RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#017, 2014-06-20 > #018, 2014-06-27 > #019, 2014-07-04 > #020, 2014-07-11 > #021, 2014-07-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 04-07-2014



Տեղադրվել է` 2014-07-04 23:38:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1545, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ԵՎՐՈՊԱՆ ՀԵՏԱՁԳԵՑ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

Պ. Ք.

Եվրոմիության անդամ պետությունները հուլիսի 1-ին որոշել են միառժամանակ հետաձգել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ձեռնարկումը: Դրանց ընդունումը առհասարակ պատճառաբանվում է Ուկրաինայի ճգնաժամի մեջ Ռուսաստանի խաղացած դերով: Ֆրանսպրես գործակալությունը ԵՄ աղբյուրներ վկայակոչելով հաղորդում է, որ եվրոպացի պաշտոնյաները որոշել են հուլիսի 7-ին նոր հանդիպում անցկացնել պատժամիջոցների հարցը կրկին քննարկելու համար: ԵՄ անդամ 28 երկրների դեսպանները իրենց հերթին որոշել են «խորացնել» պատժամիջոցների հերթական փաթեթի նախապատրաստումը, որոնք առայժմ մնում են անհատների դեմ ուղղված «թիրախային» ձեռնարկումների մակարդակի վրա:

ԵՄ երկրների բարձրաստիճան դիվանագետները Բրյուսելում հավաքվել էին, որպեսզի Եվրոպայի խորհրդի հունիսի 27-ի որոշումների ոգով շարունակեն հակառուսական հավելյալ ձեռնարկումների հնարավորության քննարկումը: Եվրոպացի դիվանագետներից մեկը իր անունը չհրապարակելու պայմանով Ռոյթեր գործակալության թղթակցին ասել է, որ իրենք որոշել են «առավել խորությամբ դիտարկել իրավիճակը», որը «բավական անորոշ է»:

Եվրոպայի խորհրդի նիստում ընդունված հայտարարության մեջ 28 երկրների դիվանագետներ հիշեցրել էին, որ Եվրոմիությունը «սկսել է թիրախային պատժամիջոցներին առնչվող նախապատրաստական աշխատանքներ»: Նրանք պահանջել էին մինչեւ հունիսի 30-ը մշակել ԵԱՀԿ դիտորդների հսկողությամբ Ուկրաինայի արեւելքում հրադադարի պահպանումը ստուգելու մեխանիզմ: Նաեւ պահանջել էին «լուրջ բանակցություն սկսել նախագահ Պորոշենկոյի խաղաղության ծրագրի կիրառման շուրջը»:

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հունիսի 30-ի երեկոյան հայտարարեց, որ ինքը չի երկարաձգի հունիսի 27-30-ը հայտարարված հրադադարը: Իրոք, հուլիսի 1-ին երկրի արեւելքում բանակը, գվարդիան եւ մյուս զինված կազմավորումները վերսկսեցին հարձակումները ռուսամետ անջատականների դեմ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 04-07-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ