RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#030, 2014-10-03 > #031, 2014-10-10 > #032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 17-10-2014



Տեղադրվել է` 2014-10-17 14:08:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 1603, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԿԱՏԱԼՈՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՔՎԵՆ ԿՓՈԽԱՐԻՆՎԻ ՀԱՐՑՈՒՄՈՎ

Պ. Ք.

Կատալոնիայի կառավարությունը որոշել է չեղյալ հայտարարել անկախության հանրաքվեն, որը նախատեսված էր անցկացնել նոյեմբերի 9-ին։ Այդ մասին հայտարարել է իսպանական այդ ինքնավար մարզի ղեկավար Արթուր Մասըՙ անկախամետ երեք կուսակցությունների առաջնորդների հետ ունեցած հանդիպումից հետո։

Մասը գտնում է, որ քվեարկությունը չի կարող անցկացվել իրավական երաշխիքների բացակայության պատճառով։ Մադրիդի El Pais թերթը մեջբերում է նրա այն խոսքը, որ ինքավար մարզի իշխանությունները մտադիր են քաղաքացիներին առաջարկել հարցման այլընտրական տարբերակներ։

Սեպտեմբերի 30-ին Կատալոնիայի իշխանությունները արդեն որոշել էին կասեցնել հանրաքվեի նախապատրաստությունը։ Ըստ որում, տարածաշրջանի կառավարության մամլո քարտուղար Ֆրանսեսկ Խոմսը պարզաբանել էր, որ Կատալոնիան կշարունակի պայքարը հանուն անկախության։

Սեպտեմբերի 29-ին Իսպանիայի սահմանադրական դատարանը արտակարգ նիստում հինգ ամսով կասեցրել էր Կատալոնիայի անկախության հանրաքվեի անցկացման հրամանագրի գործողությունը։ Մադրիդում գտնում են, որ նմանօրինակ հարցումը հակասում է երկրի սահմանադրության 1.2 հոդվածին եւ խախտում Իսպանիայի բոլոր քաղաքացիների իրավունքները։ Իսպանիան միասնական պետություն է, ուստի «ինքնիշխանության հարցերը պետք է լուծի ամբողջ երկրի ժողովուրդը, եւ ոչ թե մեկ տարածաշրջանի բնակչությունը», կարծում է կենտրոնական կառավարությունը։

Ավելի վաղՙ սեպտեմբերի 27-ին Արթուր Մասը ստորագրել էր հրամանագիր, որի համաձայն տարածաշրջանի բնակիչները անկախության հարցի առթիվ պետք է քվեարկեին նոյեմբերի 9-ին։ Նույն օրը Իսպանիայի առաջին փոխվարչապետ Սորայա Սայենս դե Սանտամարիան դատապարտել էր Մասի որոշումը եւ խոստացել էր թույլ չտալ հանրաքվեի անցկացում։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 17-10-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ