RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#017, 2014-06-20 > #018, 2014-06-27 > #019, 2014-07-04 > #020, 2014-07-11 > #021, 2014-07-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 04-07-2014



ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄ

Տեղադրվել է` 2014-07-04 23:38:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1874, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԱԲՈՒ-ԴԱԲԻ-ԵՐԵՎԱՆ` ԱՄԵՆԱՐԱԳ ԶԱՐԳԱՑՈՂ Etihad ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԵՐՈՎ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ԱՄԷ ազգային փոխադրողը շաբաթական երկկողմանի 4 թռիչք կիրականացնի

Օդային փոխադրումների ոլորտում «բաց երկնքի» քաղաքականության անցնելուց հետո արագ տեմպերով ավելանում են դեպի Հայաստան տարբեր ավիաընկերությունների թռիչքները, նոր ընկերություններ են մուտք գործում հայկական շուկա, իջնում են ավիափոխադրումների գները: Երեկ «Արմենիա-Մարիոտ» հյուրանոցում ազդարարվեց եւս մեկ` Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ազգային փոխադրող Etihad ավիաընկերության դեպի Հայաստանՙ Աբու-Դաբի-Երեւան կանոնավոր թռիչքներ իրականացնելու մասին: Etihad-ի հայաստանյան ծրագրերի եւ միջազգային ավիաշուկայում ունեցած դերի մասին լրագրողներին պատմեց ընկերության վաճառքի գծով ավագ փոխնախագահ Ջեյմս Մյուլլերը :

Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող ընկերության ներկայացուցիչը հայտնեց, որ շաբաթական չորս անգամ Աբու-Դաբի-Երեւան չվերթները սպասարկելու է «A320 Էյրբաս» օդանավը` նախատեսված 136 ուղեւորների (120 էկոնոմ-դաս եւ 16 բիզնես-դաս) համար: Այսինքն, շաբաթական երկկողմանի ուղեւորափոխադրումների ծավալը կգերազանցի 1000-ը: Ջեյմս Մյուլլերի խոսքով, նոր թռիչքները նպատակաուղղված են բավարարելու Հայաստանի եւ ԱՄԷ ուղեւորափոխադրումների եւ առետրաշրջանառության մեծացող ծավալները: Նա միաժամանակ նշեց, որ Աբու-Դաբին Հայաստանի համար ճանապարհ է դեպի աշխարհ: Etihad-ը թռիչքներ է իրականացնում դեպի Պարսից ծոցի երկրներ, Մերձավոր Արեւելք, Ասիա եւ Մ. Նահանգներ: Նա հատկապես կարեւորեց դեպի Լոս Անջելես Etihad-ի իրակացվող թռիչքները, նկատի ունենալով մեծաթիվ հայակական բնակչությունը այդ քաղաքում եւ ընդհանրապես ԱՄՆ-ում 1,5 մլն հայերի առկայությունը: Ընկերությունը թռիչքներ է իրականացնում նաեւ դեպի Նյու Յորք, Չիկագո, Վաշինգտոն, շուտով` դեպի Դալլաս:

Ըստ Ջեյմս Մյուլլերի, Etihad-ը տարածաշրջանում առաջինը Հայաստանում է սկսել կանոնավոր թռիչքներ իրականացնել: ԱՊՀ երկրներից Աբու-Դաբիից թռիչքներ են իրականացնում դեպի Մոսկվա, Աստանա, Ալմա-Աթի եւ Մինսկ: Ընկերության ներկայացուցչի հավաստմամբ, իրենք կարեւորում են նաեւ Հայաստան զգոսաշրջիկներ բերելը եւ այդ նպատակով իրենց գործունեության բոլոր քաղաքներում Հայաստանն առաջ են մղում որպես այցելության վայր:

Ինչ վերաբերում է ավիաընկերության գործունեության շրջանակներին, ապա այն բավականին ընդգրկուն է: Etihad-ը հիմնադրվելով 2003-ին, այժմ ամենաարագ տեմպերով զարգացող եւ առաջատար ավիաընկերությունն է աշխարհում: Այնտեղ աշխատում են 130 ազգություններ ներկայացնող 4 հազար, այդ թվում հայ, աշխատողներ: Ավիաընկերությունը շուտով կհամալրվի 220 նոր օդանավերով: «Մեզ ճանաչում են Ժամանակակից բազկաթոռներով, համեղ ուտելիքներով եւ անզուգական սպասարկմամբ», հավաստիացրեց Ջեյմս Մյուլլերը: Բացի արդեն թվարկած ուղղություններից, Etihad-ը թռիչքներ է իրականացնում դեպի Սեյշելյան, Մալդվինյան կղզիներ, Շրի-Լանկա, Հարավային Աֆրիկա:

Ինչպիսի՞ն կլինեն Etihad-ի փոխադրումների գները հայ ուղեւորների համար հարցին, Ջեյմս Մյուլլերը պատասխանեց, որ աշխարհում մրցել են բոլոր ավիաուղիների հետ եւ գիտակցում են, որ անհրաժեշտ է մրցակցային գներ առաջարկել Հայաստանին:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի տնօրեն Արման Խաչատուրյանն իր հերթին կարեւորեց նոր ավիաընկերության մուտքը հայկական շուկա: Նա ընդգծեց, որ փոխադրումների գների իջնելը, չվերթների ավելացումը, նոր ավիաընկերությունների մուտք գործելը տեսանելի են դարձնում բաց երկնքի քաղաքականության արդյունքները: Ողջունելով Etihad-ի մուտքը Հայաստան, Արման Խաչատուրյանը դա համարեց վստահություն Հայաստանի կառավարության քաղաքականության նկատմամբ: Ի դեպ, «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ»-ից երեկ ստացած տեղեկատվության համաձայն, 2014-ի առաջին 6 ամիսներին օդային փոխադրումների ոլորտում ուղեւորների քանակն ու չվերթերն ավելացել են 25 տոկոսով: 2014-ի հունիսին, 2013-ի հունիսի համեմատ, «Զվարթնոցում» ուղեւորահոսքն ավելացել է արդեն 43 տոկոսով, իսկ չվերթերը` 42 տոկոսով, կանոնավոր չվերթեր իրականացնող 27 ավիաընկերությունների փոխարեն այժմ դրանց թիվը 33 է: Այս ցուցանիշները վստահություն են ներշնչում, որ ԱՄԷ առաջատար Etihad-ի մուտքին հայկական շուկա կհաջորդեն նաեւ այլ ընկերություններ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 04-07-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ