RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#020, 2014-07-11 > #021, 2014-07-18 > #022, 2014-07-25 > #023, 2014-08-01 > #024, 2014-08-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 25-07-2014



Տեղադրվել է` 2014-07-24 22:56:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1751, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՄԱԼԱՅԶԻԱԿԱՆ ՄԻ ՕԴԱՆԱՎ ՆԱԽԸՆՏՐԵՑ ՍԻՐԻԱՅԻ ԵՐԿԻՆՔԸ

Պ. Ք.

Հուլիսի 17-ի երեկոյան Ուկրաինայի երկնքում մալայզիական ավիաընկերության Ամստերդամ-Կուալա Լումպուր MH17 չվերթի «Բոինգ 777» օդանավի հետ պատահած ողբերգական միջադեպը տարաբնույթ արձագանքների ու գործողությունների առիթ դարձավ: «Պարիզիեն» օրաթերթը հաղորդում է մի յուրօրինակ հակազդեցության մասին: Դարձյալ մալայզիական ավիաընկերության A380 էրբասը հուլիսի 21-ին Լոնդոնից Կուալա Լումպուր թռչելիս շեղվել է Ուկրաինայի վրայով անցնող սովորական երթուղուց եւ նախընտրել է անցնել բավական հարավ ընկած Սիրիայի տարածքի վրայով: Խոսքը «Մալայզիա էյրլայնզ» ավիաընկերության մասին է, որի «Բոինգը» այս տարվա մարտին անհետացել էր Հնդկական օվկիանոսի վրա:

Ուկրաինան դարձել է այնքան անապահով եւ անվստահելի երկիր, որ մալայզիական A380-ի անձնակազմը անսպասելիորեն փոխել է երթուղին եւ նախընտրել է անցնել արդեն երեքուկես տարի պատերազմի մեջ ներքաշված Սիրիայի երկնքով:

Այս տարի օդանավային երկու խոշոր աղետների հետեւանքով բավականին վարկաբեկված մալայզիական ավիաընկերությունը հուլիսի 21-ի միջադեպի կապակցությամբ տարածած հայտարարության մեջ փորձել է արդարանալ հետեւյալ ձեւակերպմամբ. «Սիրիայի օդային տարածքը ենթակա չէր սահմանափակումների: Ամբողջ չվերթի ընթացքում էրբասը գտնվում էր Քաղաքացիակաան ավիացիայի միջազգային կազմակերպությանՙ ICAO-ի հավանությանն արժանացած օդային տարածքում»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 25-07-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ