RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#030, 2014-10-03 > #031, 2014-10-10 > #032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 17-10-2014



Տեղադրվել է` 2014-10-17 14:08:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 1814, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՎԵՐՍԿՍԵԼ Է ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐԵՐԸ` ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի հերթական հյուրն են դարձել Երեւանիՙ Եղիշե Չարենցի անվան դպրոցի 25 աշակերտները: Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը պատանի հյուրերին ներկայացրել է բջջային կապի զարգացման պատմությունը` ստեղծման պահից մինչեւ հեռահաղորդակցության ոլորտի վերջին զարգացումները, պատմել բազային կայանների աշխատանքի հիմունքների եւ նրբությունների, բջջային կապից եւ ինտերնետից օգտվելու առավելությունների, ռիսկերի եւ էթիկայի կանոնների մասին: Աշակերտները լսել են նաեւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ստեղծման պատմությունը: Ընկերության գլխավոր տնօրենը նրանց հետ կիսվել է հաջողության հասնելու գաղտնիքներով: Հյուրերը Ռալֆ Յիրիկյանի ուղեկցությամբ շրջել են ընկերության տարածքով եւ ծանոթացել են կոմուտացիոն կենտրոնի, զանգերի կենտրոնի եւ սպասարկման կենտրոնի աշխատանքներին:

«Կարծում եմ օգտակար կլինի, եթե մենք երիտասարդ սերնդի հետ կիսվենք երկար տարիների գործունեության ընթացքում կուտակած ահռելի փորձով եւ գործնական հմտություններով: Սեփական ուժերով հաջողության հասնելը եւ կատարած սխալների վրա սովորելն, անշուշտ, կարեւոր է, բայց լինում են պահեր, երբ առաջանում է խորհրդատվության եւ ուրիշի փորձին ապավինելու անհրաժեշտություն: Կան որոշ սկզբունքներ եւ գաղափարներ, որոնք կարիք կա պատանիների մեջ սերմանել վաղ տարիքից` անկախ նրանից, թե մասնագիտական ինչ ոլորտ կընտրեն նրանք հետագայում»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 17-10-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ