RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#030, 2014-10-03 > #031, 2014-10-10 > #032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 17-10-2014



Տեղադրվել է` 2014-10-17 14:08:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 1470, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԱՍԱՆԺԸ ԿԹՈՂԱՐԿԻ ՖԻՐՄԱՅԻՆ ՀԱԳՈՒՍՏ

Պ. Ք.

Հանրահայտ WikiLeaks կայքէջի հիմնադիր Ջուլիան Ասանժը մտադիր է թողարկել իրեն պատկերող հագուստ եւ օժանդակ պիտույք։ «Թայմս օֆ Ինդիա» թերթը հաղորդում է, որ 43-ամյա Ասանժը հույս ունի դառնալ բողոքի խորհրդանիշ եւ միաժամանակ մոդայիկ կուռք, ինչպես հայտնի հեղափոխական Չե Գեւարան, որի պատկերը կարելի է տեսնել շապիկների եւ նոթատետրերի, սաղավարտների եւ ժամացույցների վրա։

WikiLeaks-ի ներկայացուցիչներից մեկը հայտարարել է, որ նորահայտ ապրանքանիշի տարածումը թույլ կտա լրացուցիչ միջոցներ հայթայթել նախագծի պահպանման համար, որը ներկայումս գոյատեւում է հիմնականում մասնավոր նվիրատվությունների շնորհիվ։

Ըստ որում, WikiLeaks-ի խորհրդանիշը կրող իրերը կտարածվեն ոչ միայն սովորական խանութների, այլեւ համացանցի միջոցով։ Գերմանացի, ֆրանսիացի, ավստրիացի, շվեյցարացի, իսպանացի եւ պորտուգալացի գործընկերների հետ պայմանագրերն արդեն ստորագրված են։ Սպասվում է, որ շուտով պայմանագիր կկնքվի հնդկական գործընկերոջ հետ։

Այդուհանդերձ ամենքը չէ, որ հավատում են նոր ապրանքանիշի հաջողությանը։ Վերոհիշյալ հնդկական թերթը մեջբերում է փորձագետ Սանտոշ Դեսայի կարծիքը, որի համաձայն WikiLeaks-ի եւ Ասանժի խորհրդանիշերով ապրանքների մասսայականացումը բավական բարդ խնդիր է։ «Դրանք հիանալի խորհրդանիշեր են, սակայն դրանց առեւտրայնացումը արդյոք չի՞ հակասում իրենց մարմնավորած գաղափարախոսությանը», հարց է տալիս Դեսայըՙ գտնելով, որ շուկայում հաջողության հասնելու համար մեծ ջանքեր կպահանջվեն։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 17-10-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ