«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #117, 11-07-2013
| | Տեղադրվել է` 2013-07-10 23:41:02 (GMT +04:00) | Ընթերցված է` 1134, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 22
| ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՀԱՆԳՍՏԻ ԳՈՒՄԱՐԸ ԿՓՈԽԱՆՑՎԻ ՄԻԱՆՎԱԳ Ա. Մ. Սոցիալական փաթեթի հատկացման կարգի վերաբերյալ երեկվա որոշմամբ սոցիալական փաթեթի հանգստի ծառայությունների գումարը կփոխանցվի միանվագ: Կարեւորելով պետական ծառայողների հանգիստը Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում կազմակերպելու հնարավորությունըՙ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարեց վերահսկողություն իրականացնել տուրիստական փաթեթի գների նկատմամբ, որպեսզի տուրօպերատորները չխախտեն ձեռք բերված պայմանավորվածությունները եւ չներկայացնեն առողջապահական եւ տուրիստական համալիրների գները գերազանցող առաջարկներ: «Եթե այս սկզբունքը մենք ապահովենք, ապա ես համոզված եմ, որ տարեցտարի մեր հանրապետական տուրիզմն ավելի մեծ թափով կզարգանա»,-ասաց վարչապետը: | | | |
|
| |