RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#114, 2013-07-05 > #115, 2013-07-09 > #116, 2013-07-10 > #117, 2013-07-11 > #118, 2013-07-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #116, 10-07-2013



«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ»

Տեղադրվել է` 2013-07-09 23:11:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 1026, Տպվել է` 30, Ուղարկվել է էլ.փոստով` 19

ՌԵԺԻՍՈՐ ՄԱՐԳԱՐԵԹԵ ՖՈՆ ԹՐՈԹԱ. «ԿԻՆՈԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՉԵՄ ՍՏԱՑԵԼ` ԱՂՔԱՏ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ»

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

«Ոսկե ծիրան» տասներորդ միջազգային կինոփառատոնի «Երեւանյան պրեմիերաներ» արտամրցութային ծրագրում երեկ տեղի ունեցավ Մարգարեթե ֆոն Թրոթանի «Հաննա Արդենդտ» ֆիլմի ցուցադրությունը հրեական ծագմամբ գերմանացի փիլիսոփա Հաննա Արդենդտի մասին:

Ի դեպ, Մարգարեթե ֆոն Թրոթան լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ինքը կինոկրթություն չի ստացել. «Կինոկրթություն չեմ ստացել` աղքատ լինելու պատճառով, սակայն իմ կայացման գործում շատ ֆիլմներ նայելու գործոնն է մեծ եղել»:

Ռեժիսորը նշեց նաեւ, որ Ֆոլկներ Շլենդորֆի հետ ամուսնանալով շատ բան սովորեց նրանից:

Ի դեպ, Մարգարեթե ֆոն Թրոթան առաջին ֆիլմը նկարելուց հետո, երբեւէ չի նկարահնվել ֆիլմերում իբրեւ դերասանուհի. «Ի սկզբանե ցանկությունս էր դառնալ ռեժիսոր, իսկ դերասանուհի լինելը ընդամենը միջոց էր այդ ցանկությունն իրագործելու: Չնայած, ռեժիսոր դառնալուց հետո մի անգամ որպես դերասանուհի նկարվել եմ Զաննուսիի «Կապույտ մորուքում» ֆիլմում»:

Հատկանշական է, որ Մարգարեթե ֆոն Թրոթանի «Հաննա Արդենդտ» ֆիլմն արդեն հասցրել է բազմաթիվ քննադատությունների արժանանալ, իսկ դերասանուհին այդ ամենը համարում է դարի աղմուկ. «Բայց եւ այնպես քննադատություններից շատ եմ նեղվել, բայց դրանք ինձ ուժեղացրել են նաեւ»:

Ռեժիսորն ընդգծեց, որ դերասանուհի Զուկովայի շնորհիվ է, որ «Հաննա Արդենդտ» ֆիլմը նկարահանել է եւ դերասանուհուն բնութագրեց որպես Գերմանիայի ամենաինտելիգենտ արտիստուհի:

Մարգարեթե ֆոն Թրոթան ուրախությամբ պատմեց, որ ֆիլմում նկարահանվելուց առաջ դերասանուհին գրականություն է կարդացել, մինչեւիսկ հոգեբանություն եւ փիլիսոփայություն է սովորել Կոլուբիայի համալսարանի պրոֆեսորից մեկի մոտ:

«Ամեն անգամ, երբ ծիրան եմ ուտում, հիշում եմ կինոփառատոնը, որի մասին լսել եմ դեռ տասը տարի առաջ: «Ոսկե ծիրանի» բացումն ինձ հիշեցրեց իմ մուտքը կինոաշխարհ, քանի որ հենց այդ շրջանում եմ տեսել «Կրակիր դաշնակահարին» ֆիլմը` Ազնավուրի մասնակցությամբ, որը շատ սիրեցի»,-ասաց Մարգարեթե ֆոն Թրոթան:

Ռեժիսորը նշեց, որ իր հաջորդ ֆիլմը անձնական պատմություն է երկու քույրերի մասին.«Չեմ ուզում դառնալ ռեժիսոր, որը միշտ պատմական թեմաներով է ֆիլմեր նկարահանում: Անցյալում եւս ֆիլմեր նկարահանել եմ քույրերի, ընկերուհիների մասին եւ հիմա նորից վերադառնում եմ այդ թեմաներին: Ես ֆեմինիստ եմ եղել, բայց դա չի նշանակում, որ ուզում եմ տղամարդկանց սպանել»:

Հարուստ է Մարգարեթե ֆոն Թրոթան ստեղծագործական ուղին. նա նկարահանել է հետեւյալ ֆիլմերը` «Կատարինա Բլումի անարգված պատիվը», «Քրիստա Քլագեսի երկրորդ զարթոնքը», «Քույրեր կամ երջանկության հաշվեկշիռ», «Կապարե ժամանակներ», «Զուտ խելագարություն», «Ռոզա Լյուքսեմբուրգ», «Ֆելիքս», «Վախ եւ սեր», «Վերադարձ», «Ցասման ժամանակը», «Խոստում», «Ձմռան երեխա», «Տղամարդիկ տարբեր կերպ են համբուրվում», «Մութ օրեր», «Տարելիցներ. Գեզինե Քրեսֆալի կյանքից», «Ուրիշ կինը», «Ռոզենշտրասե», «Ես ուրիշ եմ», «Հանցանքի վայրը», «Տեսլիք. Հիլդեգարդ ֆոն Բինգենի կյանքից», «Քույրը», «Սիրո համարՙ երբեք», «Հաննա Արենդտ»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #116, 10-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ