ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆ ՈՒ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԵՆ ԱՌԱՋԱՏԱՐԻՆ Բարսելոնում ընթացող շախմատի մրցաշարի 7-րդ տուրում Կարեն Գրիգորյանը հաղթեց Մարիա Պերպինյային, իսկ Հովիկ Հայրապետյանը հաշտություն կնքեց Սերգեյ Իվանովի հետ: Մեր շախմատիստները վաստակել են 5-ական միավոր: 6 միավորով առաջատարը Քրիստիան Կրուզն է, որը ոչ-ոքի խաղաց Մաուրիցիո Ֆլորեսի հետ: |