RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#116, 2013-07-10 > #117, 2013-07-11 > #118, 2013-07-12 > #119, 2013-07-13 > #120, 2013-07-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #118, 12-07-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-07-11 23:44:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 891, Տպվել է` 39, Ուղարկվել է էլ.փոստով` 20

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԵՐԵՎԱՆԻ «ԳԼԱՁՈՐ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՈՐԱԿԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՐԱԾՄԱՆ ՄԻՋՈՑ

«Գլաձոր» համալսարանը «Որակի ապահովման ներբուհական համակարգի ներդրման կամ դրանց հետագա բարելավման նպատակով բուհերին դրամաշնորհների տրամադրում» ծրագրի շրջանակներում իր դասախոսական կազմի եւ ուսանողների շրջանում անցկացնում է վերապատրաստումներ: Համալսարանի Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Հասմիկ Վարդանյանի տեղեկացմամբ, մինչ օրս համալսարանում անցկացվել են 3 վերապատրաստումներ, որոնց նպատակը բուհում որակի մշակույթի տարածումն է, մասնավորապես, ներքին շահակիցների շրջանում տեղեկացվածության աստիճանի բարձրացումը եւ ձգտումը, որպեսզի նրանք դառնան այդ որակի մշակույթի կրողը, գիտակցեն իրենց դերն այդ գործընթացներում:

Ըստ Հ. Վարդանյանի, առաջին վերապատրաստումը նվիրված էր որակի ապահովման համակարգի բարելավմանը, այդ համակարգում ներգրավված ներքին շահակիցների դերերի պարզաբանմանը, նրանց պարտականությունների եւ իրենց կողմից իրականացվող անհրաժեշտ գործողությունների շրջանակը:

Երկրորդ վերապատրաստումը նվիրված էր դասախոսական կազմի որակի ապահովմանը: Վերապատրաստմանը ներգրավված էին համալսարանի պրոֆեսորադասախոսական եւ վարչական կազմի ներկայացուցիչներ: Նպատակը համակարգում իրականացվող գործընթացների համապատասխանեցումն էր եվրոպական չափանիշներին եւ ուղենիշներին:

Երրորդ վերապատրաստումը վերաբերում էր ուսանողների գնահատման համակարգին: Վերապատրաստման թիրախային խումբն ուսանողներն ու համալսարանի վարչական աշխատակազմն էր: Վերապատրաստման ընթացքում ներկայացվեց ոլորտում առկա առաջավոր փորձը, դրա տեղայնացման հնարավորությունները համալսարանում:

Հաջորդ վերապատրաստումը ուղղված է լինելու մասնագիտական կրթական ծրագրերի մշակման, հաստատման, վերանայման եւ մշտադիտարկման բարելավմանը:

Ինչպես տեղեկացրեց Հ. Վարդանյանը, վերապատրաստումների արդյունավետությունը գնահատելու հարցում կիրառվում են համապատասխան մեխանիզմներ, հարցաթերթի օգնությամբ փորձ է արվում պարզել վերապատրաստումների կարեւորությունը եւ ստանալ մասնակիցների գնահատականը: Վերապատրաստվողները հնարավորություն են ունենում նաեւ ներկայացնել իրենց առաջարկները ինչպես տվյալ վերապատրաստման կազմակերպվածության, այնպես էլ հաջորդ վերապատրաստումների բարելավման ուղղությամբ:

«Այս ծրագրի շրջանակներում անցկացվող վերապատրաստումների հիմնական նպատակը աշխատաշուկայի պահանջներին համապատասխան որակյալ շրջանավարտ պատրաստելն է, իսկ անցկացվող վերապատրաստումները կրթության որակի բարձրացմանն ուղղված քայլեր են, որոնք ուղղակիորեն նպաստում են այդ նպատակի իրականացմանը»,- նշեց Գլաձոր» համալսարանի Որակի ապահովման կենտրոնի ղեկավարը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #118, 12-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ