Առավոտյան աշխատանքի գնալու ժամն էր: Տնից դուրս եկա ու մնացի զարմացած. ավտոմեքենաների երկար շարասյունըՙ Նորք-Մարաշից Արմենակյան փողոցով վարՙ մինչեւ Սարալանջի փողոցի խաչմերուկ, սառած կանգնել էր, մինչ ներքեւից բարձրացող մեքենաների շարքը լրիվ դատարկ էր: Վարորդներըՙ ոմանք ջղային, իսկ շատեր հանդուրժող-համակերպվածի դեմքերով, ծխում էին կամ խոսում բջջային հեռախոսներով եւ սպասում: Արմենակյան փողոցի ...
Կառավարության նիստի ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը դիմում է ներկայացրել աշխատանքից ազատվելու համար եւ ցանկություն ունի իր աշխատանքը շարունակել մասնավոր սեկտորում ու հետագայում նույնպես կհամագործակցի կառավարության հետ: Հրաժարականը ընդունվել է վարչապետի կողմից: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց Արմեն Գեւորգյանին համատեղ աշխատանքի համար եւ հաջողություններ ...
Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախաձեռնությամբ երեկ «Ա. Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հեռանկարները» համաժողովը, որին հրավիրված էին տնտեսագետներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, փորձագետներ, Հայաստանում Ռուսաստանի դեսպանության ներկայացուցիչը: Համաժողովը վերածվեց բաց քննարկման, որտեղ մասնակիցների բազմապիսի հարցերին պատասխանեցին մասնագետներն ու փորձագետները` համաժողովի վարողներ Արամ Սարգսյանը, Թաթուլ ...
Հայաստանից արտահանման ծավալների ավելացման մասին խոսելիս, բազմաթիվ խոչընդոտներ են հիշատակվում` երկաթուղային ճանապարհների բացակայություն եւ թանկ փոխադրում, Վերին Լարսում պարբերաբար առաջացող խնդիրներ, հայկական ապրանքների սերտիֆիկացման եւ ստանդարտացման խնդիրներ, որակական չափանիշներ, արդյունավետ մարկետինգի եւ գովազդի պակաս եւ այլն: Այս ամենի մասին խոսում են թե՛ պետական պաշտոնյաները, թե՛ իրենքՙ տնտեսվարողները: Սակայն հազվադեպ է ...
Դամասկոսի համալսարանի ուսանող էի, երբ առաջին անգամ ըլլալով լսեցի, որ Երեւանը 2750 տարեկան է: Դամասկոսի ազգային դէմքերէն մին, որ հրաւիրուած էր Հայաստան, մասնակցելու այս պատմական տօնակատարութեան, վերադարձէն ետք օրերով կը պատմէր ու կը պատմէր, իսկ մենք բերանաբաց մտիկ կ՛ընէինք ու երեւակայութեամբ կը փոխադրուէինք Երեւան, հրապարակ, ու մեր ուշքն ու միտքը ...
Խորհրդային Միությունը ոչ մի կերպ տնտեսական միություն չէիր կոչի, բայց Հայաստանի պարագայում 70 տարի տեւեց: Նախկին միության արդեն անկախացած միավորներով տարածքում ԽՍՀՄ-ի նման կառույցներ ստեղծելու բոլոր փորձերը ակնհայտորեն չաշխատող մոդելներ են, որոնք ավելի հաճախ կոնկրետ մեկ շահի սպասարկման նպատակով ստեղծվել ու այդպես էլ աշխատում են, եթե իհարկե գոյության ու բովանդակության ...
Կատալոնիայի կառավարությունը որոշել է չեղյալ հայտարարել անկախության հանրաքվեն, որը նախատեսված էր անցկացնել նոյեմբերի 9-ին։ Այդ մասին հայտարարել է իսպանական այդ ինքնավար մարզի ղեկավար Արթուր Մասըՙ անկախամետ երեք կուսակցությունների առաջնորդների հետ ունեցած հանդիպումից հետո։
Լոնդոնում Իսրայելի դեսպանատունը հոկտեմբերի 14-ին պաշտոնապես արձագանքել է Պաղեստինի պետությունը ճանաչելու բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի որոշմանը։
Ղարաբաղյան հակամարտության հարցում բանակցությունները ոչ մի քայլ առաջընթաց չեն արձանագրում, սակայն տարածաշրջանային գրեթե բոլոր թեմաներում այդ հարցը շոշափվում, արծարծվում է ավելի հաճախ շահարկման, էժանագին բացատրությունների համար օգտագործվելով: Եթե Հայաստանի տնտեսությունն առաջ չի գնում, ղարաբաղյան խնդրից կախվածության հարց է: Եթե եվրոպական ինտերգրման ուղին չենք բռնել` ղարաբաղյան հարցն ու անվտանգության խնդիրներն են: ...
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհները վերստին տարածաշրջանում են: Երեկ նրանք հատել են հայ-ադրբեջանական սահմանըՙ ներկա գտնվելով այդ հատվածում դիտարկմանը: Ըստ երեւույթին, պատահական չէ, որ ընտրվել է Ղազախ-Իջեւան սահմանագիծը: Վերջին շրջանում ադրբեջանական կողմը հաճախ է թիրախ ընտրում Տավուշի մարզի բնակավայրերը: Թե ի՞նչ կտա համանախագահների այդ ժեստըՙ հնարավոր կլինի դատել որոշ ժամանակ հետո:
Վերջին երկու ամսվա ընթացքում Հունաստանի խորհրդարանը երկու կարեւորագույն որոշում ընդունեց: Նախ ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, այսպիսով դառնալով երրորդ պետությունը Եվրոպայում` Շվեյցարիայից եւ Սլովակիայից հետո: Երկրորդ կարեւորը որոշումը Հունաստանի խորհրդարանն ընդունեց շուրջ երկու շաբաթ առաջՙ կառավարության ներկայացրած օրինագծով Հունահայոց թեմն իրավական ճանաչում ստացավ: Անշուշտ, այս օրինագծերն առաջին հերթին ուղղված ...
Հայ հասարակությանն այնքան են խաբել, այնքան անգամ են ֆարսի մասնակից դարձրել հայրենի իշխանությունն ու ընդդիմությունը, որ թվում է` ֆարսի համար էլ տեղ չկա: Ու միայն մի դեպքում կարելի է հիմարացնել` երբ մարդիկ վերստին տրվեն ինքնախաբեությանը: Երբ մի անգամ քեզ խաբում են, մեղավոր է խաբողը, երբ երկրորդ-երրորդ անգամ նույն իրավիճակում, նույն ...
Երեւանի հիմնադրման 2796 ամյակին նվիրված Էրեբունի-Երեւան տոնակատարությունը վերջին տարիներին տարատեսակ գնահատականների է արժանանում, պայմանավորված հիմնականում այդ տոնի համար ծախսվող միջոցներով: Որպես կանոն նշվում է, որ ավելի նպատակահարմար կլիներ այդ ծախսերը ուղղել սոցիալական խնդիրների լուծմանը, ընդ որում ոչ միայն Երեւանում, այլեւ ամբողջ Հայաստանում: Այս առումով, թերեւս, հստակեցման անհրաժետություն կա:
Հենց սկզբից նշենք, որ Հայաստանի մի խումբ քաղաքացիներ, որոնք խնդրել են իրենց ներկայացնել որպես «Հայաստանի բազմահազար քաղաքացիներ», եռյակի (ներողություն, Ստեփան Դեմիրճյան) հաջորդ հանրահավաքին ընդառաջ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորաբար ասվում է. «Մենք չենք գա եռյակի հաջորդ հանրահավաքին, իսկ կգանք եւ մեր խոսքը կասենք հաջորդի հաջորդ հանրահավաքին»: Մյուս կողմից, հանրահայտ ...
2014 թվականի հոկտեմբեր 12-ին Երեւանում տեղի ունեցավ Արեւմտահայոց Ազզգային Համագումար Միջազգային Կազմակերպության /ԱԱՀ/ հերթական ընդհանուր ժողովը, որին մասնակցում էին ԱԱՀ անդամներ Լիբանանից, Սիրիայից, Ֆրանսիայից, Ավստրիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանի Դաշնությունից, Հայաստանի Հանրապետությունից, Արգենտինայից, Կանադայից եւ Ավստրալիայից:
Այս տարվա` 2014-ի հունվար-օգոստոսին ՀՀ բանկային համակարգի միջոցով դեպի Հայաստան կատարված ոչ առեւտրային նպատակով դրամական փոխանցումները կազմել են 1 մլրդ 153 մլն 337 հազար դոլար: Հայաստանից դեպի արտերկիր դարձյալ ոչ առեւտրային նպատակով կատարվել են 226 մլն 382 հազար դոլարի դրամական փոխանցումներ: Արդյունքում ոչ առեւտրային նպատակով գումարների զուտ ներհոսքը Հայաստան կազմել ...
Հոկտեմբերի տասներեքին Արագածոտնի մարզի Հարթավան գյուղում, եթե պատկերավոր ասենք, ապա «բոլորը խոսում էին ֆրանսերեն»: Գյուղ էին ժամանել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն, «Օրանժ-Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը, նրանց ուղեկցում էին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, մարզպետարանի աշխատակիցներ: Տանտերը` Հարթավանի գյուղապետ Ժիրայր Ավետիսյանը, ով պաշտոնավարում է դեռեւս 1998-ից, հայկական հյուրընկալության բոլոր կանոններով ...
ՎիվաՍել-ՄՏՍ-ի հերթական հյուրն են դարձել Երեւանիՙ Եղիշե Չարենցի անվան դպրոցի 25 աշակերտները: Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը պատանի հյուրերին ներկայացրել է բջջային կապի զարգացման պատմությունը` ստեղծման պահից մինչեւ հեռահաղորդակցության ոլորտի վերջին զարգացումները, պատմել բազային կայանների աշխատանքի հիմունքների եւ նրբությունների, բջջային կապից եւ ինտերնետից օգտվելու առավելությունների, ռիսկերի ...
Սույնով հայտնում ենք, որ «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետՙ Ընկերություն) Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության եւ պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի շահառուների ներգրավման պլանի շրջանակներում կազմակերպում է հանդիպում ՀՀ Լոռու մարզի Թեղուտ, Շնող եւ այլ համայնքների (որոնց ներկայացուցիչները կարող են Ընկերությունը դիտարկել որպես իրենց հնարավոր գործատու) մշտական եւ ժամանակավոր ազգաբնակչության, գյուղապետարանների եւ ...
Երբ ես փոքր էի, վստահ էի, որ «վատ մարդիկ» կրթություն չստացած մարդիկ են: Այսինքն «համալսարանում սովորողները», առավել եւս այն ավարտածները, իմ` այն ժամանակվա կարծիքով, չէին կարող լինել «վատ մարդիկ»: Արդեն բուհում սովորելիս ես ոչ միայն հասկացա,այլեւ հանդիպեցի մարդկանց, ովքեր, չնայած սովորում էին հենց մեր համալսարանում,կամ այն ավարտել էին, բայց «լավ ...
«Առավոտ»-ը թեեւ անկախ Հայաստանի օրաթերթերի մեջ հնաբնակներից է, այդուհանդերձ 20-ամյա երիտասարդ է, որի բախտը բերել էՙ չի հայհոյում, ծեծկռտուքի սիրահար չէ, սուտ, կեղծիք, բանսարկություն չի տարածում, իր բազմափորձ խմբագրիՙ Արամ Աբրահամյանի ու նրա ձեւավորած թիմի աշխույժ ռիթմով բարեխղճորեն փաստագրում է հայաստանյան օրը: 20-ամյա ճանապարհի, տպագիր լրագրության ապագայի մասին է ստորեւ ...
Օրերս 82-րդ անգամ Արցախ այցելեց Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի երկրորդ խոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսը: Նախորդ օրը մի տասն անգամ ինձ զանգեց նրա օգնականը, ավելի ճիշտՙ Արցախում նրա պաշտոնական ներկայացուցիչ Արտեմիսը:
Մարդու համար ծնողից ու հայրենիքից զատ` թանկ են նաեւ ծնողից ժառանգած ազգանունն ու հայրենիքի հատկապես այն անկյունը, որտեղ նրա արմատներն են: Ավելին` ազգանունն էլ, փոքր հայրենիքի անվանումն էլ այն սրբություններից են, որոնք ընդունվում են այնպես, ինչպես կան եւ, ըստ ամենայնի, ենթակա չեն փոփոխության: Բայց արդյո՞ք նույն մոտեցումը պետք է ունենանք ...
Լույս է տեսել եւ արդեն վաճառքի է հանվում «ՔՐՈՆԻԿՈՆ: ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐ ԵՎ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ» գիրքը: ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆԻ կազմած այս գիրքը մի յուրօրինակ հանրագիտարան է, որում ներկայացված են 4 հազար տարվա ընթացքում արձանագրված բոլոր հայտնի հանցագործությունները: Կարդալով այս գիրքըՙ դուք կարող եք իմանալ, թե ինչու
Հանրահայտ WikiLeaks կայքէջի հիմնադիր Ջուլիան Ասանժը մտադիր է թողարկել իրեն պատկերող հագուստ եւ օժանդակ պիտույք։ «Թայմս օֆ Ինդիա» թերթը հաղորդում է, որ 43-ամյա Ասանժը հույս ունի դառնալ բողոքի խորհրդանիշ եւ միաժամանակ մոդայիկ կուռք, ինչպես հայտնի հեղափոխական Չե Գեւարան, որի պատկերը կարելի է տեսնել շապիկների եւ նոթատետրերի, սաղավարտների եւ ժամացույցների վրա։
Ներկայումս աշխարհում 8 մարդուց մեկը (եւ 6 երեխայից մեկը) տառապում է սովից։ Երեկ, հոկտեմբերի 16-ին, նշվում էր Սննդի համաշխարհային օրը, որի նախօրեին Սննդի քաղաքականության հետազոտման միջազգային ինստիտուտը (ՍՔՀՄԻ, IFPRI) հրապարակել է իր հերթական զեկուցագիրը։ Փաստաթղթի համաձայն, 16 երկրներ քաղցի մակարդակի առումով մնում են «հույժ տագնապալի» կամ «տագնապալի» վիճակում։
«Վերջին 25 տարիներին սովից տառապողների թիվն աշխարհում պակասել է Չինաստանի եւ Հնդկաստանի նման մեծ երկրներում, ինչպես նաեւ Վիետնամում թերսնման կտրուկ նվազման պատճառով։ Սակայն իրավիճակը քիչ է բարելավվել ուրիշ, մանավանդՙ ժողովրդագրական զգալի աճ ունեցող երկրներում», ընդգծում է «Էներգիայի վերականգնելի աղբյուրների խմբի» ներկայացուցիչ Մարի-Նոել Ռեբուլեն, որի խոսքերը մեջբերում է «Մոնդ» օրաթերթը։ Այդ ...
IFPRI-ի այս տարվա զեկուցագրում խոսվում է «էական, բայց հաճախ անտեսված» մի աղետիՙ «սքողված սովի» մասին։ Թերսնման այդ ձեւն առկա է, երբ մարդկանց ընդունած վիտամինների, հանքանյութերի եւ միկրոտարրերի (ցինկ, յոդ, երկաթ եւ այլն) քանակությունն անբավարար է առողջությունը պահպանելու եւ օրգանիզմի բնականոն զարգացում ապահովելու համար։ Այս գործոնը հաշվի առնելու դեպքում աշխարհում թերսնվողների ...
Թեեւ սքողված սովը բնորոշ է նոր զարգացող երկրներին, բարձր եկամուտներ ունեցող երկրները եւս զերծ չեն դրանից. այնտեղ խնդիրը կարող է զուգորդվել գիրության հետՙ որպես ճարպերի եւ ածխաջրերի չարաշահման հետեւանք։ Մտահոգիչ է նաեւ այն, որ նոր զարգացող երկրների բնակչությունը կամաց-կամաց հրաժարվում է իր ավանդական սննդակարգիցՙ անցնելով խիստ փոխակերպված եւ գերկալորիական սննդամթերքների ...
Հայաստանի հանրապետությունում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ծրագրի շրջանակներում (Մշակութային եւ հասարակական ծրագրերի բաժնի պետ, պ. գ. թ. Իրինա Կասացկայա) եւ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի (տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյան) աջակցությամբ օգոստոսի 31 - սեպտեմբերի 11-ը առիթ ունեցա մասնակցելու Սանկտ Պետերբուրգի կառավարության արտաքին կապերի կոմիտեի (նախագահՙ Եվգենի Գրիգորեւ) կազմակերպած արտերկրում բնակվող ...
Ուեսթ Բլումֆիլդ Թաունշիփի (ԱՄՆ) նախկին բնակիչ Հարրի Ուայլին ճանաչում ձեռք բերեց հրատարակելուց հետո «Մահվան բժիշկ» հորջորջված Ջեկ Գեւորգյանի կենսագրական «Դուք չգիտեք Ջեկին» («You Don՛t Know Jack») հատորը, որը նաեւ հեռուստատեսային ֆիլմի վերածվեց Ալ Պաչինոյի դերասանական փայլուն կատարումով: