ԱՅՍՏԵՂՈՎ ՋԻՀԱԴԻՍՏՆԵՐՆ ԵՆ ԱՆՑԵԼ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊՅԱՆ Ռմբակոծված տուն ու դպրոց, թալանված գրադարան ու եկեղեցի: Այդպիսին է այսօր Քեսաբը: Գյուղացին, որ աստիճանաբար վերադառնում է իր հողին տեր կանգնելու, ձեռնունայն է ու շվար. թալանված է գյուղտեխնիկան, ծառերի մեծ մասըՙ հաշմված: Ցավոք, դա առաջին դեպքը չէ, որ արյունարբուները հրի են մատնում Քեսաբը, հափշտակում գույք ու անասուն: Հարյուրմեկ տարեկան Գյուլենյա տատիկը, որ մի քանի տարի առաջ հեռացավ կյանքից, պատմում էր, որ 1915 թվականի բռնագաղթից վերադառնալիս, թշնամին հրդեհել էր բոլոր տները, ավերել եկեղեցիները, տեղափոխել անգամ տների որմնաքարերը: Ըստ մեկ այլ վերապրող Հակոբ պապիկիՙ Եղեռնի տարվա նախօրեին թուրք կառավարությունը բնակչությանը հորդորել էր տանու կենդանիներին թողնել գոմերումՙ խոստանալով գաղթից վերադառնալիս դրանք նույնությամբ վերադարձնել տերերին... Անշուշտ խաբել էր: Մղձավանջից հետո Քեսաբն այսօր շնչում է մտահոգ: Իսկ մինչ այդ այսպիսին է եղել իսլամիստների «մուտքը» Քեսաբ, իսկ ամիսներ անց, երբ կառավարական ուժերի ճնշմամբ ստիպված էր ճողոպրել, ահա այսպիսի տեսքով են «լքել» քաղաքի մշակույթի տունը, եկեղեցին: |