RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#116, 2013-07-10 > #117, 2013-07-11 > #118, 2013-07-12 > #119, 2013-07-13 > #120, 2013-07-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #118, 12-07-2013



ԳՅՈՒՄՐԻ

Տեղադրվել է` 2013-07-11 23:44:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 988, Տպվել է` 29, Ուղարկվել է էլ.փոստով` 21

«ԷՆ ՈՒՐԻՇ ՖՐՈՒՆԶԻԿԸ». ՖԻԼՄ ԱՐՏԻՍՏԻ ՄԱՍԻՆ

Գ. Մ.

Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյան արտիստի մասին իրենց նոր նկարահանած կինոնկարի հեղինակներ Հովհաննես Պապիկյանն ու Շուշանիկ Սահակյանը հուլիսի 10-ին` նրա ծննդյան 83-ամյակի օրերին, առաջինը ներկայացրին մեծ արվեստագետի ծննդավայր Գյումրիում` «Հոկտեմբեր» կինոթատրոնում: «Էն ուրիշ Ֆրունզիկը» 53 րոպե տեւողությամբ վավերագրական ժապավենը ստեղծագործական խմբի երեք տարվա աշխատանքի արդյունքն է եւ հայ բեմի ու կինոյի տաղանդավոր վարպետին ներկայացնում է յուրովի:

Ի տարբերություն Մհեր Մկրտչյանի մասին պատմող շատ այլ գործերի, այստեղ չկան տարբեր մարդկանց կարծիքներ, տխուր ու դժբախտ մարդու նրա հայտնի կերպարի վերարծարծումներ: Այստեղ արտիստը հիմնականում ինքն է խոսում, որով մեզ ներկայանում է, հեղինակների իսկ բնորոշմամբ, փիլիսոփա, մտածող Մհեր Մկրտչյանը, որն ամբողջ կյանքում չբացվեց, ոչ մի տեղ չփորձեց երեւալ, բացի դերերից: Ֆիլմում օգտագործվել են արտիստի ձայնագրությունները, որտեղ նա խոսում է արվեստի, կինոյի ու թատրոնի մասին, ներկայացված են հատվածներ թատրոնում ու «Հայֆիլմի», «Մոսֆիլմի», «Վրացֆիլմի» կինոժապավեններում նրա խաղացած դերերից:

Գյումրեցի հանդիսատեսը 53 րոպե կրկին համաքաղաքացի մեծ արվեստագետի հետ էր եւ ջերմորեն ընդունեց կինոնկարը: Իսկ որ «Հոկտեմբեր» կինոթատրոնի դահլիճն այս առիթով սպասվածի չափ մարդաշատ չէր, մեղավորը, թվում է, ոչ հանդիսատեսն էր, ոչ, առավել եւս, ֆիլմի հեղինակները, այլ` մարդկանց վատ իրազեկումը: Սա առաջին անգամը չէ, երբ քաղաքում կազմակերպվող մի արժեքավոր մշակութային միջոցառման մասին մարդիկ իմանում են դրա տեղի ունենալուց հետո:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #118, 12-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ