որ անցյալ շաբաթասկզբին գտնվում էր Կաննում, որտեղ անցկացվում էին «ադրբեջանական մշակույթի օրեր»: Նա, ընդսմին, Ֆրանսիայում ...
Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության պետական վերահսկողության ծառայության («Ռոսգոսնադզոր») պետ Գենադի Օնիշչենկոն «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայից Ռուսաստան ներմուծվող քաղցրավենիքի որակը լուրջ տագնապ է հարուցում: «Վերջին ժամանակներս ծառայության շատ ավելի լուրջ մտահոգությունն է առաջացնում Ուկրաինայից Ռուսաստան ներմուծվող հրուշակեղենի որակը: Առաջին հերթին, խնդիրներ է առաջացնում «Ռոշեն» (Roshen) ընկերության արտադրանքը», ...
Զինդատախազության նախաձեռնությամբ կստեղծվի աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան ելքով քրեական գործերը: Աշխատանքային խումբը կուսումնասիրի այն քրեական գործերը, որոնցով ամփոփիչ որոշումները կայացվել են 2011-ի հունվարի 1-ից հետո: Աշխատանքային խմբի ներկայացրած խորհրդատվական եզրակացության հիման վրա կկայացվեն համապատասխան դատաիրավական որոշումներ: Աշխատանքային խմբի գործունեությանը հրավիրվում են մասնակցելու ՄԻՊ գրասենյակի եւ ...
Թուրքիան շարունակում է հետեւողականորեն սրել հարաբերությունները Եգիպտոսի հետՙ դատապարտելով զինվորական հեղաշրջումը: Թվում է, թե դա շուտով կհանգեցնի Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Քաթարի հետ նրա հարաբերությունների սրմանը, քանի որ այս երկրները նախագահ Մուհամմեդ Մուրսիի պաշտոնանկության միջոցով «Մուսուլման եղբայրների» հեռացումը իշխանությունից ողջունել, միաժամանակ հեղաշրջումից հետո զրո տոկոսով 12 մլրդ դոլար ...
Երեկ Մոլդովայի խորհրդարանի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը քննարկել է Աուրելիա Գրիգորիուի` Երեւանում միջազգային գիտաժողովի շրջանակներում ելույթի` «Մոլդովայի խորհրդարանի տեսակետին համապատասխանության հարցը»: Այդ մասին հաղորդել է Publika.md-ն` հղում անելով խորհրդարանական հանձնաժողովի նապագահ Վադիմ Միշինին:
Այս վերլուծականը գրելու առիթը վերջին օրերին հայաստանյան ԶԼՄ-ներում աշխուժացած քննարկումներն են Հայաստանի ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ: Թվում էր, թե հուլիսի 10-ին Հայաստանի քաղաքական-հասարակական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ եվրոպական ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով ԵՄ կոմիսար Շտեֆան Ֆյուլեի հայտարարությունը, թե Եվրոպան կաջակցի Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններին եւ «մեր կողմից միայն կխրախուսվի Ռուսաստանի ...
«Կարծում եմ` նա գործել է հանձնարարությամբ. հայտնի է, որ «Միասնական Ջավախք» կազմակերպությանը լրջորեն ֆինանսավորում էր Ռուսաստանը», դատողությունների այսպիսի հակասական մոտեցմամբ է իր մտքերը ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի ու նրա ղեկավարած կազմակերպության մասին ներկայացրել ազգությամբ հայ, Վրաստանի ՆԳՆ երկար տարիների աշխատակից, անգամ Պատվո շքանշանակիր, ոնց որ թե նաեւ իրավաբան, ջավախքցի ներկայացող ...
Վերջին օրերին որոշ լրատվամիջոցների եւ վեբ-կայքերի ուշադրության կենտրոնում նորից է հայտնվել ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարութ Առաքելյանը, որը շարունակում է կեղծ ու սուտ լուրեր տարածել Ռամկավար ազատական կուսակցության մասին: Հիշեցնենք, որ Հ. Առաքելյանը վաճառել էր կուսակցությանը պատկանող անշարժ գույքը (սեփականության իրավունքով ՀՌԱԿ-ին պատկանող 6 գրասենյակներից 5-ը) եւ յուրացնելով այդ գումարներըՙ դիմել ...
Ինչպես տեղեկացանք Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երեւանի քաղաքապետարանի 2013 թվականի ծրագրով մայթերի վերանորոգման աշխատանքներ են նախատեսվել մայրաքաղաքի Աբովյան, Արամի, Իսահակյան, Ալեք Մանուկյան, Չարենցի, Տերյան, Ամիրյան, Կորյունի, Սարյան, Խորենացու, Թումանյան փողոցներում, Մաշտոցի եւ Սայաթ-Նովայի պողոտաներում եւ Դավթաշենի այգում: 12550 քմ մակերեսով մայթեր արդեն իսկ վերանորոգվել են, տեղադրվել ...
Այս տեղեկությունը երեկ հաստատեց Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանըՙ հավելելով, որ գնդապետի զենքը միջադեպի օրն ամբողջությամբ հավաքված չի եղել, եղել է տեխնիկապես ոչ պատրաստ վիճակում, եւ նա չէր կարող կրակել: Դեպքից հետո Բուդաղյանի զենքի մեջ փամփուշտներ չեն հայտնաբերվել:
Այսուհետեւ «Ալո մենք» սակագնային պլանի բաժանորդները, որպես «Հատուկ համար» ՎիվաՍել-ՄՏՍ-ի հեռախոսահամար ընտրելու դեպքում, կարող են անսահմանափակ խոսել տվյալ բաժանորդի հետ` ամբողջ օրվա համար վճարելով ընդամենը 10 դրամ: Ի դեպ, 10 դրամը կգանձվի միայն այն օրերին, երբ բաժանորդն առնվազն մեկ անգամ զանգահարի «Հատուկ համարին»:
Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում ստեղծվել է եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակ: Հուլիսի 10-ից հայրապետական տնօրինությամբ եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն է նշանակվել Հայ եկեղեցու Կանադայի թեմի նախկին առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
«Գլաձոր» համալսարանը «Որակի ապահովման ներբուհական համակարգի ներդրման կամ դրանց հետագա բարելավման նպատակով բուհերին դրամաշնորհների տրամադրում» ծրագրի շրջանակներում իր դասախոսական կազմի եւ ուսանողների շրջանում անցկացնում է վերապատրաստումներ: Համալսարանի Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Հասմիկ Վարդանյանի տեղեկացմամբ, մինչ օրս համալսարանում անցկացվել են 3 վերապատրաստումներ, որոնց նպատակը բուհում որակի մշակույթի տարածումն է, մասնավորապես, ներքին ...
Առաջին տպավորությունը Հարություն Արմենյանի նկարչությունից հոգուդ նրբորեն դիպչող հանդարտությունն է, ակնհայտ այնքան, որ այլ վերարտահայտությունների անհրաժեշտություն չես ունենում: Այսպիսի զգացողություն, սովորաբար, առաջանում է, երբ հաղորդակից ես դառնում մեկ ուրիշի հոգեկան վիճակի չափազանց մաքուր արտահայտության: Հարություն Արմենյանը այնպես է նկարում, ինչպես գրում է: Իր տպավորապաշտ նկարչությունը անմիջական արձագանքն է բնության ձայնի. ...
Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյան արտիստի մասին իրենց նոր նկարահանած կինոնկարի հեղինակներ Հովհաննես Պապիկյանն ու Շուշանիկ Սահակյանը հուլիսի 10-ին` նրա ծննդյան 83-ամյակի օրերին, առաջինը ներկայացրին մեծ արվեստագետի ծննդավայր Գյումրիում` «Հոկտեմբեր» կինոթատրոնում: «Էն ուրիշ Ֆրունզիկը» 53 րոպե տեւողությամբ վավերագրական ժապավենը ստեղծագործական խմբի երեք տարվա աշխատանքի արդյունքն է եւ հայ բեմի ու կինոյի տաղանդավոր ...
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում նորից Հայաստան է ժամանել հոլանդացի կինոռեժիսոր Յոս Ստելինգը, որի «Աղջիկը եւ մահը» ֆիլմի Երեւանյան պրեմիերան տեղի ունեցավ երեկ:
Հայաստանի գավաթակիր «Փյունիկը» հաջողությամբ հաղթահարեց Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի արգելքըՙ պատասխան խաղում չափազանց ծանր մրցակցությունում հաղթելով մակեդոնական «Տետեքսին»: Մրցակիցների առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքիՙ 1-1, ընդ որում «Փյունիկը» խաղի վերջին րոպեին ձեռքից բաց էր թողել հաղթանակը: Այնպես որ պատասխան խաղում փյունիկցիներին հաջորդ փուլ դուրս գալու համար բավարարում էր նույնիսկ ...
Դորտմունդի «Բորուսիայի» կազմում Հենրիխ Մխիթարյանի նորամուտը շատ հաջող ստացվեց: Մասնակցելով շվեյցարական «Բազելի» հետ ընկերական հանդիպման առաջին խաղակեսին, Հենրիխը դարձավ գոլի եւ գոլային փոխանցման հեղինակՙ մեծապես նպաստելով թիմի հաջողությանը, որը խաղը շահեց 3-1 հաշվով:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին բացեց գոլերի հաշիվը «Կրասնոդարում»: Ավստրիայում չեխական «Վիսոչինայի» հետ անցկացրած ստուգողական խաղում Մարկոսը գեղեցիկ գոլի հեղինակ դարձավՙ հեռահար հարվածով գնդակն ուղարկելով դարպասի վերին անկյունը: Դա այդ խաղում «Կրասնոդարի» խփած 2-րդ գոլն էր: «Կրասնոդարը» հաղթեց 3-1 հաշվով:
«Top Rank» պրոմոութերական ընկերության ղեկավար Բոբ Արումը հայտարարել է, որ աշնանը կկայանա աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն, 37-ամյա Վախթանգ Դարչինյանի եւ քաշային 3 կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, 30-ամյա Նոնիտո Դոների ռեւանշ մենամարտը: Այն նախատեսվում է անցկացնել նոյեմբերին: Իսկ մինչ այդ Վախթանգը մտադիր է օգոստոսին ռինգ դուրս գալ այլ բռնցքամարտիկի հետ մրցախաղում:
Կազանում ընթացող Ունիվերսիադայի ծանրամարտի մրցումներում երեկ մրցահարթակ դուրս եկավ մինչեւ 85 կգ քաշային Աղասի Աղասյանը: Երկու տարի առաջ Չինաստանում կայացած Ունիվերսիադայում Աղասին հիանալի ելույթ էր ունեցելՙ մինչեւ 75 կգ քաշային կարգում նվաճելով չեմպիոնի տիտղոսը: Կազանում էլ նրանից սպասելիքները մեծ էին, սակայն, ցավոք, չարդարացան: Աղասին երկու վարժություններում էլ միայն առաջին մոտեցումները ...
Իսպանական Բենասկում ընթացող շախմատի մրցաշարի 7-րդ տուրում Կարեն Մովսիսյանը ոչ-ոքի խաղաց Մարիո Էստեբանի հետ: Կարենը 5,5 միավորով 19-րդ տեղում է: Աղյուսակը 6,5 միավորով գլխավորում է Էդուարդո Իտուրիզագան, որը հաղթեց Խուլիո Գրանդային:
ՖԻԴԵ-ն հրապարակել է օգոստոսի 11-ին Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում մեկնարկող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության խաղացանկը: Մրցաշարի 128 մասնակիցներից ամենաբարձր անհատական վարկանիշն ունեցող Լեւոն Արոնյանն առաջին փուլում կմրցի ամենացածր վարկանիշ ունեցող Ղրղզստանի ներկայացուցիչ Միխայիլ Մարկովի հետ: Վերջինս Ղրղզստանի պատմության մեջ առաջին անգամ աշխարհի գավաթի մրցաշարի ուղեգիր է նվաճել: Այդ մրցախաղում Արոնյանի հաղթանակը ...
Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում էլ Կապանի «Գանձասարը» հյուրընկալվելիս 1-2 հաշվով զիջեց Ղազախստանի «Ակտոբեին» եւ դուրս մնաց հետագա պայքարից: Արդեն երկրորդ րոպեին դաշտի տերերից Թիմուր Կապաձեն բացեց հաշիվը: 35-րդ րոպեին «Գանձասարի» ավագ Նարեկ Բեգլարյանը գլխի հարվածով վերականգնեց հավասարակշռությունը:
27-րդ Ունիվերսիադայի շախմատի մրցաշարում հաջող են հանդես գալիս Զավեն Անդրեասյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, որոնք 3 տուրից հետո վաստակել են 2,5-ական միավոր: Զավենը 2-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Թեոդոր Անտոնի հետ, իսկ հաջորդ մրցախաղում հաղթեց Նիկոլա Նեստորովիչին: Ռոբերտն էլ սկզբում հաղթեց ադրբեջանցի Զաուր Մամադովին, ապա հաշտություն կնքեց լեհ Կրժիժտոֆ Բուլսկու հետ:
Բարսելոնում ընթացող շախմատի մրցաշարի 7-րդ տուրում Կարեն Գրիգորյանը հաղթեց Մարիա Պերպինյային, իսկ Հովիկ Հայրապետյանը հաշտություն կնքեց Սերգեյ Իվանովի հետ: Մեր շախմատիստները վաստակել են 5-ական միավոր: 6 միավորով առաջատարը Քրիստիան Կրուզն է, որը ոչ-ոքի խաղաց Մաուրիցիո Ֆլորեսի հետ:
Հանրապետական ընդունող հանձնաժողովի 2-րդ նիստում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ նախարարություն են դիմել աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոններ, աշակերտական օլիմպիադաների հաղթողներ, որոնց պետք է տրամադրվի անվճար ուսուցման հնարավորություն: Նրանց թիվը 20 է: